Սևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնի. վերջինիս մարմինը բաժանվել է մի քանի մասերի (լուսանկար)
SOCIETYՕգոստոսի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 64-ամյա Ռաֆայել Բադալյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Գայանե Փիլոսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածի մարմինը մի քանի մասերի է բաժանվել:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվակով՝ ջոկատի հրամանատար Սուրեն Մելիքյանի գլխավորությամբ:
Մասնատված դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, իսկ Սևանի հիվանդանոցից ժամանած շտապօգնության բժիշկները ճանապարհից հավաքել են մարմնի մասերը:
Փաստի առթիվ Լ. Նազարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գրոծ՝ ՀՀ քր օր-ի 224 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: