Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ոչ-ոք իրավունք չունի պահանջել պարտադիր պատվաստում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում համավարակի թվերը աճել են, այսօր էլ որոշ դպրոցներում մեկնարկել է նոր ուսումնական տարին։ Այս թեմայով past.am կայքը զրուցել է Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռազմավարական բարեփոխումների Ազգային խորհրդի համահիմնադիր Պետրոս Անանիկյանի հետ։

-Պարոն Անանիկյա՛ն, Հայաստանում հանրակրթական հաստատությունների բացումը ինչպիսի՞ ազդեցություն կունենա կորոնաիրավիճակի վրա:

— Իրականում դժվարանում եմ պատասխանել։ Ես չեմ կանխատեսում, որ հանրակրթական հաստատությունների վերաբացումը զգալի ազդեցություն կունենա թվերի վրա։ Հիմնականում համավարակի տարածմանը նպաստում են երթուղային տրանսպորտները՝ որտեղ մարդիկ իրար մոտ են նստած, շուկաներն են, որտեղ մարդիկ հավաքվում են իրար գլխի, և դրանք իրականում ավելի վտանգավոր են վարակի տարածման համար քան դպրոցների վերաբացումը։ Հատկապես երիտասարդության շրջանում վարակը ավելի քիչ է տարածվում պարզապես պետք է դասարանները ժամանակին օդափոխել, կարելի է մտածել՝ դասաժամերը դարձնել 30 րոպե, որ երեխաները ավելի արագ օդափոխվեն, բայց չեմ կարծում, որ դպրոցների բացվելը կարող է ավելացնել վարակի տարածումը։

- Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, օրինակ՝ ուսումնական հաստատությունների աշխատողներից ու ուսանողներից պահանջում են 15 օրը մեկ անգամ թեստավորում անցնել, եթե նրանք հրաժարվում են պատվաստումից։ Արդյո՞ք նախարարության այս ծրագիրը կարող է խթանել պատվաստման արագ տեմպը։

— Պատվաստումների մասով ես իմ սուբյեկտիվ կարծիքը ունեմ։ Նախ՝ ոչ-ոք  իրավունք չունի պահանջել պարտադիր պատվաստում։ Ինչ վերաբերում է այդ 15 օրը մեկ ստուգվելուն, ապա ես դա համարում եմ առնվազն լուրջ անգրագիտություն, որովհետև եթե այդպիսի հարց դրվի, ապա դա պետք է արվի ոչ թե 15 օրը մեկ այլ յուրաքանչյուր չորս օրը մեկ, որովհետև միայն այդպես կարելի է կանխատեսել։ Ես կարող եմ ասել, որ եվրոպական մի շարք երկրներ իրենց լոքդաունների ժամանակ բուժհաստատությունները թեստերը անվճար բաժանում էին և պահանջում, որ շաբաթը երկու անգամ բնակչությունը թեստավորվի։ Վիրուսի  դեմ պատվաստումը բավականին հարցականներով է, օրինակ, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Անգլիայի տվյալներով, որտեղ 60-80%-ը արդեն պատվաստված է հիվանդների քանակը իրականում չի պակասել։ Վերջին տվյալներով էլ Իսրայելը հաստատել է, որ հիվանդացած առողջացած մարդիկ շատ ավելի կայուն հակամարմիններ ունեն (իմունիտետ), քան պատվաստվածները։ Պատվաստվածների դեպքում իմունիտետը  պահում է  3-6 ամիս, իսկ մենք չենք անցնելու այնպիսի կյանքի, որտեղ պետք է յուրաքանչյուր 5-6 ամիսը մեկ պատվաստվել։ Այստեղ հիմնական խնդիրը այն է, որ պետք է ունենանք շատ լուրջ մասնագետներ, քանի որ այսօր պատվաստման պոպուլիզացիան տանում են ոչ վիրուսաբաններ ու համաճարակաբաններ, շատ անգամ նաև բժշկական կրթություն չունեցող մարդիկ են զբաղվում այդ հարցով։

-Պարոն Անանիկյա՛ն, մարդկանց  մեծ մասը վախենում է  վիրուսից, սակայն խուսափում է նաև պատվաստվելուց։ Ինչո՞ւ են մարդիկ վախենում պատվաստվել։

— Ես չեմ կարող ասել, թե ով է խուսափում և ինչո՞ւ, քանի որ յուրաքանչյուրն ունի իր անձնական պատճառը։ Բայց այն, որ խուսափում են պատվաստումից, նշանակում է, որ հակապատվաստման քարոզը շատ ավելի ազդեցիկ է, քան պատվաստմանը։ Պատվաստման տեմպը խթանելու համար ես նախարարությանը առաջարկում եմ, որ եթե իսկապես ուզում են, որ մարդիկ պատվաստվեն, ապա պետք է հայտարարեն, որ  նրանք, ովքեր պատվաստված չեն, և հիվանդանում են կորոնավիրուսով, ապա իրենց բուժումը  կլինի վճարովի։ Այդ դեպքում թող մարդն ինքը որոշի պատրաստ է հիվանդանալ, լավանալ ուրեմն կվճարի։ Ի՞նչ է նշանակում աշխատանքից հեռացնել նրանց, ովքեր կհրաժարվեն պատվաստվել։

Սոնա Գիշյան

Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե