Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանին տրված ժամանակը սպառվե՞լ է. ինչ փաստաթուղթ են պատրաստվում ստորագրել կողմերը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այսօր վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել սահմանի՝ հյուսիս-արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ: ՊՆ տարածած հայտարարության մեջ, սակայն, կա որոշակի ուշագրավ առանձնահատկություն: Պաշտպանական գերատեսչությունը կամա թե ակամա բացել է Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը` նշելով, որ հակառակորդը լարում է իրավիճակը Մոսկվայում նախատեսված բանակցություններին ընդառաջ: Հանրությունը, սակայն, տեղյակ չէր՝ ինչ բանակցությունների մասին է խոսքը, ինչ է դրված բանակցությունների սեղանին, ինչի շուրջ են բանակցելու կողմերը: Բանակցությունները ենթադրում են համապատասխան փաստաթղթի առկայություն, որի շուրջ էլ կողմերը պետք է հստակեցնեն դիրքորոշումները: Այնուհետև տեղեկություն տարածվեց, որ այսօր Մոսկվայում հանդիպելու են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի պաշտպանության նախարարները, սակայն, Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այդ լուրը: Ստացվում է՝ ՊՆ հաղորդագրության մեջ նշված բանակցությունները  տեղի են  ունենալու այլ ֆորմատով:

Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում հայտարարություններ հնչեցին ցավոտ փոխզիջումների մասին և, կարծես թե, այսօր ՀՀ սահմանին բախում և լոկալ մարտեր հրահրելով` Ադրբեջանը փորձում է կորզել հենց այդ ցավոտ զիջումները:

Կարևոր է նաև ընդգծել, որ նախընտրական փուլում թեև ադրբեջանական զինված ուժերը գտնվում էին ՀՀ սուվերեն տարածքում, սակայն, գործը բախման կամ լոկալ մարտերի չէր հասնում, ստացվում է՝ Փաշինյանին արտաքին խաղացողները պարզապես ժամանակ էին տվել և այդ ժամանակը,  ինչպես երևում է, սպառվել է, այժմ ՀՀ իշխանություններից ակնկալում են հստակ քայլեր: 

Ադրբեջանը հայտարարել է, որ ՌԴ միջնորդությամբ կրակի դադարեցման մասին համաձայնություն է տվել, սակայն, հայտնի չէ՝ ինչ պայմաններով: Մի բան ակնհայտ է, վերջին լարվածության բուն նպատակը՝ փաստաթղթի ստորագրումն է, որը ակնհայտորեն չի բխում ՀՀ շահերից: Սակայն, ստեղծված իրավիճակում Փաշինյանը կարող է վերախաղարկել 44-օրյա պատերազմի սցենարը և հայտարարելով, որ փրկում է 2.5 միլիոն մարդու կյանք՝ գնալ հերթական փաստաթղթի ստորագրմանը: Դժվար է միանշանակ ասել, թե ինչ կետեր է պարունակելու վերը նշված պայմանագիրը, սակայն, չի բացառվում, որ խոսքը վերաբերվում է ամիսներ առաջ ԱԺ-ում Փաշինյանի կողմից հիշատակված հայտնի անկլավներին, ինչպես նաև Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով...

Աղբյուր

«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո