Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դերասան Գևորգ Գրիգորյան մեկ ամսից կմեկնի սահման՝ մինչև Ղազանչեցոցի ազատագրելը

LIFE

Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում է եղել, ֆեսբուքյան իր էջում գրառում է արել․

«Բաց նամակ բոլորին, ովքեր իմ պես մոլորվել են, կորցրել հավատը, իմաստը ու հպարտությունը»,-այսպես է վերնագրել իր գրառումը դերասանը։

«Բոլորի նման, ես էլ չեմ հասկացել ինչ ունեմ, մինչև չեմ կորցրել։ Ծեծված բառեր են, բայց ապրած ու ճիշտ։

Ունեցել եմ երազանքներ, միշտ եղել եմ շարժի ու աղմուկի մեջ, քամել եմ կյանքս անհոգ , աննպատակ ու անպատասխանատու։

Հայրենիքը սիրել եմ առանց խորության, երգերով, լսած պատմություններով ու գրքերով, առանց էդ բառը զգալու, առանց գինը հասկանալու։

Շուտով կլրանա պատերազմի սկսվելու մեկ տարին, տարի, որ սառել էր անպատասխան հարցերի, ցավի, անվերջ կրկնվող հիշողությունների, սարսափ երազների, ալկոհոլի ու դատարկության մեջ։

Ես փակում եմ այդ տարին, Իմ նոյեմբերի 9-ը վերջանում է։ Այսուհետ ես դադարում եմ լինել պարտված բանակի զինվոր, ես առհասարակ դադարում եմ լինել պարտված, ես ընտրում եմ անվերջ պայքարի ճանապարհը, Ճանապարհ, որն ինքնին նպատակ ու երազանք է դառնում, որը տեղով իմաստ է։ Կյանք որը կտրվելուց չի անվանվի «երազանքները կիսատ մնացին»։

Եթե մենք մնանք պարտվածի հոգեբանությամբ, տղեքի զոհը իմաստը կորցնում է, մենք չենք պարտվել, մեզ արյունով դաս է տրվել, ու եթե այդ դասից ոչինչ չքաղենք, համ տղերքն են իզուր զոհվել, համ էլ դատապարտված ենք նորից նույն դասը կրկնելուն։

 

Հեմինգուեյի Ծերունին ու ծովը պատմվածքի մեջ, ծերունին ասում է «ես մարդ եմ, դու կարող ես ինձ սպանել, բայց՝ ոչ հաղթել», ու ես ընտրում եմ այդ ուղղին, ես հրաժարվում եմ բոլոր նախկին երազանքներից, նպատակներից ու ինչ-որ ապագաներից, մենք ապրում ենք մեր տեսակի համար ամենաաղետալի, ամենակրիտիկական ժամանակները, ու կողմնակի, անձնական երազանքները ճոխություն են ու միամտություն: Կամ էլ դրանք պիտի լինեն ուրիշ երկրում՝ մոռանալով ու հրաժարվելով մեր փոքր Հայրենիքից։

Ինչևէ, դա էլ է ընտրություն, բայց ոչ իմ համար։ Փորձեցի, բայց չստացվեց, խաղաղ, բայց օտար երկնքի տակ ես ինձ թափառող շուն էի զգում, ու չկա ավելի անպատիվ բան, քան խղճահարություն առաջացնող պարտված, քոչած զինվորը։ Ես հրաժարվում եմ փախնելուց, մազապուրծ լինելուզ, քոչվոր ու անհայրենիք դառնալուց։ Օտարության մեջ ուրիշի հայրենիքում «դզված» լինելուց։ Երբ մեր տանը ուտելիք, չկար, ոչ մեկ չէր գնում հարուստ հարևանի տունը ապրելու։

Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում նեղացրել եմ, ում հանդեպ անարդար ու սխալ եմ վարվել, ում հիասթափեցրել եմ։ Սրանք էլ ուղղակի խոսքեր չեն, ես իմ սխալները բոլորից լավ գիտեմ։ Ես մաքրում եմ ամեն բան իմ կյանքից, ինչը հին է, ինչը նպատակի չի ծառայում, ինչը անհրաժեշտություն չէ։

Երբ Ղազանչեցոցի գմբեթին խաչ կդրվի, ես զենքս կդնեմ պահարանի հետևը ու կամուսնանամ այդ գմբեթի տակ, և մի օր էդ զենքը կփոխանցեմ որդուս։ Իսկ հիմա ես կգնամ Հորս ոտնահետքերով և Մորս օրհնությամբ:

Սարսափելի ու աննկարագրելի հպարտություն եմ զգում ծնողներիս ու քուրիկիս համար, որովհետև հերս ինձ ու փոքր եղբորս չի խնայել կռվի ժամանակ, ոչ մի վարկյան, ամենավտանգավոր ու անհույս գործողություններին միշտ լսել եմ «Գևոր արի, տեղ ենք գնում»։ Մերս ու քուրս էլ հետ չեն կանչել ու չեն փորձել տանը պահեն, ու հիմա էլ տալիս են իրանց օրհնությունը Հայոց Բանակում ծառայության մտնելու համար։

Մեկ ամսից կլինեմ փոքր եղբորս հրամանատարության տակ սահմանին կանգնած։ Իմ 31 ապրած տարիների ընթացքում, վստահորեն եմ ասում, տեսել ու ապրել եմ ամեն ինչ։ Չկա ավելի հզոր զգացողություն, քան հորդ ու հարազատ եղբորդ շունչը կողքիդ զգալը կռվի դաշտում, ու ես ուզում եմ ապրեմ էտ հզոր զգացողությամբ։ Ոչ մի մոտո քշել, ոչ մի սիրած ավտոմեքենա, նոր իր, ոչ մի քաղաքացիական զբաղմունք,ոչ մի բան նման կրակով չի լցնում սիրտդ։ Արժի 10 անգամ ապրել՝ մի անգամ դա զգալու համար։ Ու ես բացում եմ Նոր կյանքի դուռը, իմաստավորված ու մտածված։

Հայրենիքը հեռվից չի սիրվում, սրճարանից չի սիրվում, հարբած կենացներով չի սիրվում, նման վերաբերմունքից նույնիսկ կինը կթողնի կգնա։ Իհարկե, ես ոչ մեկին ոչինչ չեմ համոզում, չեմ սովորացնում կամ պարտադրում։ Բայց հուշում եմ, որ նման սերը շատ թանկ նստեց արդեն ու կկործանի էն, ինչ մնացել է։

Մայրերը սգում են իրենց կորցրած որդիներին, բայց կենդանի զավակները պարտավոր են իրենց կյանքով արդարացնեն ամեն թափված արցունքի հատիկ, ամեն կաթիլ թափված արյուն, Եռաբլուրի ամեն մի շիրմաքար։

Կորուստներ միշտ եղել են ու կլինեն, ու դրանք են մեզ դաստիրակում, պարտավորեցնում շարունակել քայլել, կռվել, մեռնել ու ապրեցնել։ Մեր աշխարհը էդպես է աշխատել ու միշտ էդպես է լինելու, ով վարդագույն ակնոցով է նայում կյանքին՝ դատապարտված է հիասթափության։ Չկա վերջակետ ոչ մի բանին, պայքարը երբեք չի վերջանում։ Մեր գոյամարտը սկսվել է, իսկ էպիլոգը կախված է յուրաքանչյուրիցս։

Հույսով եմ՝ մտքերս կհասնեն տեղ, ում նեղացրել եմ՝ կներեն։ Ինչ-որ մեկին հետ կպահեն արտագաղթելուց, ինչ-որ մեկին՝ կբերեն հետ Հայրենիք, ինչ-որ մեկին կմտափոխեն ու մենք կհանդիպենք պատահական, սահմանին մի տեղ»,-գրել է Գևորգ Գրիգորյանը՝ հեշթեգով նշելով # մահ_կամ_ազատություն։

Բարի ու անփորձանք ծառայություն։

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!