Երևան, 09.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ապաշրջափակումը կարող է ավելի վտանգավոր լինել, քան նույնիսկ շրջափակումը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տրանսպորտային ուղիների և համապատասխան ենթակառուցվածքների առկայությունը տնտեսական զարգացման լրացուցիչ խթան է։ Ժամանակակից գլոբալացող աշխարհում պետությունների համար հատուկ նշանակություն են ձեռք բերել արտաքին հաղորդակցության նախագծերը, որոնք շատ դեպքերում նաև քաղաքականություն թելադրելու գործիք են դարձել։ Եվ այս հարցի նկատմամբ հատկապես զգայուն է Հայաստանը, որի դիրքը, տեղագրությունը և աշխարհաքաղաքական իրավիճակը տրանսպորտային ուղիների հարցում խնդիրներ են առաջացնում։

Դեպի ծով ելք չունեցող, լեռնային և կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող, սակայն ոչ կայուն Հարավային Կովկասում գտնվող Հայաստանի միջազգային կապերը խիստ խոցելի են։ Տարիներ շարունակ Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է գտնվում, սակայն Արցախյան պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում ՀՀ իշխանությունները մեծ հույսեր են կապում ապաշրջափակման հետ։ Խնդիրն այն է, որ հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով գործելու է համապատասխան աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։

Իսկ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հարցը՝ նշելով, որ ապաշրջափակումը Հայաստանի համար բարենպաստ պայմանների ձևավորման կարևոր գործիք է։ Այսպիսով, Փաշինյանը փորձում է ապաշրջափակման օրակարգի ներքո հանրությանը խաղաղ զարգացման հեռանկարի լուրջ հույսեր ներշնչել։ Հիշում ենք, թե ինչպես էր նա քարոզարշավի ընթացքում մարդկանց համոզում, որ հաղորդակցության ուղիների բացման դեպքում կմեծանա Հայաստանի արտադրական, տնտեսական պոտենցիալը։ Անգամ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում առանձին բաժին է հատկացված տարածաշրջանի ապաշրջափակմանը։

Առաջին հայացքից տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացումը կարող է բացառապես դրական գործընթաց թվալ այն կոնտեքստում, թե վերջապես Հայաստանը հնարավորություն կստանա անկաշկանդ մասնակցություն ունենալ արտաքին աշխարհի հետ հաղորդակցությանը։ Ճիշտ է՝ շատ կարևոր է Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանային հաղորդակցության ուղիներին, սակայն ամբողջ հարցն այն է, թե ինչ պայմաններով է տեղի ունենում այն, քանի որ իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ ապաշրջափակումը կարող է ավելի վտանգավոր լինել, քան նույնիսկ շրջափակումը։ Խնդիրն այն է, որ կապիտուլ յացիոն պարտության արդյունքում ստեղծված նոր իրականության պայմաններում Ադրբեջանը հնարավորություն է ստանում ցանկացած պահի փակել Հայաստանի ռազմավարական ճանապարհները։

Ադրբեջանցի զինվորականների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածի փակումը դրա վառ օրինակն էր։ Իսկ այդ ճանապարհով անցնում է Իրան-Հայաստան միջպետական հաղորդակցությունը։ Առավել լայն իմաստով Գորիս-Կապան ավտոմայրուղին կապում է Իրանը Վրաստանի հետ։ Ճիշտ է՝ ադրբեջանցիները որոշ ժամանակ անց բացեցին այս ճանապարհը, բայց դա դեռ չի նշանակում, որ նորից ինչ-որ պատրվակ չեն գտնի ու ճանապարհը չեն փակի՝ խնդիրներ ստեղծելով հաղորդակցության համար։ Չհաշված, որ տրանզիտիվ առումով առավել լուրջ վտանգներ կստեղծվեն, եթե ադրբեջանական «անկլավների» հարցը նորից բարձրանա։

Հաշվի առնելով, որ դրանք գտնվում են Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող հաղորդակցային հանգույցների շուրջ, ապա Ադրբեջանը դրանց միջոցով կարող է հնարավորություն ստանալ վերահսկել ու ցանկացած ժամանակ փակել այս անգամ արդեն Հայաստանից Վրաստան գնացող ուղիները։ Իսկ այսպիսի ռիսկերը կարող են շատ լուրջ հարված լինել մեր տնտեսության համար։ Բացի այդ, հաշվի առնելով Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիների անապահովությունը՝ Իրանն ու Վրաստանը կարող են ուղղակի շահագրգռված չլինել, որ տարանցիկ բեռները Հայաստանով անցնեն։ Իսկ այն պնդումները, թե Հայաստանն էլ կարող է իր բեռնափոխադրումները կատարել Ադրբեջանի տարածքով, հիմնավորված չեն, քանի որ այդ բեռնափոխադրումների անվտանգության մասով որևէ միջազգային երաշխիք չկա։

Այնպես որ, հաղորդակցության ուղիների հարցից է կախված նաև Հայաստանի տնտեսական անվտանգության խնդիրը, իսկ ներկայիս պայմաններում, որպեսզի մեր պետությունը դուրս գա համավարակի ու պատերազմի շոկից, տնտեսական զարգացումն օդի ու ջրի պես անհրաժեշտ է։ Բայց իշխանությունները, մեկը մյուսի հետևից զիջումներ կատարելով թշնամուն, աչքաթող են անում այս հանգամանքը՝ պայմաններ ստեղծելով, որ թշնամի երկիրը լրացուցիչ տնտեսական լծակներ ձեռք բերի Հայաստանի նկատմամբ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեքենայի վարորդը հետընթացի ժամանակ հարվածել է 69-ամյա կնոջը Սոչիի ծառայություններն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի՝ եղանակի վատթարացման պատճառովԳազ չի լինիԻսրայելում ՀՀ դեսպանությունը կոչ է անում հայերին ձեռնպահ մնալ երկրի հարավային շրջաններ այցելելուցԳյումրիում ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել ավտոպահեստամասերի առք ու վաճառքով զբաղվող 38-ամյա տղամարդը ​​«ՀԱՄԱՍ»-ի գրոհայինների հարձակման հետևանքով զոհված իսրայելցիների թիվը գերազանցում է 700-ը Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. վիրավորները պապ ու թոռ ենԿլինեն պլանային անջատումներ. հայտնի են հասցեներըՈրոշ հասցեներում մինչև 24 ժամ ջուր չի լինիՄահվան ելքով վրաերթ Վայոց ձորում. վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին վերջինս տեղում մահացել էՆախազգուշացում վարորդներին. Մոսկվայում առաջին ձյունն է տեղացել (տեսանյութ) Այրվել է ավտոմեքենաՓակվել է երկու դիտակետ՝ Մարտունու և Մարտակերտի շրջաններում. ՌԴ ՊՆԱնկլավները զիջելու հետևանքը՝ Հայաստանի բլոկադա. ՊոստՌեգիոն Աֆղանստանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն հասել է 2400 (տեսանյութեր)Ալիևը բարձրացրել է ՀՀ կողմից իբր օկուպացված 8 գյուղերի հարցը. Հրանտ ԲագրատյանՄերձավոր Արևելքում խաղաղություն կլինի միայն Պաղեստինի անկախությամբ. ԷրդողանՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ հրադադարի մասին խոսք լինել չի կարող Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ին կնվազի 8-10 աստիճանով. եղանակը Հայաստանում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներՆիկոլի դավաճանական կառավարման շրջանում միակ լուրջ, առարկայական և ինստիտուցիոնալ պայքարը, որը տարվեց` փորձելով իշխող վարչախմբի հանձնելու հետևողական հիվանդագին մոլուցքից փրկել Արցախը, Հայաքվեն է․ Անի ՄանուկյանԻսրայելի ԱԳՆ-ն կոչ է արել իր բոլոր դեսպանատներն՝ ամբողջ աշխարհում, անցնել «բարձր տագնապի ռեժիմի»Հայտնի են նոյեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըԱՄՆ և Բելգիա են տեղափոխվել Արցախում այթյունից տուժած 5 պացիենտներ Աշոտյանին ինչ հոդվածով ուզում եք, դատեք, վերջում դուք եք դատվելու. Արտակ Զաքարյան Իսրայելը պաշտոնապես պատերազմ հայտարարելու մասին Հիմնական օրենքի կետ է մտցրել Ուժգին երկրաշարժ՝ ԹուրքիայումԱրևային մարտկոցների տեխնոլոգիան կունենա տուրբոփչում Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը (տեսանյութ)Ռուբլին նվազել է. տարադրամի փոխարժեքն այսօր6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, 2000-ից ավելի զոհեր. նոր մանրամասներ՝ Աֆղանստանուշ տեղի ունեցած երկրաշարժից20-ամյա Նորիկ Բեգունցը որոնվում է որպես անհետ կորած Նուբարաշենի բանտում կալանավորը կարել է բերանը Ինչո՞ւ է հանկարծ Բաքվի բռնապետը փորձում Շառլ Միշելին «հաշվետու» լինել․ իրանագետ Մհեր Օհանյանը Բիշքեկում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը՝ տապալելով ադրբեջանցի մրցակցին Դիլիջանի ոլորանում քաղաքացին 100 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է անտառում Սահմանադրության նախաբանում հռչակված են համազգային անժամկետ նպատակներ, որոնց համար պարտավոր ենք պայքարել․ Աննա Կոստանյան«Այս իրավիճակում մենք ունենք հինը խարխլած և նորը չկառուցած, խայտառակ վատ վիճակում գտնվող արտաքին քաղաքականություն». Արտակ Զաքարյան Ալիևը հայտարարել է, թե «Ադրբեջանի 8 գյուղեր դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ» «Եթե ​​տարածաշրջանում որեւէ նոր բախում տեղի ունենա, մեղավորը կլինի Ֆրանսիան»․ Ալիևը՝ Միշելին Շառլ Միշելը զանգահարել է Ալիևին Ո՞ր հասցեներում լույս չի լինի ՀԱՄԱՍ–ի զինյալները 35-40 կիլոմետր խորացել են Իսրայելի տարածքում (տեսանյութ) Գազ չի լինելու Տասնյակ հրթիռներ են թռչում Գազայի հատվածից դեպի Իսրայել (տեսանյութ) ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել 97 մլն հատկացնել Արցախից բռնահանվածների կարիքների համար ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին Իսրայելա-պաղեստինյան հակամարտության զոհերի թիվն ավելանում է. վերջին տեղեկությունները ՀԱՄԱՍ-ի վերահսկողության քարտեզն ավելի մեծ է, քան ամբողջ Գազայի հատվածը