Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Շախմատային պարտիան» նոր է սկսվել, իրադարձությունները հետագայում շատ ավելի արագ կզարգանան. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru-ն «Արդյո՞ք Մոսկվան դատավոր կլինի Հարավային Կովկասում առաջացած նոր իրավիճակում» վերնագրով հոդվածում գրում է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելի այցը, նրա հռետորաբանությունը և Բրյուսելի դրական քայլերը Երևանի նկատմամբ, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահի՝ Երևան կատարելիք այցի մասին հայտարարությունը հույզերի փոթորիկ է առաջացրել Բաքվում: Այս պարագայում կարելի է հասկանալ Ադրբեջանի իշխանություններին, քանի որ ԵՄ-ն ի սկզբանե՝ մինչև Ղարաբաղյան վերջին պատերազմի սկսվելը, չեզոք դիրք էր զբաղեցնում տարածաշրջանում, ընդ որում, դեմ էր ռազմական գործողություններին, իսկ ներկայիս իրավիճակում Բրյուսելը միանշանակ խաղադրույք է դրել Երևանի վրա:

Բաքվի վրդովմունքը հանգեցրել է մամուլում նույնատիպ հոդվածների դրոշմման, որոնցում ուռճացված են ցույց տրվում Հայաստանի կողմից ինքնիշխանության կորուստը, ԵՄ-ի կողմից դավաճանության թեման, ինչպես նաև, որ շատ կարևոր է, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձերը: Մի փոքր ներածություն: Սկսենք նրանից, որ ԱՄՆ-ն, ընտրություն կատարելով ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև, հույսը դրել է Բրյուսելի վրա: Բրիտանացիները եվրագոտու համար իրենց «ծրագրերն» ունեն, քանզի կարծում են, որ եթե Վաշինգտոնը նրանց ընտրի, ԵՄ-ն կփլուզվի առանց արտաքին աջակցության, ինչը նրանց թույլ կտա ստեղծել սեփական վերահսկողության գոտի: Սակայն դա տեղի չի ունեցել: Ներկայումս առկա է հակադրություն մի կողմից՝ Ֆրանսիայի և Գերմանիայի, մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիայի միջև: Եվ դա հենց այն է, ինչ հիմա տեղի է ունենում Անդրկովկասում:

ԱՄՆ-ն Անդրկովկասում համեմատաբար պասիվ է: Տպավորություն է ստեղծվում, որ նա տարածաշրջանային խնդիրների լուծման հարցը վստահել է Ֆրանսիային: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պահպանում է իր ազդեցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում և փաստացի պահպանում է վերջնական որոշում կայացնելու իրավունքը: Քանի որ Մեծ Բրիտանիան Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով խաղում է իր խաղը՝ փորձելով Ղարաբաղյան պատերազմի արդյունքներից հետո «կարգավորել» իր ազդեցությունը տարածաշրջանում, ի վերջո, Ֆրանսիան կփորձի հավասարակշռել դա՝ խաղի մեջ ներմուծելով ԵՄ-ի գործոնը: Հարկ է նշել, որ չպետք է Ֆրանսիային պատկերացնել մի տեսակ «սպիտակ» և «փափկամազիկ» խաղացող, պարզապես այս իրավիճակում տեսանելի է այն, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են ներկայիս իրավիճակը ներկայացնել ոչ թե նույն Թուրքիային կամ Մեծ Բրիտանիային, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ: Դա պատահականությո՞ւն է: Պետք չէ միամիտ լինել:

Բայց այս ամենում ամենահետաքրքիրը իրանական գործոնի ներդրումն է խաղի մեջ: Խոսքը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի մասին է, որը միացնելու է Իրանն ու Սև ծովը Հայաստանի և Վրաստանի միջով:

Ինչո՞ւ է Ֆրանսիային պետք խաղի հրավիրել Իրանին.

-Փարիզը հասկանում է, որ թուրք-բրիտանական կապը շատ ուղղություններով հակառակվում է Իրանին Սիրիայում, Կովկասում, Աֆղանստանում և Լիբիայում:

-Իրանական շուկան գրավիչ է եվրոպացիների համար, և Իրանն ինքը շատ բան ունի առաջարկելու եվրոպացիներին:

-Դա հավասարակշռություն է ստեղծում Չինաստանի հետ առևտրում, որը փորձում է «պատուհան» բացել դեպի Եվրոպա «Մետաքսի մեծ ճանապարհի» նման տարբեր նախագծերի միջոցով (դրա կարևորությունն աճում է Զանգեզուրի միջանցքի բացմամբ):

- Ֆրանսիան նման կերպ խզում է Թուրքիա-Ադրբեջան

-Վրաստան կապը, որի նպատակն է տարածաշրջանում Անկարայի լիակատար վերահսկողություն հաստատելը Կենտրոնական Ասիայում՝ ակտիվ գործողությունների հետագա անցմամբ:

- ԵՄ-ի ու Իրանի մուտքը հայկական շուկա թույլ չի տա թուրքական կողմին տիրանալ դրան:

Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ «ֆրանսիական» ԵՄ-ն փորձում է հակակշիռ ստեղծել Հայաստանի և Իրանի հետ կապով՝ ընդդեմ Մեծ Բրիտանիա-Թուրքիա-Ադրբեջան կապի (Վրաստանը չեզոք երկիր է, և նրա համար պայքար դեռ ծավալվելու է): Հաճախ շատերը ակամա (և միգուցե, միտումնավոր) չեն նշում իսրայելական գործոնը, որը մակերեսորեն հատուկ դեր չի խաղում տարածաշրջանային խաղի մեջ, այնուամենայնիվ, պարզվում է, որ այն չափազանց ակտիվ է և աշխատում է տարածաշրջանից թե՛ Իրանի և թե՛ Ռուսաստանի դուրս մղման ուղղությամբ: Մոսկվան այսպիսի իրավիճակում ոչ մի կերպ չի արձագանքում, բայց արձագանքի բացակայությունը չի նշանակում պասիվություն. այն կարող է սպասողական բնույթ կրել:

Ռուսաստանը կարող է տարածաշրջանում հավասարակշռության ընտրություն կատարել՝ ընտրելով այդ պայքարում պարտվող կողմին, սատարել նրան հետագայում «սակարկելու» համար: Ցանկացած դեպքում Կրեմլն առաջին հերթին կպաշտպանի իր սեփական շահերը: Մոսկվան նախապես գիտեր ԵՄ-ի՝ տարածաշրջան մտնելու մասին, կանխատեսել և ընդունել էր նման իրավիճակը:

Հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը, չթաքցնելով իր կապերը, հստակ քայլեր է կատարում դեպի Իրան, չի կարելի բացառել, որ Իրանի մուտքը խաղի մեջ համաձայնեցվել է Մոսկվայի հետ: Այդ դեպքում հնարավո՞ր է, որ Իրանը պատրաստ լինի պաշտպանել Ռուսաստանի շահերը Անդրկովկասում, հնարավո՞ր է, որ հենց նա դառնա այն թուրը, որը կկտրի բրիտանաթուրքա-իսրայելա-ադրբեջանական հանգույցը: Հնարավոր է այն, որ Ռուսաստանը պարզապես իր ժամին է սպասում, մինչ ԵՄ-ն ուժասպառ է անում անգլիացիներին և իսրայելցիներին:

Բացի այդ, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ եթե Ռուսաստանը մտնի խաղի մեջ, ապա մնացած կողմերը՝ Բրիտանիան, Թուրքիան և ԵՄ-ն, չեն միավորվի նրա դեմ: Թերևս դա է պատճառը, որ ԱՄՆ-ը հեռավորություն է պահում և ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը, սպասում խաղի արդյունքին, որպեսզի արդյունքների հիման վրա խաղացողներին թելադրի իր պայմանները: «Զանգեզուրի միջանցքի» բացումը ձեռնտու է Չինաստանին, որը, շրջանցելով Վրաստանը, Ադրբեջանի տարածքով դեպի Թուրքիա ուղիղ մուտքի հնարավորություն է, իսկ ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, կխոչընդոտի Զանգեզուրի միջանցքի բացմանը: Ժամանակը ցույց կտա, թե որքանով են այս ենթադրությունները ճիշտ: Համենայն դեպս, «շախմատային պարտիան» նոր է սկսվել, և այն դեռ հեռու է ավարտից, իրադարձությունները հետագայում շատ ավելի արագ կզարգանան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)