Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սննդամթերքի համաշխարհային գները հուլիսին նվազել են․ ՊԳԿ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) այսօրվա հաշվետվության տվյալների, պարենային ապրանքների համաշխարհային գներն արդեն երկրորդ ամիսն անընդմեջ նվազում են:

«Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, հուլիս ամսվա ընթացքում կազմել է միջինը 123.0 նիշ, ինչը 1.2 տոկոսով ցածր է հունիս ամսվա համեմատ, սակայն դեռևս 31.0 տոկոսով բարձր՝ քան 2020թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Հուլիս ամսվա ինդեքսի անկմանը նպաստել են հացահատիկների մեծ մասի, բուսական յուղերի և կաթնամթերքի գնառաջարկի նվազումը:

ՊԳԿ հացահատիկի գնային ինդեքսը հուլիսին 3.0 տոկոսով ցածր է եղել հունիս ամսվա ցուցանիշից, ինչը հետևանք է եգիպտացորենի միջազգային գների 6.0 տոկոս անկման` պայմանավորված Արգենտինայում ավելի վաղ կանխատեսվող բերքահավաքի և ԱՄՆ-ում արտադրության բարելավման հեռանկարների հետ, չնայած նրան, որ Բրազիլիայում մշակաբույսերի ցանքատարածությունների ընդհանուր վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ:

Այլ հացահատիկների գները, ինչպիսիք են գարին և սորգոն, նույնպես էապես նվազել են՝ պայմանավորված ցածր պահանջարկով: Ինչևէ, ցորենի գնառաջարկը 1.8 տոկոսով բարձր է եղել հուլիսին՝ հասնելով իր ամենաբարձ մակարդակին 2014թ.-ի կեսերից ի վեր: Սա մասամբ պայմանավորված է չորային եղանակային պայմանների վերաբերյալ ունեցած մտահոգությամբ և Հյուսիսային Ամերիկայում ցորենի ցանքատարածությունների ընդհանուր վիճակով: Միառժամանակ, բրնձի միջազգային գները գրանցել են երկու տարվա ամենացածր ցուցանիշը՝ պայմանավորված տարադրամի փոփոխություններով և վաճառքի թուլացմամբ, ինչը հետևանք է փոխադրումների բարձր գների և նյութատեխնիկական ապահովման հետ կապված խոչընդոտների:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հունիսի համեմատ նվազել է 2.8 տոկոսով՝ շարունակվող ամառային արձակուրդներով պայմանավորված հյուսիսային կիսագնդում շուկայահանման ավելի դանդաղ ընթացքի: Ամենամեծ անկումը գրանցել է յուղազերծված կաթի փոշին, որին հաջորդում են կարագը, չզտված կաթի փոշին և պանիրը:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը գրանցել է 5 ամսվա ամենացածր ցուցանիշը՝ հունիսի համեմատ նվազելով 1.4 տոկոսով:

Հակառակ դրան, ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 1.7 տոկոսով՝ գրանցելով իր չորորդ ամիսն անընդմեջ աճը:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նույնպես աճել է նախորդ ամսվա համեմատ: Թռչնամսի գնառաջարկը ամենաշատն է աճել՝ պայմանավորված Արևելյան Ասիայից ներկրումների աճով և որոշ շրջաններում արտադրության ծավալների մեծացմամբ:

Տավարի միսը նույնպես թանկացել է, ինչն արդյունք է Չինաստանից ներկրման ծավալների աճի և հիմնական արտադրող շրջաններում մատկարարման ծավալների նվազման: Միառժամանակ, խոզի մսի գինը նվազել է՝ պայմանավորված Չինաստանի կողմից ներկրման ծավալների նվազմամբ»,- ասված է տարածված հայտարարության մեջ:

Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ