Երևան, 24.Սեպտեմբեր.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հանքարդյունաբերության ոլորտում տուրքեր, վճարներ ավելացնելով, համայնքներին հատկացումներ անելով` հիմնական հարցերը չեն լուծվելու». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հանքարդունաբերության ոլորտը մշտապես ուշադրության կենտրոնում է: Շատ բնապահպաններ, օրինակ՝ նշում են, որ հանքարդյունաբերությունը պետք է առհասարակ արգելել, մինչդեռ շատերս ենք հասկանում, որ նման քայլը լուրջ վնասներ կարող է հասցնել երկրի՝ առանց այդ էլ քայքայված տնտեսությանը:

Բնապահպան Սիլվա Ադամյանը մեր զրույցների ժամանակ մշտապես նշում է, որ հանքարդյունաբերությունը «կանգնեցնել» կամ բոլոր հանքերը փակել չի կարելի, դա սխալ կլինի, այլ հարց է, որ այն դեպքում, երբ այս ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ, դրան զուգահեռ խոսվում է նոր հանքավայրերի բացման հնարավորության մասին: Այս համատեքստում հանքարդյունահանող ընկերությունները, նաև պետությունը առաջ են քաշում աշխատատեղերի ստեղծման, համայնքների զարգացման հեռանկարը: Բնապահպանն ասում է՝ վերջերս Լոռու մարզի «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի հետ կապված հանրային քննարկման են մասնակցել:

«Այցելեցինք Շնող գյուղ: Մեկ բան նշենք, որ բոլոր հանքարդյունաբերողները շեշտը դնում են նրա վրա, որ իրենք համայնքին գումար են տրամադրում, աշխատանքներ կատարում, նույնն ասում են նաև համայնքապետները, հանրությանը կոչ են անում համաձայնել հանքերի բացմանը, քանի որ դրանով աշխատատեղեր կստեղծվեն, մանկապարտեզ կբացվի և այլն, և այլն: Այս թեզը, որ հանքարդյունահանող ընկերությունը կօգնի ազդակիր համայնքին, միշտ գործի է դրվել, շահարկվել: Մի կողմից՝ լավ կլիներ, եթե այն նաև կյանքի կոչվեր, հանքարդյունաբերության հետ կապված բոլոր գործատուներն անեին այն, ինչ խոստանում են: Բայց մյուս կողմում կան այլ հարցեր: Փորձ է արվում ինչ-որ հարցեր լուծել՝ տուրքեր բարձրացնելով կամ այլ մեխանիզմներով: Տուրքերի բարձրացում և այլն միշտ է եղել, բայց այս կերպ ոլորտում իրական փոփոխություն չի լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը:

Այս համատեքստում մեջբերում ենք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներդրած նախագիծը, որ դեռևս նախորդ տար ի քննարկվեց, այն է՝ յուրաքանչյուր ռոյալթի վճարող հանքարդյունահանող ընկերության կողմից հաշվետու տարում պետբյուջե վճարված ռոյալթիի երկու տոկոսից մասհանումներ կատարել համայնքային բյուջեների համար և բաշխել տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքի և ՀՀ-ում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանք(եր)ի ազդակիր համայնքների միջև։ Նշենք, որ հարկային օրենսգրքի համաձայն, ռոյալթին բնօգտագործման վճարի տեսակ է, որը վճարվում է պետբյուջե՝ մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար: Բնապահպանն ընդգծում է՝ պետք է այլ բան մտածել, քանի որ սա կամ մեկ այլ նման նախագիծ հարցերին լուծում չեն տալու, դառնալու են հերթական փաստաթուղթը:

«Տեսեք՝ «Նահատակի» պոչամբարի շուրջ հանրային քննարկման ժամանակ ասացի, որ չեխական մի կազմակերպություն Ալավերդիում ուսումնասիրություններ էր կատարել և հայտնաբերել բազմաթիվ շեղումներ մարդկանց առողջության հետ կապված: Ներկաներից մեկն արձագանքեց, թե չեն հավատում այդ կազմակերպության կատարած լաբորատոր նմուշառումներին: Ունենք այս պատկերը: Մենք այսօր պետք է այնպես անենք, որ գործող հանքերը մտածեն մարդու առողջության մասին, որովհետև շրջակա միջավայրը կապված է առողջության հետ: Այս հարցերին պետք է ուշադրություն դարձնել, ոչ թե ասել «երկու կոպեկ» ավելի գումար ենք տալիս մանկապարտեզ կառուցելու կամ այլ աշխատանքներ կատարելու համար»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ երբ խոսում ենք հանքարդյունաբերության մասին, առաջին խնդիրը, որ պետք է լուծել, վերաբերում է շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը:

«Պետք է այնպիսի օրենքներ գործեն, որ հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները սաստվեն և աշխատեն նորմատիվների շրջանակում: Ինչը, սակայն, չի արվում, և սա գաղտնիք չէ: Այլ հարց է, որ մի գործատու ավելի լավ վերաբերմունք է ցույց տալիս իր աշխատակիցների, հարակից համայնքների բնակիչների նկատմամբ: Բայց չէ որ ունեինք նաև հակառակ պատկերը Թուխ Մանուկի ոսկու հանքավայրի դեպքում, երբ ընկերությունը, շատ կոպիտ ասած, թքած ուներ և՛ շրջակա միջավայրի, և՛ մարդկանց առողջության, և՛ մնացած ամեն ինչի վրա»,- ասում է բնապահպանը:

Նույն այս վճարների մասով, որոնցից ցանկանում են մասհանումներ կատարել՝ հօգուտ ազդակիր համայնքների: Արդյո՞ք սա յուրօրինակ «կաշառքի» տարբերակ չէ, որ թող հանքը գործի, իսկ ռոյալթիների բաշխման առաջարկվող համակարգը կնպաստի համայնքների զարգացմանը, ամեն դեպքում նախարարությունն այս նախագիծը շրջանառության մեջ է դրել հենց այս նպատակով:

«Ես, օրինակ՝ տեսա, որ Շնողում ժամանակակից պոլիկլինիկա է կառուցվել պետական միջոցներով, բայց մեզ տեղեկացրեցին, որ հանքարդյունաբերող ընկերությունը ևս աջակցել է տարաբնույթ հարցերում: Կամ, ասենք, մեզ հավաստիացրեցին, որ «Նահատակի» պոչամբարի տեղում՝ ռեկուլտիվացիոն աշխատանքներից հետո, ֆուտբոլի դաշտ են կառուցելու: Բայց այս ամենը հարցի մի կողմն է: Տուրքեր բարձրացնելով, վճարներ ավելացնելով, համայնքներին հատկացումներ անելով՝ հարցեր չեն լուծվում, տպավորություն է, թե ինչ-որ նախագծեր կյանքի են կոչվում ուղղակի «գալչկայի» համար, որ սա էլ արեցինք: Իհարկե, արդարության համար պետք է ասել, որ հանքարդյունաբերության ոլորտում, շրջակա միջավայրին առնչվող հարցերում դեռ նախորդ կառավարությունը շատ վատ քաղաքականություն էր վարում: Այս կառավարությունն էլ շարունակեց նույն քաղաքականությունը: Ոլորտում էական որևէ բան չի փոխվում: Ցավոք, այսօր հայտնվել են մարդիկ, որոնք չգիտեն ինչպես լուծել խնդիրները, անգամ չգիտեն ինչպես կոծկել դրանք: Իսկ մասնագիտական կազմն, ավաղ, լուծարվել է»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալենն ասում է, որ Նիկոլ Անհողը ստախոս է (լուսանկար)Ամերիկացի դերասանուհին ծննդյան տորթի մոմերը փչելիս քիչ է մնացել` ողջ-ողջ այրվի (տեսանյութ)ՌԴ ՊՆ-ն կրկին օգտագործել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպումըՔարվաճառում ադրբեջանցի տղամարդը և 11-ամյա երեխան զոհվել են ականի պայթյունիցՀամայնքների խոշորացման մասին աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ կողմ է քվեարկել 63 ՔՊ-ականԹուրքիա-ԱՄՆ հարաբերությունները վատթարացել են․ ԷրդողանԱլիևը հայտարարել է, թե Պուտինը խնդրել է իրեն «չստորացնել» ՓաշինյանինԱմերիկյան հեռուստասերիալում թուրքերին մեղադրել են ցեղասպանություն գործելու մեջԲանակում շեշտակի ավելացել են սպաների կողմից կատարված հանցագործություններըeSIM-ը այժմ հասանելի է Beeline-ի բաժանորդներինԻրանը պատրաստ է բանակցությունների․ Իրանի ԱԳՆԳեղեցկության ու երիտասարդության պահապանը.պլաստիկ վիրաբույժ Արարատ ՀեքիմյանՌուսաստանաբնակ հայազգի միլիարդատերը խոստովանել է, որ հիվանդ է Աֆղանստանում զինամթերքի պայթյունի հետևանքով՝ երեք երեխա է զոհվելԱդրբեջանը Շուշիից հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն Արագածում դիմավորեցինք առաջին ձյունը. Գագիկ ՍուրենյանԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Ջո Բայդենը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ Փորձ է արվել Հայասատան ներմուծել կեղծ տվյալներով մեծ քանակությամբ հագուստ. ՊԵԿ Ռոնալդուն արդեն ՄՅՈՒ-ի լեգենդն է․ Դե Խեա Մահացել է ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ Խնդրում եմ չզարմանալ պետծառայողների լրավճարների թեմայից. նախարար Համայնքները խոշորացնում են, որ թուրքին հանձնելուց ասե՞ն մի համայնք ենք հանձնել, ոչ թե տասը. Աննա Մկրտչյան Երևանի Աբովյան փողոցում կրակել են Տավուշի մարզի 23 և 24 տարեկան բնակիչների վրա. հարուցվել է քրգործ (լուսանկարներ) Ալիեւի բանաձեւը հայտնի է. «Այս պահին»Արարատ Միրզոյանը հանդեիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ Այման Սաֆադիի հետ «Ծնողական փառքի մեդալով» պարգևատրված ծնողներին ամենամսյա 100.000 դրամ պատվովճարը մինչ այս պահը չեն վճարվում. Կարեն Ավագյան Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 828 դեպք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում պետք են բարձր մակարդակի երկխոսության քայլեր. Արմեն Գրիգորյանը` Փաշինյան-Էրդողան գաղտնի երկխոսության մասին Մի դրամի ուժը հատել է 40 միլիոնի սահմանըՄահացել է Լևոն Աթոյանցը Սիսիան-Քաջարան նոր ճանապարհ կկառուցվի «Միթի» Ազգային հետազոտական միջուկային համալսարանի պատվիրակության այցը Գ.Վ.Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղ Հաստատվեց, որ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ևս մերժել է պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկը. Ղազինյան Մոտենալով հայկական դիրքին՝ ադրբեջանցին ավտոմատով կրակել է իր գլխին. մանրամասներ Սև լճի տարածքում տեղի ունեցածից Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մեզ ժամանակ և ևս մեկ բան է պետք, որի մասին ես չէի ցանկանա հայտնել մամուլին․ Մոուրինյու Թևակոխում ենք Հյուսիս–Հարավ ճանապարհի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկի փուլ․ հայտարարելու ենք միջազգային մրցույթ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Դիլիջանում «Հայրենիք» կուսակցության քվեաթերթիկը 2-րդ համարն է. Արթուր Վանեցյան Պղինձը թանկանում է Պատվաստված լինելը 97.5 տոկոսով պաշտպանում է վարակումից. Նիկոլ Փաշինյան Հայաստանում կորոնավիրուսի 906 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 18 մարդ Պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացած քաղաքացիները կարող են թեստ չհանձնել. նախարարը մանրամասնում էՋուր չի լինելու. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում էԻտալիայում ձերբակալվել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնը Պուտինը խնդրեց ինձ չստորացնել Փաշինյանին․ Ալիև Ոսկու գինն աճում է Ադրբեջանի ղեկավարը ՄԱԿ - ում աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին,իսկ «մերոնք» հնազանդ խաղաղասիրություն են քարոզում. Շարմազանով