Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Այս իշխանությունը հեռու է ի շահ Հայաստանի գործելու ունակությունից». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանական կողմը նախորդ շաբաթ տևական ժամանակով փակեց Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանից հետաքրքրվում ենք՝ ինչի՞ մասին է վկայում կոնկրետ այս քայլը, և արդյո՞ք ունենք երաշխիքներ, որ նման գործողության կրկին ականատես չենք լինի։ Փորձագետը նշում է՝ հույս ունենալ, որ Ադրբեջանը առաջիկայում կդրսևորի կառուցողական որևէ քայլ, հեռու է իրատեսականությունից:

«Ադրբեջանը մինչև 44-օրյա պատերազմն էր, որ որոշ չափով կառուցողական դիրքորոշում ուներ, այսինքն՝ կար ԵԱՀԿ Մինսկի խումբ, և կային Արցախի հակամարտությունը կարգավորող բանակցություններ, որոնք, ցավոք, մսխվեցին Նիկոլ Փաշինյանի վարած պոպուլիստական քաղաքականության արդյունքում: Սխալ է հույս ունենալ, որ Ադրբեջանը նորից չի փակի Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, ասեմ ավելին, այն պահին, երբ հայկական կողմն առաջիկայում չի համաձայնի նոր ստորագրվելիք փաստաթղթի այս կամ այն կետի հետ, Ադրբեջանն անպայման կգործարկի իր ձեռքի տակ եղած ամբողջ քաղաքական և ռազմական ուժի ցուցադրությունը, այդ թվում՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի փակումը, իր՝ Ադրբեջանի համար ավելի շահեկան փաստաթուղթ ունենալու համար:

Ադրբեջանն այս ճանապարհով 2 խնդիր կատարեց. առաջին՝ ստուգեց Հայաստանի հասարակության ներքաղաքական տրամադրությունները, երկրորդ՝ քաղաքական ապտակ հասցրեց այսօրվա իշխանությանը: Ցույց տվեց, որ ցանկացած ժամանակ կարող է սահմանափակել ՀՀ հյուսիս-հարավ և հակառակ ուղղություններով իրականացվող բեռնափոխադրումները, խաթարել սովորական ՀՀ քաղաքացիների տեղաշարժը, ավելին՝ անգամ Նիկոլ Փաշինյանին սուվերենություն չունեցող իշխանություն անվանեց»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Դավթյանը:

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի վարքագիծն օրեցօր ավելի սանձարձակ է դառնում։ Ճանապարհի փակումը, հայկական դիրքերի ուղղությամբ պարբերական բնույթ կրող սադրանքները Բաքվի հայտնի նկրտումների՞, այդ թվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ստանալու նպատակի՞, թե՞ ավելի լայն՝ անգամ տարածաշրջանային բնույթի մարտահրավերների մասին են վկայում։ «Ադրբեջանն օգտվում է այսօրվա իշխանության պարտված լինելու հանգամանքից և, տեսնելով վերջիններիս վարած անհեռատես և տկարամիտ քաղաքականությունը, մեծացնում է իր ճնշումները, որպեսզի նոր կապիտուլ յացիոն փաստաթղթում Հայաստանին ստիպի հրաժարվել Արցախից և Ադրբեջանին զիջել Սյունիքի մարզը՝ միջանցքի տրամադրմամբ: Եթե ուշադրություն դարձնենք Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի և նրա վարչակարգի հայտարարություններին, ապա ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը Հարավային Կովկասը պատկերացնում է առանց Հայաստանի, առավել ևս առանց հայերի: Այսինքն, հայերին նվաստացնելով, ազգային արժանապատվությունը ոտնահարելով՝ մատնացույց է անում Նիկոլ Փաշինյանին, որ դուք պարտվել եք, և պետք է բոլոր հետպատերազմյա փաստաթղթերը բխեն միայն Ադրբեջանի շահերից»,-նշում է մեր զրուցակիցը:

Ադրբեջանական կողմի գործողություններին զուգահեռ հատկանշական էր Հայաստանի իշխանության արձագանքը։ Իհարկե, մինչ այս բազմիցս արձանագրվել է թշնամու գործողություններին անհամաչափ արձագանքելու խնդիրը։ Կառավարության նախորդ շաբաթվա նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքի մարզում տեղի ունեցող իրադարձություններին, թեպետ նշել էր, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից միջպետական ճանապարհի փակումը հակասում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին, միևնույն ժամանակ իր խոսքում օգտագործել էր Էյվազլի և Չայզամի տեղանունները։ Եթե այս հայտարարությունը ևս դիտարկենք մնացած բոլոր հայտարարությունների համատեքստում, գումարենք նաև, ըստ իրենց, «Թուրքիայից եկող դրական ազդակների» մասին հայտարարությունը, ի՞նչ կարող ենք եզրակացնել՝ իշխանության օրակարգի տեսանկյունից։

«Նորություն չէ, որ կապիտուլյացիա ստորագրած անձը մերժում է այն ամենը, ինչը կապված է հայկականի և հայերի դարավոր պատմության հետ: Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի կողմից թուրքական տեղանունների վկայակոչումը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի տարածքային ամբողջականության «մասնակի» ճանաչում: Ինչ վերաբերում է «Թուրքիայից եկող դրական ազդակներին», ապա ասեմ, որ այդ ազդակներն են՝ Հայաստանը պետք է հրաժարվի Ցեղասպանության ճանաչման պահանջատիրությունից, մոռանա Արցախի գոյության մասին, ճանաչի Կարսի պայմանագիրը, այսինքն՝ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, Սյունիքի միջով տրամադրի խոստացված «միջանցքը» և փոխի իր քաղաքական վեկտորը Ռուսաստանից դեպի Թուրքիա:

Սրանք ոչ թե դրական, այլ հայերի բնաջնջմանը հավասար ազդակներ են: Ակնհայտ է, որ հայ ժողովրդի մեջքի հետևում ծրագրվում է ևս մեկ ազգադավ փաստաթուղթ, որը վերջնականապես կփակի Հայաստան պետության վերջին էջը: Ցավով պետք է նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռու է պետ ա կ ա ն ա մետությունից, հա յ ա պահ - պանությունից և ի շահ Հայաստանի գործելու ունակությունից: Չունեն տեսլական Հայաստանի անկախ ապագայի մասին, այլ բռնել են Թուրքիայի վիլայեթ դառնալու ճանապարհը: Վերջիններս հանուն ադրբեջանական էժան նավթամթերքի և թուրքական էժան ապրանքների ոտնակոխ են անում հային բնորոշ ամեն տեսակ արժեքները՝ փաստացի վարում են ստամոքսի քաղաքականություն»,-եզրափակում է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию