Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Չէի կարող պատկերացնել արժանապատվության նման կորուստ. սա մեծագույն ողբերգություն է, որն ունի մեղավորներ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Հանրային հեռուստաընկերությունը չի երկարաձգում իր հետ պայմանագիրը «Սպասիր ինձ» հաղորդաշարի շրջանակում հետագա համագործակցության առումով:

Դերասանն իր գրառման մեջ կարծիք էր հայտնել, որ նման որոշման պատճառն իր քաղաքացիական դիրքորոշումն է և իշխանությունների հասցեին ուղղված քննադատությունը. «Նիկոլ, սա է քո իշխանությունը, քո իշխանական համակարգը, քո դեմքը, քո էությունը: Իմացա, որ Հանրային հեռուստաընկերությունը դադարեցնում է ինձ հետ համագործակցությունը, և դա միայն այն պատճառով, որ չեմ լռել, արտահայտել եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը, հայտնել եմ արվեստագետի իմ խոսքը, քննադատել եմ քեզ ու քո իշխանությանը: Ես բոլոր ժամանակներում, միշտ քննադատել եմ իշխանություններին և նրանց ղեկավարներին, բայց նրանք երբեք թույլ չեն տվել իրենց իմ նկատմամբ այսպիսի տմարդի, նենգ, վախկոտ ու չնչին քայլ: Այո, գուցե չեն սիրել (ես չեմ էլ տենչացել իրենց սիրուն), բայց իջնել այդքան ոչ ոք իրեն թույլ չի տվել: Իսկ քաղաքակիրթ աշխարհում իշխանությունները հենց քննադատության համար են, ոչ թե աստվածացնելու, մանավանդ մտավորականի կողմից: Քեզ համար մտավորականը, արվեստագետը մեկն է՝ քեզ քծնողը, մտնողը՝ իր նեղ անձնական շահերից ելնելով, նույնիսկ մոռանալով Հայրենիքը: Դրանցից այստեղ մեզ մոտ դու փաթեթով ունես, բոլոր տարիքային խմբերում` 30-ից-70, նույնիսկ ջահելները չեն խրտնում»,-գրել էր Ներսիսյանը:

Մեզ հետ զրույցում դերասանը նշում է, որ իր այս գրառմանն ավելացնելու բան չունի, եթե անդրադառնա այս թեմային, նորից նույնն է ասելու: Մեր օրերում, երբ արվեստի մարդիկ, հասարակական գործիչները բողոքի, դժգոհության ձայն են բարձրացնում, արտահայտում են իրենց մտահոգությունները կապված մեր երկրի ապագայի վերաբերյալ, նրանց հասցեին մեկ մեղադրանք է հնչում՝ «իսկ ինչո՞ւ էիք նախկինում լուռ և միայն այս իշխանություններին եք քննադատում»:Նման մեղադրանքներ հնչում են նաև Տիգրան Ներսիսյանի հասցեին, հետաքրքիր է՝ ինչպե՞ս է նա արձագանքում դրանց: Դերասանն ասում է՝ երբ առիթ և պատճառ է եղել, քննադատել է բոլոր ժամանակների իշխանություններին:

«Իմ քննադատությունը երբեք ինքնանպատակ չի եղել: Այդ բոլոր հոդվածները, հրապարակումները կարելի է գտնել էլեկտրոնային կայքերում, տպագիր մամուլում: Դրանք տարիներով պահպանվում են, և դրանք թերթելով՝ կարելի է տեսնել՝ արդյո՞ք ես լուռ եմ եղել խնդիրների ականատես լինելով, թե՞ քննադատական խոսք եմ հնչեցրել: Այո, կան մարդիկ, որոնք լուռ են, լուռ են, քանի որ վախենում են: Մարդիկ վախենում են, նրանք զգույշ են, մտածում են, որ իրենց կհեռացնեն աշխատանքից, չեն թողնի գործունեություն ծավալել և այլն: Այսօր մենք այսպիսի երկրում ենք ապրում, երբ մարդիկ ազատ չեն և չեն կարող ազատ արտահայտվել: Դրա համար ժողովրդական լեզվով ասած, մտածում են՝ շառ ու փորձանքից հեռու: Այդքան բան: Բայց ես երբեք այդպես չեմ ապրել՝ 19 տարեկանից սկսած:Սեփական կարծիք ունենալը և այն հայտնելը չի վերաբերում միայն քաղաքական դաշտին, այդպիսին եմ նաև թատրոնում: Այդ պատճառով ինձ շատերը չեն սիրում, որովհետև ինձ հետ հեշտ չէ: Մարդու դեմքին ասում եմ ճշմարտությունը, միանգամից բորբոքվում եմ, երբ անարդարություն եմ տեսնում: Սա իմ ապրելու ձևն է: Ինչ վերաբերում է նախկինում լուռ լինելուն: Երբ օտարում էին Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, ես քննադատեցի այդ որոշումը: Ասացի՝ է՞լ ինչն են ուզում վաճառել մոտակա տարիներին: Խոսել եմ արտագաղթի մասին, «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ անդրադարձել եմ խնդիրներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ներսիսյանը:

Նշում է՝ ուղղակի մարդիկ տեսնում են այն, ինչ ուզում են: «Բնական է, որ այսօր իմ քննադատությունն ավելի սուր է, քանի որ իրավիճակն է սուր: Ասում են՝ ինչո՞ւ իքս ղեկավարին սուր չէիք քննադատում, ասեմ, որովհետև բացասական իմաստով նա այսքան բան չէր արել: Այն ժամանակ խոսում էի աշխատավարձերի մասին, իսկ այսօր այդ պարգևավճարներն ի՞նչ են: Գիտե՞ք՝ որքան աշխատավարձ են ստանում արվեստի մարդիկ: Այդ աշխատավարձով ապրել հնարավոր չէ: Հայաստանի անկախության առաջին օրվանից մեր երկրում եմ ապրել, ամեն ինչ իմ աչքի առաջ է տեղի ունեցել: Երբեք չեմ մեկնել երկրից, չեմ էլ պատրաստվում: Ձեզ հետ իմ նախորդ զրույցում ասել եմ, որ ես վերջինը կլինեմ, որ կանջատեմ լույսը: Սա իմ երկիրն է, ես այստեղ ինձ լավ եմ զգում: Մեկնաբանություններ են գրում, ինձ էլ են խորհուրդ տալիս հեռանալ, ինչպես այսինչ դերասանը, օրինակներ են բերում: Առհասարակ մեր երկրում ամեն ինչ խառնվել է իրար: Դարձել է մեծ քաոս: Կա ճշմարտություն, որ մտավորականները պետք է մշտապես ընդդիմադիր կեցվածք ունենան: Բայց այսօր աբսուրդն այն է, որ երբ քննադատում ես իշխանություններին, քեզ դարձյալ պալատական արվեստագետ են կոչում: Ամեն ինչ խառնվել է իրար»,-նշում է մեր զրուցակիցը:

Ներկայիս իշխանություններն առանձնակի անհանդուրժող են իրենց ուղղված ցանկացած քննադատության, բնորոշման նկատմամբ: Ներսիսյանն ասում է՝ գիտի, որ ավելի հաճախ շատ բուռն է արձագանքում, սուր է քննադատում: «Բայց այն ժամանակվա իշխանություններից, ղեկավարներից, առաջին դեմքերից և որևէ մեկն ինքն իրեն թույլ չի տվել ինձ որևէ բան ասել կամ որևէ գործողության գնալ: Իսկ սրանք ուղղակիորեն, կոնկրետ գնացին՝ առանց որևէ սեթևեթանքի»,-հավելում է Ներսիսյանը:

Իսկ գուցե սա մեսի՞ջ էր նաև մյուսներին՝ լռեք, հակառակ դեպքում նույնը ձեզ հետ կպատահի: Դերասանն այս առումով երկրորդ կարծիք չունի: «Իրենք այդ քայլով, այո, մեսիջ են ուղարկում՝ ասելով, թե, տեսեք, ինչ կարող է լինել, երբ դուք ընդվզում եք, բողոքում եք, համաձայն չեք և ձեր կարծիքն եք արտահայտում: Ես անդրադարձել եմ նաև մեր այն, այսպես ասած, հանճարներին, որոնք տարիներով լուռ են, գալիս է իշխանություն, նրա կողքը նստած են, գալիս է հաջորդը, նրա կողքին են կանգնած: Եվ այդպես շարունակ: Հետաքրքիրն այն է, որ երբ նրանց ուղղված որևէ բառ ենք ասում, հակադարձում են՝ թողեք, նա ստեղծագործում է: Ես չեմ ուզում նրանց գնահատական տալ, ժամանակը և պատմությունը տվել են այդ գնահատականը: Արվեստի մեջ մի քանի հոգի կան, «թիրախներ», որոնց ասում են՝ ինչո՞ւ եք լուռ, ինչո՞ւ չեք խոսում: Բայց որևէ մեկը չի ասում՝ ինչո՞ւ է Արտավազդ Փելեշյանը տարիներ շարունակ լուռ: Մեր շատ սպորտսմեններ ու արվեստագետներ, քաշված մի կողմ, իրենց գործով են զբաղվում: Իսկ մենք ինչո՞վ ենք զբաղված: Իրենք չունե՞ն քաղաքացիական դիրքորոշում: Կամ երբ ասում են՝ մի զբաղվեք քաղաքականությամբ: Այսինքն՝ երբ ես կարծիք եմ հայտնում և ասում, թե ինչու են Երևանում քանդվում պատմամշակութային կոթողները, նշանակում է՝ քաղաքականությա՞մբ եմ զբաղվում: Սա տգիտության հետևանք է»,-ընդգծում է ՀՀ վաստակավոր արտիստը:

Նշում է՝ այս ամենը շատ ողբերգական է, էլ չասած այն ամենը, ինչ ամեն օր կատարվում է մեր երկրի, մեր Հայաստանի հետ: «Սա մեծագույն ողբերգություն է, որն ունի մեղավորներ: Պատկերացնում եք՝ վարորդը նստած ղեկին, քեզ տանում է անդունդը, դու տեսնում ես, որ հիմա կընկնես, և նա ասում է՝ ես մեղավոր չեմ, այն երրորդ կարգում նստածն է մեղավոր, մեքենայի մասերն են մեղավոր, բոլորը մեղավոր են: Բայց դու ես ղեկին նստած, դու պետք է պատասխանատվություն ունենաս, այն էլ ինչ պատասխանատվություն՝ երկրի, հայրենիքի, հողի, զինվորի նկատմամբ: Չէի կարող պատկերացնել արժանապատվության նման կորուստ: Չգիտես արդեն էլ ինչ ասես, ոնց ասես, ում ասես: Երբեք չէի պատկերացնի, որ իմ հայրենիքը, երկիրը կարող եմ այսպիսի վիճակում տեսնել, հազարավոր հերոս տղերք իրենց կյանքը տվեցին մեր երկրի համար: Դեռ տաք ենք, հետո կհասկանանք, կգիտակցենք, թե ինչ է մեզ հետ կատարվել: Հետո, երբ ամեն ինչ խաղաղվի, Աստված տա այդպես լինի, կգիտակցենք, որ անդառնալի կորուստներ ենք կրել: Հողը կարող ես վերադարձնել, բայց պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը, հայի ու ազգի նկարագիրը վերականգնելը, ընդ որում՝ ամբողջ աշխարհով մեկ, շատ դժվար է լինելու»,-եզրափակում է Տիգրան Ներսիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից