Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կփոխհատուցվեն նաև պատճառված այլ վնասները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակն առաջարկում է լրացումներ կատարել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում», որն ուժի մեջ է մտել 2006 թ.-ի դեկտեմբերի 30-ին։ Գործնականում սեփականության օտարմանը վերաբերող ամենակարևոր կետը փոխհատուցման հարցն է։ Սեփականության օտարման հետևանքով մարդիկ կորցնում են իրենց տունը, հողը, երբեմն նաև եկամտի աղբյուրը: Ըստ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի՝ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում՝ օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումար: Սակայն այդ գումարը ոչ միշտ կարող է համարվել բավարար փոխհատուցում միաժամանակ և՛ գույքի կորստի, և՛ տնտեսական նախկին դրությունը վերականգնելու, և՛ սեփականատիրոջ վնասները ծածկելու համար: Երբեմն սեփականության օտարումը ենթադրում է, որ մարդիկ կորցնում են ոչ միայն իրենց ունեցվածքը, այլև իրենց եկամտի աղբյուրները, և այստեղ շուկայական արժեքից 15 տոկոս ավելի գումարը չի կարող համարվել բավարար:

Օրինակ՝ քիչ չեն դեպքերը, երբ օտարված գույքը օգտագործվում է ձեռնարկատիրական կամ հողատարածքը՝ գյուղատնտեսական նպատակներով, որը սեփականատիրոջ համար եկամտի միակ աղբյուրն է: Այս խնդիրն արձանագրվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող իր մի շարք վճիռներով արձանագրվել է, որ դիմումատուներին չի տրվել պատշաճ արդարացի փոխհատուցում և վերջիններս սեփականության օտարման հետևանքով կրել են ավելորդ բեռ: «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է օրենքի համապատասխան հոդվածները լրացնել դրույթներով, ըստ որոնց՝ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը բացի օտարվող գույքի շուկայական արժեքի տասնհինգ տոկոս ավելի գումարից կփոխհատուցվի նաև սեփականատիրոջը սեփականության օտարման հետևանքով պատճառված այլ վնասները։

Գործող կարգավորումների համաձայն՝ այն դեպքում, երբ օտարվում է անձի սեփականությունը, ապա որպես փոխհատուցում վերջինիս վճարվում է օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումար՝ անկախ այն հանգամանքից, թե օտարվող գույքը հանդիսանում է անձի հիմնական կամ միակ եկամտի աղբյուրը, թե ոչ։ Այս դեպքում հաշվի չի առնվում այն կարևոր հանգամանքը, որ տրված փոխհատուցումը չի ծածկում սեփականատիրոջ ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը։ Ենթադրվում է, որ տասնհինգ տոկոսի չափով տրվող հավելումը բավարար է նաև կոմպենսացնելու վերը նշված ծախսերը: Եվրոպական դատարանը, անդրադառնալով գործող կարգավորումներին, արձանագրել է, որ միայն շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարի վճարումը շատ դեպքերում չի համարվում համարժեք և բավարար։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդարացի հավասարակշռության հարցի կապակցությամբ անդամ պետություններին օժտում է ազգային մակարդակով լայն կանոններ սահմանելու հայեցողությամբ, բայց, այնուամենայնիվ, սահմանում է ընդհանուր չափանիշներ, որոնք անհրաժեշտ են սեփականության օտարման օրինականության համար: Արդարացի հավասարակշռությունը որոշվում է պետության կողմից տրամադրված փոխհատուցմամբ: Դատարանն արձանագրում է, որ փոխհատուցումը պետք է լինի արագ, համաչափ և արդյունավետ սեփականությունից զրկելու բոլոր ձևերի համար:

Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքը լրացնել դրույթով, որի համաձայն համարժեք փոխհատուցումը բացի գույքի շուկայական արժեքի տասնհինգ տոկոս ավելի գումարից ներառում է նաև օտարման հետևանքով սեփականատիրոջը պատճառված այլ վնասները։ Այլ վնասների մեջ կարող են ներառվել եկամտի միակ կամ հիմնական աղբյուրի կորուստը, ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, ծախսերը, որոնք ծագել են որպես օտարման անմիջական և ողջամիտ արդյունք, տրանսպորտային և գործառնական ծախսերը, տեղափոխման ծախսերը, ձեռնարկատիրական գործունեության ընդհատման ժամանակաշրջանի համար դրամական փոխհատուցումը՝ հարկային հայտարարագրի կամ պաշտոնապես սահմանված նվազագույն աշխատավարձի հիման վրա, այլ կորուստներ կամ վնասներ։

Այն դեպքում, երբ օտարվում է անձի միակ եկամտի աղբյուր հանդիսացող սեփականությունը, ապա պետության կողմից պետք է հատուցվի նաև իրենց ապրուստի միջոցներից զրկվելու հետևանքով պատճառված փաստացի կորուստը, ինչպես նաև յուրաքանչյուր դեպքում պետք է պարզվի այն հանգամանքը, թե օտարված սեփականության սեփականատերերը այն տարածքում, որտեղ օտարվել է իրենց սեփականությունը, ի վիճակի են նոր հողատարածք գնել

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում Եվրոպական ներդրումային բանկը 70 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանի ԿԲ-ին՝ ՓՄՁ-ներին աջակցելու համար Ողջունում եմ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու՝ Հայաստանի խորհրդարանի որոշումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար ԼՂ-ից տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է․ խոսնակ Որտեղ են Արցախի նախկին նախագահներըՉէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. Պեսկով Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը Չափազանց հիասթափված եմ Ադրբեջանի որոշումից, սակայն Բաքուն մնում է ԵՄ գործընկերը. Միշել Հայաստանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին» Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել. ԿԽՄԿ ներկայացուցիչ Չինաստանը ներդրումներ է կատարում կանաչ տեխնոլոգիաների մեջ 44-օրյայի ժամանակ ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը խաբեությամբ դադարեցրել է ծառայության պարտականությունների կատարումը Ոչ բարեկամական քայլ էր․ ՌԴ-ում արձագանքել են Հռոմի ստատուտի վավերացմանը Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում վաղը շչակներ կգործեն Կութի դիրքեր սնունդ տանելիս հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր․ երազում էր օդաչու դառնալ «Ռուսաստանը «դավաճանեց» հայ ժողովրդին». Շառլ Միշելի հարցազրույցը Euronews-ին Իմ երկրում հայերի նկատմամբ ատելությունը հասել է իր գագաթնակետին. ադրբեջանցի բլոգերԽաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Դաշնային խորհրդի փոխխոսնակ Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան․ Փաշինյանը՝ Շոլցին Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան «Սև» տարածքում՝ մաքրամաքուր «սև» ջրերով.... «Փաստ»Ի՞նչ հետևանքներ կունենա Հռոմի ստատուտը. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը. «Փաստ»Երկու հռետորական հարց՝ ընթացիկ և «հավերժական». «Փաստ»Երեկվա միջադեպից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է. պաշտպանության փոխնախարար Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ «Հավերժություն 2023». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Ձախողված արբիտրաժ. բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ. «Փաստ»ԼՂ-ից Հայաստան են ժամանել 100,617 տեղահանված արցախահայեր Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Ամերիկացի սենատորն ընտանիքի հետ զոհվել է ավիավթարիցՀռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ․ ԱԺ-ն ընդմիջում է գնացելՆերքին գործերի նախարարությունը նոր նախագծի ընդունմամբ պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում. «Փաստ»Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն «Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը