Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ճանապարհային անվտանգությունը միայն ասֆալտապատումը չէ. դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններից մեկն է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օր չկա, որ լրահոսում վթարների ու դրանց հետևանքով զոհերի մասին տեղեկատվություն չլինի: Ամիսներ հետո այդ թվերը կդառնան տարեկան վիճակագրություն: Բայց փաստ է մեկ բան՝ ճանապարհներին մարդիկ են զոհվում, ոլորտում ներդրված փոփոխությունները, կարծես թե, տեսանելի արդյունք չեն տալիս: Վերջերս ոստիկանությունը տվյալներ ներկայացրեց, որ 2021 թ. առաջին 6 ամսվա ընթացքում տեղի ունեցած 516 վրաերթից 279-ի դեպքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտել են հետիոտները: Ընդ որում՝ 6 ամսվա ընթացքում ՀՀ-ում հաշվառվել է 2169 ճանապարհատրանսպորտային պատահար, հետևանքը՝ 168 զոհ, 3186 վիրավոր: 2169 պատահարից 516-ը վրաերթ է եղել, որից 327-ը տեղի է ունեցել մայրաքաղաքում, 189-ը՝ մարզերում։ Վրաերթի ենթարկվածներից 53-ը մահացել են։ 516 վրաերթ՝ միայն այն պատճառով, որ հետիոտնը փողոցն անցել է չսահմանված վայրում, կամ էլ վարորդն է խախտում թույլ տվել: Իսկ հետևանքը շատ դեպքերում հետիոտնի մահն է:

«Մահվան ելքերով վթարների թիվը շարունակում է անհանգստացնել: Պատճառները բազմազան են: Փողոցը սխալ տեղից հատելը, անուշադիր լինելը հանգեցնում է ծանր հետևանքների, բայց սա մեր քաղաքացիների համար դաս չի լինում, և նրանք շարունակում են անփույթ վերաբերվել սեփական կյանքին և առողջությանը: Ի վերջո, մեր բնազդներից մեկը զգուշավորությունն է, բայց երթևեկության դեպքում այն, կարծես թե, բացակայում է: Հետիոտների մասով. նրանք անուշադիր են, փողոցը սխալ տեղերում են հատում, կա նաև փողոցների սխալ կահավորանքի կամ մութ լինելու հանգամանքը: Սա հանգեցնում է ծանր հետևանքներով վթարների»,- «Փաստի» հետ զրույցում ասում է ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը:

Նա ընդգծում է՝ իհարկե, պատերազմից հետո կա նաև հոգեբանական գործոնը, մարդիկ մտամոլոր են, ցրված:«Չեմ կարող պատկերացնել, թե ներկայումս ինչ լուծումներ կարելի է առաջարկել, որ քաղաքացիներն ավելի ուշադիր լինեն փողոցները հատելիս: Չեմ կարծում, որ այս պահին տուգանքները կօգնեն: Օրինակ՝ կարող են լինել ինժեներական կառույցներ, որոնք թույլ չեն տա քաղաքացիներին հատել փողոցը իրենց համար նախընտրելի տեղից, բայց դա թանկ է և անիրագործելի ամբողջ Հայաստանի համար: Չնայած սրան՝ պետք է ընդգծել, որ վերջին տարիներին միայն Երևանում զոհերի թվի որոշակի նվազում կա, ինչին նպաստել են հետիոտնի՝ կանչով կարգավորվող լուսացույցերը, հետիոտնային շատ քիչ անցումների մոտ տեղադրվել են գիշերային լույսեր, Երևանի որոշ փողոցներում նվազեցվել է արագության սահմանված չափը, բայց Երևանի ծայրամասերում և մարզերում երթևեկության կանոնները չեն «գործում»: Իրավիճակն այսպիսին է: Կարելի է մի փոքր, շատ քիչ ապավինել նոր ստեղծվող պարեկային ծառայությանը, թվային ցուցանիշների մասին հնարավոր է խոսել միայն 2-3 տարի անց, երբ այն գործի հանրապետության ողջ տարածքում»,-նշում է մեր զրուցակիցը:

Վթարների մասով. ներդրվեց բալային համակարգը, ճանապարհները շարունակում են «հսկել» տեսախցիկները և արձանագրել խախտումները, քաղաքացիներին ևս նման լիազորություն է տրվել, խոսվում է ճանապարհային ոստիկանության բարեփոխման մասին, բայց մեծ հաշվով այս բոլոր քայլերը չեն նպաստում վթարների թվի նվազմանը: «Տեսեք՝ բալային համակարգը ներդրվել է մոտ վաթսուն տոկոսով: Օրենքով ամրագրված է, որ տեսուչների կողմից արձանագրվող խախտումների դեպքում տուգանային համակարգն այս պահին չի գործում, այն կգործի 2022 թվականի հուլիսից: Անհրաժեշտ են տեխնիկական որոշակի սարքավորումներ, այսինքն՝ տուգանային միավորների համակարգն ի սկզբանե լիարժեք չէր էլ ներդրվել, այն հետաձգվել էր օրենքով, երբ համաճարակային իրավիճակով պայմանավորված տեխնիկական սարքերի ներմուծման հետ կապված խնդիրներ առաջացան:

Մյուսը վերահսկման համակարգն է: Երթևեկության մեջ զրկված կամ կասեցված վարորդական իրավունքներով վարորդները շատ են, և նրանց հայտնաբերելը բավականին բարդ է: Սա տուգանային միավորների համակարգի բաղկացուցիչ մասն է, այս գործառույթը չի աշխատում: Վարորդը կարող է զրկվել միավորներից, բայց երբ չկա համարժեք վերահսկողություն, կարգազանց վարորդները կարող են շարունակել մեքենա վարել: Այս փոփոխությունների տեխնիկական կարգավորումները դեռևս ամբողջապես չեն մշակվել և ներդրվել, ուստի դրա արդյունքների մասին խոսելն էլ ճիշտ չէ: Բալային համակարգը որոշակի զգոնություն փոխանցեց վարորդներին, բայց խնդիրն այն է, որ կարգազանցները շարունակում են մնալ երթևեկության մեջ: Այս մասին շատ ենք բարձրաձայնել, հիմա գնդակը կառավարության և մյուս մարմինների դաշտում է, որոնք պետք է համարժեք փոփոխություններ կատարեն այս խնդիրներին լուծում տալու համար: Հակառակ դեպքում՝ կարգազանց վարորդը շարունակում է երթևեկության մեջ գործող անձ մնալ»,-ընդգծում է ՀԿ-ի ղեկավարը:

Ասում է՝ տեսահսկման սարքերը հիմնականում Երևանում են կենտրոնացած, և այստեղ մի փոքր անարդարության հարց կա: «Մարզերում, որտեղ վերահսկողությունը բավականին թույլ է, երթևեկության կանոններն արհամարհվում են: Պետք է լինի քաղաքական որոշում և մարզային հատվածներում ևս տեսահսկման սարքեր տեղադրվեն»,-հավելում է մեր զրուցակիցը: Նշում է՝ մեր երկրում այսօր խնդիրները բազմազան են, բարոյահոգեբանական վիճակը ծանր է, և այսօր երթևեկության կարգավորումը առաջնահերթությունների ցանկում չէ: «Երթևեկության կարգավորումը, այո, ծախսատար է, բայց դա մարդկանց կյանքեր է փրկելու: Ճանապարհները վերանորոգվում են, լավ կամ վատ, այլ հարց է, բայց ճանապարհային անվտանգությունը միայն ասֆալտ անելը չի: Ասֆալտն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններից մեկն է: Բավականին սուր է նշանների հարցը, Երևանից դուրս արագության սահմանափակման նշաններ կիլոմետրերով գոյություն չունեն, այս և այլ խնդիրներ լուծում են պահանջում»,-եզրափակում է Սերգեյ Ղահրամանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանում զորավարժություններ են․ ի՞նչ է հայտնիՀայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում Եվրոպական ներդրումային բանկը 70 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանի ԿԲ-ին՝ ՓՄՁ-ներին աջակցելու համար Ողջունում եմ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու՝ Հայաստանի խորհրդարանի որոշումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար ԼՂ-ից տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է․ խոսնակ Որտեղ են Արցախի նախկին նախագահներըՉէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. Պեսկով Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը Չափազանց հիասթափված եմ Ադրբեջանի որոշումից, սակայն Բաքուն մնում է ԵՄ գործընկերը. Միշել Հայաստանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին» Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել. ԿԽՄԿ ներկայացուցիչ Չինաստանը ներդրումներ է կատարում կանաչ տեխնոլոգիաների մեջ 44-օրյայի ժամանակ ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը խաբեությամբ դադարեցրել է ծառայության պարտականությունների կատարումը Ոչ բարեկամական քայլ էր․ ՌԴ-ում արձագանքել են Հռոմի ստատուտի վավերացմանը Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում վաղը շչակներ կգործեն Կութի դիրքեր սնունդ տանելիս հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր․ երազում էր օդաչու դառնալ «Ռուսաստանը «դավաճանեց» հայ ժողովրդին». Շառլ Միշելի հարցազրույցը Euronews-ին Իմ երկրում հայերի նկատմամբ ատելությունը հասել է իր գագաթնակետին. ադրբեջանցի բլոգերԽաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Դաշնային խորհրդի փոխխոսնակ Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան․ Փաշինյանը՝ Շոլցին Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան «Սև» տարածքում՝ մաքրամաքուր «սև» ջրերով.... «Փաստ»Ի՞նչ հետևանքներ կունենա Հռոմի ստատուտը. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը. «Փաստ»Երկու հռետորական հարց՝ ընթացիկ և «հավերժական». «Փաստ»Երեկվա միջադեպից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է. պաշտպանության փոխնախարար Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ «Հավերժություն 2023». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Ձախողված արբիտրաժ. բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ. «Փաստ»ԼՂ-ից Հայաստան են ժամանել 100,617 տեղահանված արցախահայեր Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Ամերիկացի սենատորն ընտանիքի հետ զոհվել է ավիավթարիցՀռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ․ ԱԺ-ն ընդմիջում է գնացելՆերքին գործերի նախարարությունը նոր նախագծի ընդունմամբ պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում. «Փաստ»Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն «Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան