Ереван, 23.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Եթե Փա­շի­նյա­նի փո­խա­րեն մեկ ուրիշ մարդ լի­ներ, Հա­յաս­տա­նը բա­վա­կա­նին լուրջ խա­ղա­լու տեղ կու­նե­նար». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի հիմնական նպատակը 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի կապիտալիզացումն է: Ադրբեջանը փորձում է ՀՀ-ի հետ սահմանային հատվածում հստակ սահմանազատում և սահմանագծում ունենալ: Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի խոսքով, նշվածը ստեղծված սահմանային լարված իրավիճակի առաջին բացատրությունն է:

«Բացի այդ, տեսնելով, որ հայկական կողմը Սյունիքում (խոսքը Սյունիքի Մեծ Իշխանասարի կողմից 3,5 կմ ներթափանցման փաստի մասին է, երբ հայտարարվեց նաև, որ «Սև լճի 20-30 տոկոսի համար պատերազմ հո չէինք սկսի») իր պետական սահմանային հատվածը պաշտպանելու հարցում հստակ վճռականություն չունի, փորձեր է անում նաև Վերին Շորժայում, հետագայում նման փորձեր կտեսնենք նաև Տավուշում: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը փորձում է ստիպել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երկրորդ՝ բարենպաստ դիրքեր ստանալ ՀՀ սուվերեն տարածքի այն հատվածներում, որտեղ ներխուժել է»,- «Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը՝ նշելով, որ Ադրբեջանը քաղցրահամ ջրի խնդիր ունի ու Սև լճի, նաև Վերին Շորժայից դեպի հարավ ընկած լճերի և փոքր գետերի վրա վերահսկողություն ունենալու ճանապարհով փորձում է լուծել նաև այդ խնդիրը:

«Փորձում է նշված ուղղություններով լարված պահել իրավիճակն ու Հայաստանից լեգիտիմացում ստանալ թե՛ այդ տարածքների զավթման հարցում, թե՛ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի առումով: Մասնավորապես, Ադրբեջանը միջազգային բազում կոնվենցիաներ է խախտել, և հայկական կողմից որևէ հստակ գործողություն չկա: Խոսքը թե՛ ՄԻԵԴ, թե՛ ՄԱԿ դիմելու անհրաժեշտության մասին է: Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանում տոտալ անգործություն է, ու հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ուզում է ստանալ առավելագույնը թե՛ սահմանների, թե՛ բանակցությունների հարցում մեծ զիջումների առումով»,-ասաց Գ. Դավթյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի օրեցօր կոշտացող վարքագծին ու խոսելով Հայաստանի իշխանությունների կողմից շեշտվող ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև կրկին դաշտ նետվող՝ «խաղաղության պայմանագրի» թեմային, փորձագետը նշեց. «Ինչպես նշեցի, հաղթանակը կապիտալիզացնելու գործընթաց կա: Այդ «խաղաղության պայմանագիր» ասվածին ես կապիտուլ յացիայի երկրորդ փաստաթուղթ կամ կապիտուլյացիայի համապարփակ փաստաթուղթ ձևակերպումը կտայի: Ադրբեջանն այս պահի դրությամբ հասկանում է՝ որքան ձգվում է սահմանազատման և սահմանագծման գործընթացը, այնքան իր դիրքերը բանակցային ֆորմատում ևս գնալով թուլանում են: Ադրբեջանը մոտ վեց ամիս հետո այդ ուժեղ դիրքը չի ունենալու:

Ինչքան հայկական կողմը ձգձգում է գործընթացը, այդքան Հայաստանի և Ադրբեջանի միջպետական խնդիրներն էլ ավելի ընդգծված ու տեսանելի են դառնում միջազգային հանրության համար: Հիմա Ադրբեջանը Վերին Շորժայում կրակում է, գերի է վերցնում, գյուղացիներին ծեծում է, չի թողնում կենդանիներին արածեցնել և այլն: Այս դեպքերը կարծիք են փոխում, ինչի պատճառով Ադրբեջանն ուզում է խնդրին արագ լուծում տալ: Երկրորդ՝ ցավոք, հաշվի առնելով, որ հունիսի 20-ին ընտրվեց կապիտուլյանտ ղեկավարը, որը պարտվել է պատերազմում, Ադրբեջանն իր քաղաքական նկրտումների լուծման շահը տեսնում է նաև այս մասով: Կա ընկալում, որ հայ ժողովուրդը նախընտրել է պարտված ղեկավարին, որը կորցրել է Արցախի 75 տոկոսը, իսկ այս պահի դրությամբ կան սահմանային խախտման բազում դեպքեր, հետևաբար պետք է մաքսիմալ զիջումների գնալ»:

Նա շեշտեց, որ պարտված ղեկավարին ընտրելու նշված ընկալումը կա նաև միջազգային հանրության կողմից. «Եվ եթե վաղըմյուս օրը Հայաստանի առաջ դնեն մի պայման, որտեղ 80 տոկոսը Հայաստանի շահից չի բխելու, հայկական կողմի համար այդ փաստաթղթից խուսափելն անհնար կլինի: Եթե Փաշինյանի փոխարեն մեկ ուրիշ մարդ լիներ, կարծում եմ՝ Հայաստանը բավականին լուրջ խաղալու տեղ կունենար»:

Մեր զրուցակցի խոսքով, Ադրբեջանը չէր պատրաստվում և չի էլ պատրաստվում հրաժարվել իր այն ամբողջ քարոզչական թեզերն իրականացնելու ցանկությունից, որոնք 30 տարի հնչեցրել է. «Եթե 44-օրյա պատերազմից առաջ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հիմնական շեշտը դրված էր Արցախի վրա, ապա հիմա իր հանրությանը փորձում է համոզել ու լեգիտիմացնել իր այն թեզը, թե Երևանը, Սևանա լիճը, Սյունիքն ու ՀՀ-ի այլ տարածքներ Ադրբեջանի «պատմական տարածքներն» են: Ելնելով 30 տարվա տրամաբանության հիմքից՝ Ադրբեջանը չի պատրաստվում հրաժարվել Հայաստանի նկատմամբ իր տարածքային պահանջներից: Եթե հայկական կողմը կարծում է, որ որևէ տարածք զիջելով և կոկրետ կոմունիկացիաները բացելով՝ լավ դիրքեր է ստանալու, կարող եմ վստահեցնել, որ Ադրբեջանը երբեք չի ստորագրի մի այնպիսի փաստաթուղթ, որից հայկական կողմը շահած դուրս կգա:

Եթե անգամ ճանապարհները բացվեն, ապա ես մեծ կասկած ունեմ, որ երկար կյանք չի ունենա այդ ամենը: Կանցնի որոշ ժամանակ, և ադրբեջանական կողմը տարբեր պատճառաբանություններով կարող է հայկական կողմին թույլ չտալ օգտագործել այդ ճանապարհները: Բացի այդ, հաշվի առնելով, որ այստեղ կա նաև թուրքական գործոնը, մասնավորապես, Սյունիքով ճանապարհի բացման հարց կա, թուրքական կողմից ավելի մեծ ճնշում կլինի: Մեծ հաշվով, Հայաստանը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որտեղ բանակցային ու դիվանագիտական ճկուն հմտությունների բացակայության պայմաններում ոտքի վրա է որոշում կայացվում: Այս իրավիճակում սահմանին նման խայտառակ իրավիճակ ունենալը ենթադրելի է. ադրբեջանական կողմը երբ ուզում կրակում, երբ ուզում հրադադար է պահպանում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян«Коммерсантъ»: Бакинское время Москвы 24 апреля для посетителей мемориала Цицернакаберд задействуют бесплатные маршруты Захарова о предоставлении США помощи Украине: «Простых украинцев насильно гонят на убой как «пушечное мясо» Полицейские требуют открыть дорогу Киранц-Воскепар: архиепископ ведет с ними переговоры Для четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленныхЭдгар Севикян в составе «Ференцвароша» стал чемпионом Венгрии В Тбилиси прошел женский марш против закона об «иноагентах» Католикос Всех армян посетил монастырский комплекс Сурб Саркис в Арагацотне ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .ЕС полностью поддерживает переговорный процесс между Арменией и Азербайджаном — Тойво Клаар Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак КарапетянФСБ России сообщила о задержании гражданина Украины на пропускном пункте Верхний Ларс Байрамов обсудил с уходящим послом Ирана региональные форматы типа 3+3 В военном лагере в Ираке прогремел взрыв: погиб один человек, 8 человек ранены