Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ժամանակին չդիմելը իջեցնում է գործով դրական արդյունք ակնկալելու հավանականությունը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Փաստաբանների հետ զրույցներում ոչ մեկ անգամ արձանագրել ենք, որ ավելի հաճախ մեր քաղաքացիները խնդիրներ են ունենում, քանի որ սովորաբար չգիտեն իրենց իսկ իրավունքները, երկրորդ՝ չեն կարողանում իրացնել դրանք, երրորդ՝ ժամանակին չեն դիմում մասնագետին իրավական օգնության համար: Փաստաբան Լիլիթ Թարջիմանյանը նշում է՝ երբեմն մարդիկ փաստաբանին դիմում են այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ է և մասնագետի «միջամտությունը» գործին՝ անիմաստ: Ուստի իրավական խնդրի բախվելիս պետք է դիմել, խորհրդակցել փաստաբանի կամ իրավաբանի հետ, հընթացս հասկանալ սեփական անելիքները: Սա նաև կօգնի խուսափել հետագա խնդիրներից:

-Տիկին Թարջիմանյան, արդյո՞ք դատարանների կամ պետական ամենատարբեր մարմինների հետ առնչվելիս քաղաքացիները պարտադիր պետք է դիմեն փաստաբանների օգնությանը:

-Դա նույնն է, որ հիվանդության դեպքում հիվանդն, առանց բժշկի հետ խորհրդակցելու, հաբեր ընդունի և զբաղվի ինքնաբուժմամբ: Իհարկե, անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի: Օրինակ՝ պրակտիկայում շատ տարածված է, երբ կազմակերպություններում բոլոր պայմանագրերը, այդ թվում՝ աշխատանքային, կազմվում են հաշվապահների կողմից, ինչն իրավական առումով ճիշտ մոտեցում չէ:

-Ո՞ր փուլում է պարտադիր փաստաբանների ներգրավումը, խոսքը քաղաքացիական, քրեական և այլ գործերի մասին է:

-Իրավական խնդրի ի հայտ գալուն պես ճիշտ կլինի մասնագետի՝ իրավաբանի կամ փաստաբանի հետ խորհրդակցել: Դա հնարավորություն կտա խնդրի համար ամենաարդյունավետ լուծում գտնել, ինչպես նաև անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար հնարավոր ժամկետների բացթողումից խուսափել: Ժամանակին չդիմելը իջեցնում է գործով դրական արդյունք ակնկալելու հավանականությունը: Շատ են լինում դեպքեր, երբ քաղաքացիները դատարաններից կամ այլ մարմիններից ծանուցումներ են ստանում, սակայն լուրջ չեն վերաբերվում դրանց, բարեխիղճ մոլորությամբ ակնկալելով, որ իրենց որևէ բան չի լինի, չեն արձագանքում և իրենց զրկում են իրավունքների իրացման հնարավորություններից և մասնագետի են դիմում, օրինակ՝ դատական ակտի հարկադիր կատարման փուլում:

-Լինո՞ւմ են ուշացած դեպքեր, երբ փաստաբանի ներգրավվումը արդեն որևէ կերպ չի օգնում քաղաքացուն: Ի՞նչ նման օրինակներ կարող եք բերել:

-Իրավունքների արդյունավետ իրացման կարևորագույն պայմանը ժամկետների պահպանումն է, օրինակ՝ վարչական ակտերի բողոքարկման համար օրենքով նախատեսված ժամկետներ կան, դրանց բացթողումը գրեթե անհնարին է դարձնում գործով դրական արդյունքը, կամ օրինակ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսվում է, որ ընդհանուր հայցային վաղեմության ժամկետը երեք տարի է, այս ժամկետների բացթողումը իջեցնում է գործով դրական արդյունքի հավանականությունը: Կամ հակառակը, հնարավոր է, որ պետական մարմնի կամ ֆիզիկական անձի կողմից է ներկայացվել պահանջ այս ժամկետների բացթողնմամբ, քիչ հավանական է, որ քաղաքացին կկարողանա այս բացթողումներն օգտագործել հօգուտ իրեն, իսկ փաստաբանի մոտեցումը միանշանակ այլ է: Նմանատիպ օրինակները բազմաթիվ են:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի ՍարգսյանՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Եգիպտոսը վերադարձրել է Ռամզես 2-րդի 3,400-ամյա արձանի գողացված գլուխը Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ռուսաստանում առաջիկա ամսում հրաժարականներ են սպասվում. Ведомости Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին Ինչպես են դիմավորում փեսային հարսի տանը. Սա տեսնել է պետք 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 41-ը՝ վիրավորվել Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան Քրիստինան հուզվեց մայրիկին տեսնելիս. Նոր ու բացառիկ կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքից Որպես անհետ կորած որոնվող Նաիրա Պետրոսյանը հայտնաբերվել է 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհըՈւ՞մ ճնշման ներքո է Իսրայելը հրաժարվել Իրանին ավելի լայնածավալ պատասխան հարված հասցնելուց. NYT Ո՞վ էր մետրոյի գնացքի տակ իրեն նետած երիտասարդը. մանրամասներ Կադիրովը ծանր հիվանդ է, նրան կարող է փոխարինել ԱլաուդինովըԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցըԾնողները երեխաներին ակամա թիրախավորում են՝ հրապարակելով նրանց անհատականացնող տվյալներ. ՄԻՊ Այսօր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանեկան արարողությունն է, հայտնի է, թե ովքեր են կնքահայրն ու խաչեղբայրը (լուսանկարներ)