Երևան, 09.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սրանից երեխա չի ծնվելու. նման փաստաթուղթ ցանկացած մեկն էլ կարող է կազմել». տնտեսագետը՝ կառավարության ծրագրի մասին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Ազգային ժողովը 70 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կողմ քվեարկեց կառավարության հնգամյա ծրագրին: Ծրագրի հետ կապված բնորոշումները, բացասական իմաստով, այնքան էլ տարբեր չեն: Նշվում է, որ ի տարբերություն նախորդ ծրագրերի, թվերն են մի քիչ ավելացել, ինչպես նաև մի շարք բառեր, որոնց կիրառությունը դրանք գրողները գործնականում չեն էլ պատկերացնում:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կառավարության այս ծրագիրն անվանում է բարի ցանկությունների փաստաթուղթ:

«Նման փաստաթուղթ կարող է ցանկացած մեկն էլ կազմել՝ կապ չունենալով ո՛չ իշխանության, ո՛չ տնտեսության հետ: Ծրագիրը ծրագիր է այնքանով, որքանով այն վերլուծողը հասկանում է՝ դրանում ֆիքսված, ամրագրված կետերն իրականություն դառնալո՞ւ են, թե՞ ոչ: Եթե իրականություն են դառնալու՝ ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ քանակով ու որակով: Այլ խոսքով ասած՝ հասարակութան մեջ ընդունված է չափելիություն, գնահատելիություն ասվածը: Սրանք գոյություն չունեն, իսկ եթե գոյություն չունեն, նշանակում է՝ համապատասխան մարդկանց կողմից, որոնք, ըստ էության, ակնհայտորեն պրոֆեսիոնալներ չեն իրենց գործի մեջ, կազմվել է թուղթ, որտեղ առաջնորդվում են «ինչ տեղի կունենա, այն տեղի կունենա» սկզբունքով: Չարժի անգամ այս ծրագրի մասին երկար խոսել և վերլուծել այն: Ես դա պայմանավորում եմ նրանով, որ անցած երեք տարվա ընթացքում բազմաթիվ խոստումներ և տարբեր տեսակի մոտեցումներ են եղել, որոնցից ոչ մեկը չի կատարվել: Հիմա այս բոլորի արդյունքում ու հանրագումարում ակնկալել մի նոր մոտեցում, մի նոր տարբերակ, անշնորհակալ գործ կլինի»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Բոստանջյանը:

Ստացվում է, որ երկրի համար կարևորագույն այս փաստաթղթից որևէ ակնկալիք քաղաքացին չպետք է ունենա: «Ինչպես ասում են, Աստված տա՝ լիներ, բայց կյանքը ցույց է տալիս, որ դա բացառված է, ժողովրդական խոսքով ասած՝ «սրանից երեխա չի ծնվելու»»,-հավելում է տնտեսագետը: Կարևոր է, իհարկե, նաև այն, թե ովքեր են ծրագիրն իրականացնողները: Մատնանշում ենք նաև, որ անցնող երեք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում կիրառության մեջ են դրվել լավ գաղափարներ ու ծրագրեր, բայց հընթացս դրանք աղավաղվել և վերջնարդյունքում կա՛մ ուղղակի կյանքի չեն կոչվել, կա՛մ էլ կյանքի են կոչվել, բայց ոչ նախնական տարբերակով: «Ոչ թե կարևոր է, թե ովքեր են ծրագիր իրագործողները, այլ դա ամենակարևոր հարցն է: Առաջին գնահատականը ձևավորվում է այն արդյունքներով, ինչը մենք տեսնում ենք, շոշափում ենք: Այսօրվա՝ մինչև անգամ ոչ հաջող ուսանողը կարող է այդպիսի ծրագիր գրել: Սակայն այն ողորմելի կներկայանա, քանի որ իրագործողը չունի որևէ լծակ այն իրագործելու համար: Մենք գործ ունենք հենց նման դեպքի հետ»,- նշում է մեր զրուցակիցը:

Ծրագրի տնտեսական բլոկին անդրադառնալով՝ Բոստանջյանն ասում է. «Որևէ միջոցառում, քայլ, այսպես կոչված, «նվաճում» ո՛չ ծավալային, ո՛չ ժամանակային, ո՛չ տարածքային բացատրություն և մեկնաբանություն չունեն, այսինքն՝ գրված չէ այնպես, որ մենք ինչ-որ մի պահի համապատասխան մարդկանց հրավիրենք պատասխանատվության՝ հարցնելով, թե ծրագրում գրվածը կատարվել է, թե ոչ: Նման երևույթը նորություն չէ, մենք դրան ծանոթ ենք: Հիշում եք՝ նա մեկ անգամ ներկայացնում էր, թե 2050 թվականին ինչ պատկեր կունենանք Հայաստանում: Սա այդ նույն խաղերից է»,-ընդգծում է տնտեսագետը:

Շատերը կարծիք են հայտնում, որ թվերի առատությունը և նորաոճ բառերը կարող են խաբկանք առաջացնել քաղաքացու մոտ:«Խաբկանք կարող է առաջանալ այն հանգամանքով պայմանավորված, որ, որքան էլ դժվար իրավիճակում հայտնված լինի հասարակությունը, մարդ արարածը չի կարող չաշխատել: Այդ աշխատանքի արդյունքում, այո, գյուղատնտեսության, արդյունաբերության մեջ կունենանք որոշակի արդյունքներ, բայց սա չի նշանակում, որ դա կառավարիչների, որոշում ընդունողների առաքինությունն է: Դա պարզապես աշխատանք է, որ չանել հնարավոր չէ: Նման պարզ օրինակ բերեմ. նկարիչը ստեղծագործելու է, անկախ նրանից, թե երկիրը սոցիալական ու տնտեսական ինչ վիճակում է, որևէ մեկը չի կարող ասել՝ այդ ես արեցի, որ նա նկարեց: Նույնն էլ տնտեսության մեջ է: Մարդն իր պահանջմունքները բավարարելու համար պարտադրված է որոշ քայլեր անել, և դրանով ձևավորվող արդյունքը երբևիցե չի կարելի վերագրել ինչ-որ մեկի քայլերին»,-եզրափակում է Վարդան Բոստանջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեքենայի վարորդը հետընթացի ժամանակ հարվածել է 69-ամյա կնոջը Սոչիի ծառայություններն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի՝ եղանակի վատթարացման պատճառովԳազ չի լինիԻսրայելում ՀՀ դեսպանությունը կոչ է անում հայերին ձեռնպահ մնալ երկրի հարավային շրջաններ այցելելուցԳյումրիում ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել ավտոպահեստամասերի առք ու վաճառքով զբաղվող 38-ամյա տղամարդը ​​«ՀԱՄԱՍ»-ի գրոհայինների հարձակման հետևանքով զոհված իսրայելցիների թիվը գերազանցում է 700-ը Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. վիրավորները պապ ու թոռ ենԿլինեն պլանային անջատումներ. հայտնի են հասցեներըՈրոշ հասցեներում մինչև 24 ժամ ջուր չի լինիՄահվան ելքով վրաերթ Վայոց ձորում. վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին վերջինս տեղում մահացել էՆախազգուշացում վարորդներին. Մոսկվայում առաջին ձյունն է տեղացել (տեսանյութ) Այրվել է ավտոմեքենաՓակվել է երկու դիտակետ՝ Մարտունու և Մարտակերտի շրջաններում. ՌԴ ՊՆԱնկլավները զիջելու հետևանքը՝ Հայաստանի բլոկադա. ՊոստՌեգիոն Աֆղանստանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն հասել է 2400 (տեսանյութեր)Ալիևը բարձրացրել է ՀՀ կողմից իբր օկուպացված 8 գյուղերի հարցը. Հրանտ ԲագրատյանՄերձավոր Արևելքում խաղաղություն կլինի միայն Պաղեստինի անկախությամբ. ԷրդողանՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ հրադադարի մասին խոսք լինել չի կարող Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ին կնվազի 8-10 աստիճանով. եղանակը Հայաստանում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներՆիկոլի դավաճանական կառավարման շրջանում միակ լուրջ, առարկայական և ինստիտուցիոնալ պայքարը, որը տարվեց` փորձելով իշխող վարչախմբի հանձնելու հետևողական հիվանդագին մոլուցքից փրկել Արցախը, Հայաքվեն է․ Անի ՄանուկյանԻսրայելի ԱԳՆ-ն կոչ է արել իր բոլոր դեսպանատներն՝ ամբողջ աշխարհում, անցնել «բարձր տագնապի ռեժիմի»Հայտնի են նոյեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըԱՄՆ և Բելգիա են տեղափոխվել Արցախում այթյունից տուժած 5 պացիենտներ Աշոտյանին ինչ հոդվածով ուզում եք, դատեք, վերջում դուք եք դատվելու. Արտակ Զաքարյան Իսրայելը պաշտոնապես պատերազմ հայտարարելու մասին Հիմնական օրենքի կետ է մտցրել Ուժգին երկրաշարժ՝ ԹուրքիայումԱրևային մարտկոցների տեխնոլոգիան կունենա տուրբոփչում Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը (տեսանյութ)Ռուբլին նվազել է. տարադրամի փոխարժեքն այսօր6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, 2000-ից ավելի զոհեր. նոր մանրամասներ՝ Աֆղանստանուշ տեղի ունեցած երկրաշարժից20-ամյա Նորիկ Բեգունցը որոնվում է որպես անհետ կորած Նուբարաշենի բանտում կալանավորը կարել է բերանը Ինչո՞ւ է հանկարծ Բաքվի բռնապետը փորձում Շառլ Միշելին «հաշվետու» լինել․ իրանագետ Մհեր Օհանյանը Բիշքեկում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը՝ տապալելով ադրբեջանցի մրցակցին Դիլիջանի ոլորանում քաղաքացին 100 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է անտառում Սահմանադրության նախաբանում հռչակված են համազգային անժամկետ նպատակներ, որոնց համար պարտավոր ենք պայքարել․ Աննա Կոստանյան«Այս իրավիճակում մենք ունենք հինը խարխլած և նորը չկառուցած, խայտառակ վատ վիճակում գտնվող արտաքին քաղաքականություն». Արտակ Զաքարյան Ալիևը հայտարարել է, թե «Ադրբեջանի 8 գյուղեր դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ» «Եթե ​​տարածաշրջանում որեւէ նոր բախում տեղի ունենա, մեղավորը կլինի Ֆրանսիան»․ Ալիևը՝ Միշելին Շառլ Միշելը զանգահարել է Ալիևին Ո՞ր հասցեներում լույս չի լինի ՀԱՄԱՍ–ի զինյալները 35-40 կիլոմետր խորացել են Իսրայելի տարածքում (տեսանյութ) Գազ չի լինելու Տասնյակ հրթիռներ են թռչում Գազայի հատվածից դեպի Իսրայել (տեսանյութ) ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել 97 մլն հատկացնել Արցախից բռնահանվածների կարիքների համար ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին Իսրայելա-պաղեստինյան հակամարտության զոհերի թիվն ավելանում է. վերջին տեղեկությունները ՀԱՄԱՍ-ի վերահսկողության քարտեզն ավելի մեծ է, քան ամբողջ Գազայի հատվածը