Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Այս պահի դրությամբ կոմունիկացիաների բացումը Հայաստանին ձեռնտու չէ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը Հայաստան երկրի տարածքի շուրջ 8000 քառակուսի կմ-ը գրավել է, որի մեծ մասը՝ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությամբ, ու հիմա փորձում է առաջ գնալ։ «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի դիտարկումն է, որի հետ զրույցում անդրադարձել ենք սահմանային խնդիրներին, Ադրբեջանի քաղաքականությանն ու գործողություններին, որոնք վերջերս նաև հրահրվող տեղային մարտերի բնույթ են ստանում։

Նա շեշտեց՝ գործող իշխանությունը իր հայտարարություններով և քաղաքականությամբ չեղարկել է այն բոլոր դիվանագիտական հնարքները, որոնք Հայաստանն օգտագործել է 30 տարվա ընթացքում. «Այս իշխանությունն իր քաղաքականությամբ չեղարկեց այն, որ Արցախի Հանրապետությունն ու ՀՀ-ն առանձին են։ Այսպիսով, որևէ առանձին՝ Արցախյան հակամարտություն չկա, կա Արցախյան ճակատ, և կա հայ-թուրքական հակամարտություն, նվազագույն իմաստով, թեկուզև հայ-ադրբեջանական հակասություն, որը եթե մի տարածքում ավարտվել է, հիմա արդեն տեղափոխվում է ուրիշ տարածք։ Հիմա ավելի հստակեցնենք. Ադրբեջանն ունի լուծելու խնդիրներ, որոնք այդքան էլ քիչ չեն։

Օրինակ՝ նրանք ուզում են միջանցք ստանալ Սյունիքի տարածքով, ուզում են նաև որոշ տարածքներ Տավուշի և Արարատի մարզերի սահմանագծերից։ Բացի այդ, խաղաղության պայմանագրով ուզում են նաև լեգալիզացնել այն տարածքային նվաճումները, որոնք ունեցան նոյեմբերի 9-ին և դրանից հետո։ Ուզում են ստանալ նաև որոշ այլ երաշխիքներ ու կարգավիճակներ տարբեր հարցերում՝ սկսած բիզնեսից, վերջացրած քաղաքականությամբ։ Սա է իրենց օրակարգը, որին ուզում են հասնել նաև ռազմական ճնշմամբ»,- «Փաստի» հետ զրույցում նշեց Հրանտ Միքայելյանը։

Խնդիրը դիտարկելով կապիտուլ յացիոն ակտի և դրա շուրջ շրջանառված թեզերի համատեքստում, որոնք վերաբերում էին «փրկությանը», արդեն «հանգիստ ու խաղաղ» ապրելուն և առաջ էին տարվում նաև իշխանական շրջանակների կողմից, Հ. Միքայել յանը նշեց. «Այդ թեզերը նրանք առաջ են «բրդում» դեռ Արցախյան առաջին պատերազմից սկսած, մասնավորապես՝ «Արցախը տանք, որ հանգիստ ապրենք»։ Սրա նպատակն իրականում ոչ թե հանգիստ ապրելը, այլ Արցախը տալն էր։ Իհարկե, այս գաղափարախոսությունն ու մոտեցումներն ամբողջությամբ սխալ էին։ Եթե «Արցախը տանք, հանգիստ ապրենք», ապա ստացվում է, որ հակամարտության մեղավորը մենք ենք։ Եթե միտքը բացենք, կհասկանանք, որ գործ ունենք թուրքական ու նաև մի շարք այլ երկրների լոբբիզմի հետ, ինչը, սակայն, ոչ մի կապ չունի հայ ժողովրդի հանգիստ ապրելու հետ։

Ավելի կոնկրետ՝ սա կապ ունի թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի հետ։ Եթե հայ ժողովուրդը 1988 թվականին ոտքի է կանգնել Արցախի հայերի իրավունքների պաշտպանության հարցով, և մենք դրանից հրաժարվում ենք, տալիս թուրքերին այն, ինչ իրենք են ուզում, ապա ինչից մենք պետք է հանգիստ ապրենք։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց ուզածը ստանում են, բայց ո՞վ է ասել, որ միայն Արցախն է իրենց ուզածը։ Իրենց հիմնական ուզածն այն է, որ Հայաստանը գոյություն չունենա, ինչի մասին Ալիևն ու իր նախարարները բազմիցս են ասել»։

Քաղաքագետի խոսքով, այս փուլում ևս մենք գործ ունենք ոչ թե զուտ ադրբեջանական սադրանքների, այլ քաղաքականության հետ։ «Հայաստանի պետականության համար հիմա կրիտիկական ու ճակատագրական պահ է։ Հայ ժողովուրդը կարող է կորցնել պետականությունը, այլ կորուստներ ունենալ նաև բոլոր դաշտերում։ Պետք է նաև գիտակցել, թե արդեն իսկ ինչ կորուստներ ենք ունեցել, որոնք շատ մեծ են։ Այն մարդիկ, ովքեր ասում էին՝ ոչինչ, փրկվել են, ուղղակի արդարացնում էին կորուստները և հանդես են եկել ու հանդես են գալիս թուրքական լոբբիստների տեսքով»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Ադրբեջանի այս քաղաքականությանը զուգահեռ Հայաստանի իշխանությունների կողմից արվող հայտարարություններին, ովքեր նաև տարածաշրջանում տնտեսական կապերի ու ճանապարհների ապաշրջափակման անհրաժեշտության մասին են խոսում՝ Հ. Միքայել յանն ասաց. «Այդ հայտարարությունները որևէ կերպ համարժեք չեն վերոնշյալ քաղաքականությանը ու գործողություններին։ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի վերջնական ոչնչացմանն են պատրաստվում, իսկ Հայաստանում խոսում են ինչ-որ կոմունիկացիաների մասին։ Այստեղ, իհարկե, պարզ է անելիքը։ Պետք է բանակը վերաարդիականացվի, շատ լուրջ փոփոխություններ պետք է լինեն պետական քաղաքականության, ինչպես նաև արտաքին ու անվտանգային քաղաքականությունների մեջ։ Ինստիտուցիոնալ լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ, բայց ոչ այնպիսիք, որոնց մասին իշխանություններն են խոսում։ Ինչ վերաբերում է մասնավորապես կոմունիկացիաներին, ապա պետք է այն դիտարկել հետևյալ հարցադրման համատեքստում. Հայաստանին այս պահին ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ։

Այս հարցի պատասխանն ունենալուց են կախված մյուս դիտարկումները։ Ի՞նչ կարող է շահել Հայաստանը թուրքական շուկայում, ի՞նչ կարող է Թուրքիան շահել Հայաստանի շուկայում։ Այս պահի դրությամբ կոմունիկացիաների բացումը Հայաստանին ձեռնտու չէ։ Միևնույն ժամանակ, նկատենք, որ իրենց համար սա ոչինչ չի նշանակում և հանդես չեն գալիս նշվածն իրականացնելու նախաձեռնողականությամբ։ Ինչո՞ւ, որովհետև ուզում են հիմա էլ այս հարցը վաճառել Հայաստանի վրա՝ ասելով՝ սա էլ արեք, որպեսզի սահմանը բացենք։ Մեծ հաշվով՝ այս պայմաններում մեզ ապաշրջափակումն ընդհանրապես պետք չէ, և ես չեմ հասկանում, թե ինչի մասին են բանակցությունները։ Այն Հայաստանի շահերից չի բխում, և նման տեսանկյունից խոսողները հաստատ հանդես չեն գալիս Հայաստանի շահերից ու չեն պաշտպանում այն»։

Անդրադառնալով այս պայմաններում վերոնշյալ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ հայաստանյան դաշտ նետվող թեզերին՝ նա հավելեց. «Ադրբեջանը առաջ գնալու խնդիրներ ունի, դրա համար, ինչպես նշեցի, Տավուշի և Արարատի սահմանագծերում տարածքային զիջումներ է ուզում։ Ուզում է լեգալիզացնել մայիսից սկսած գրանցված տարածքային նվաճումները ՀՀ ուղղությամբ, նաև 44-օրյա պատերազմի ժամանակ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները, մարդկային կյանքեր խլելը։ Բացի այդ, ինչպես նշեցի, կա նաև միջանցքի հարց։ Նշվածի շրջանակներում Ադրբեջանը խաղաղության պայմանագիր է ուզում։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչ է ուզում Հայաստանը, որովհետև Ադրբեջանի ուզածները մենք կարող ենք անվերջ քննարկել։

Ո՞րն է Հայաստանի օրակարգը։ Հայկական օրակարգ այս պահին չկա։ Մենք քննարկում ենք միայն Ադրբեջանի օրակարգը, որովհետև գոյություն ունի միայն Ադրբեջանի օրակարգ։ Այդ օրակարգին դիմադրելու համար պետք է ստեղծել մեր երկրի առջև ծառացած այն իրատեսական ու կարևոր հարցերի ցուցակը, որոնք պետք է քննարկվեն։ Մասնավորապես, թե ինչպես ենք տեսնում տարածքային վեճի հանգուցալուծումը։ Պետք է նաև հասկանալ, որ այս ամենը պետք է շատ իրատեսական ու ադեկվատ լինի հենց հայկական շահերի համար»։

Նրա խոսքով՝ ՀՀ այսօրվա իշխանություններն ունակ չեն ձևավորել վերոնշյալ օրակարգը։ «Ունակ չեն, որովհետև այս իշխանությունները այստեղ Ադրբեջանի օրակարգն են ներկայացնում։ Երբ Ադրբեջանը մի բան պահանջում է, միանգամից չէ, բայց հետո զիջում են։ Եթե մենք տեսնենք, որ իրենք զիջում են, որովհետև չի ստացվում, այլ խնդիր կլիներ, բայց իրենք զիջում են, որովհետև ոչինչ չեն ձեռնարկում, որ դիմադրեն։ Օրինակ՝ որպեսզի մայիսին ադրբեջանական զորքն առանց զենք կիրառելու 110 քառակուսի կմ Հայաստանի տարածքից չգրավեր, ընդամենը հարկավոր էր գոնե մի քիչ ՀՀ ԶՈւ-երը արդիականացնել, սահմանագիծը կահավորել։ Իսկ այսօրվա առկա վիճակում մարդիկ չեն կարող դիմագրավել, մանավանդ, երբ չկրակելու հրաման ունեն։ Մենք, մեծ հաշվով, գործ ունենք Թուրքիայի շահերը ներկայացնող իշխանության հետ»,- նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հնարավորությունը դիտարկելու, ինչպես նաև ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայման և դրա անհնարինության դեպքում միջազգային այլ ֆորմատների ներգրավելու՝ Ն. Փաշինյանի հայտարարությունը, Հ. Միքայել յանը նշեց. «Անշուշտ, մենք գործ ունենք կեղտոտ աշխարհաքաղաքական խաղի հետ, որը Հայաստանում գոյություն ունի արդեն մի քանի տարի։ Ընդ որում, այն սկսվել է դեռ մինչև 2018 թ. իշխանափոխությունը, և իշխանափոխությունն այդ խաղի հետևանքն էր։ Այդ խաղը վտանգավոր է։ Այդ խաղը նաև 44-օրյա պատերազմի է բերել։ Հիմա խնդիրը հետևյալն է. եթե ՀՀ սահմանին հայաստանյան ուժեր չեն կանգնում, հարց է ծագում՝ Հայաստանը որտե՞ղ է սկսվում և որտե՞ղ ավարտվում։ Մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության գոյության մասին։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ երբ տարիներ շարունակ ինքնիշխանությունը կորցնելու վտանգի մասին էր խոսվում ու այն ներկայացվում էր միայն Ռուսաստանի հետ հակասության մեջ, ուղղակի քարոզչություն էր։

Իրականությունն այլ է, ինքնիշխան է այն պետությունը, որը վերահսկում է իր սահմանները։ Եվ եթե մենք տեղադրենք որևէ այլ ուժերի՝ սկսած ռուսական, վերջացրած այլ ուժերով, որոնց մասին հայտարարվում է, իհարկե, մենք կունենանք անդառնալի կորուստներ մեր ինքնիշխանության տեսանկյունից։ Բացի այդ, շատ կարևոր է, որ Հայաստանը խաղա ոչ թե հակասությունների վրա, այլ ընդհանուր եզրեր գտնի։ Այսինքն, իրականում և՛ ԱՄՆ-ը, և՛ Ֆրանսիան, և՛ Ռուսաստանը ընդհանուր շահեր ունեն այս տարածաշրջանում։ Հայաստանը հստակ, ադեկվատ դիրքորոշում ունենալու պարագայում կարող է այդ հարցում միջնորդի դեր խաղալ՝ իրենց շահերը Հայաստանի շահերի հետ համադրելու տեսանկյունից, փորձի նաև այնպես անել, որ Մինսկի խումբը վերաարդիականացվի։ Բայց սա չպետք է բերի նրան, որ սահմանին ուրիշ զորքեր կանգնեն, սա պետք է շատ հստակ հասկանալ։ Երբ ես ասում եմ ադեկվատ արտաքին քաղաքականության մասին, առաջինը հենց դա նկատի ունեմ»։ 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Որտեղ են Արցախի նախկին նախագահներըՉէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. Պեսկով Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը Չափազանց հիասթափված եմ Ադրբեջանի որոշումից, սակայն Բաքուն մնում է ԵՄ գործընկերը. Միշել Հայաստանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին» Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել. ԿԽՄԿ ներկայացուցիչ Չինաստանը ներդրումներ է կատարում կանաչ տեխնոլոգիաների մեջ 44-օրյայի ժամանակ ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը խաբեությամբ դադարեցրել է ծառայության պարտականությունների կատարումը Ոչ բարեկամական քայլ էր․ ՌԴ-ում արձագանքել են Հռոմի ստատուտի վավերացմանը Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում վաղը շչակներ կգործեն Կութի դիրքեր սնունդ տանելիս հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր․ երազում էր օդաչու դառնալ «Ռուսաստանը «դավաճանեց» հայ ժողովրդին». Շառլ Միշելի հարցազրույցը Euronews-ին Իմ երկրում հայերի նկատմամբ ատելությունը հասել է իր գագաթնակետին. ադրբեջանցի բլոգերԽաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Դաշնային խորհրդի փոխխոսնակ Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան․ Փաշինյանը՝ Շոլցին Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան «Սև» տարածքում՝ մաքրամաքուր «սև» ջրերով.... «Փաստ»Ի՞նչ հետևանքներ կունենա Հռոմի ստատուտը. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը. «Փաստ»Երկու հռետորական հարց՝ ընթացիկ և «հավերժական». «Փաստ»Երեկվա միջադեպից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է. պաշտպանության փոխնախարար Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ «Հավերժություն 2023». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Ձախողված արբիտրաժ. բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ. «Փաստ»ԼՂ-ից Հայաստան են ժամանել 100,617 տեղահանված արցախահայեր Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Ամերիկացի սենատորն ընտանիքի հետ զոհվել է ավիավթարիցՀռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ․ ԱԺ-ն ընդմիջում է գնացելՆերքին գործերի նախարարությունը նոր նախագծի ընդունմամբ պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում. «Փաստ»Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն «Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել. «Փաստ»ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար «Հրապարակ». Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը