Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Դժբախտաբար, մարդկանց մեջ արմատացած է այն կարծրատիպը, որ հարցերն իրավական ճանապարհով հնարավոր չէ լուծել»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Եթե դիտարկենք այն հարցը, որ քաղաքացին ունի իրավական խնդիր և չգիտի՝ որտեղ փնտրի դրա լուծումը, ապա, կախված բնակավայրերից, ունենք և՛ առաջընթաց, և՛ հետընթաց: Օրինակ՝ մայրաքաղաքի բնակիչների իրավական գիտելիքների մակարդակն ավելի բարձր է, քան մարզերինը: Այնտեղ հիմնականում դա բացակայում է: Մարդն, օրինակ՝ չգիտի, թե ինչպես պետք է պաշտպանի իր սեփականության իրավունքը, որտեղից պետք է սկսի: Պետք է գնա պետական կադաստրի ծառայությո՞ւն, թե՞ միանգամից կարող է դատարան դիմել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է իրավական հարցերով PR մասնագետ Հայկ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին՝ մեր քաղաքացիներն ունե՞ն իրավագիտակցության բարձր մակարդակ:

Նշում է, որ, դժբախտաբար, մարդկանց մեջ արմատացած է այն կարծրատիպը, որ հարցերն իրավական ճանապարհով հնարավոր չէ լուծել: «Այստեղ մեծ դեր ունեն թե՛ քաղաքական իշխանությունը, թե՛ իրավաբանական հանրույթը՝ այն առումով, որ պետք է պարբերաբար իրազեկման արշավներ իրականացնեն զանգվածային լրատվության միջոցներով: Տեղեկատվությունը, օրենսդրական ակտերը և այլն, ավելի հասանելի պետք է լինեն հանրության համար: Այս առումով բավականին մեծ դեր են կատարում սոցիալական ցանցերը, բայց մարզերի և ավելի տարիքով բնակչության դեպքում այդ տեղեկատվության ստացման գործընթացն ավելի բարդ է: Առհասարակ, պետք է մշտապես իրազեկմանն ուղղված PR արշավներ իրականացնել, մշակել մարտավարություն, քայլերի հաջորդականություն և սկսել գործել: Երբ պարբերաբար անդրադառնում ես ինչ-որ թեմայի, դա իր ազդեցությունն է ունենում քաղաքացու ենթագիտակցության վրա, նա, կարելի է ասել, անկախ իրենից, դառնում է այդ ինֆորմացիայի կրողը և անհրաժեշտ պահին այն կիրառելու է»,-նշում է մեր զրուցակիցը:

Առհասարակ, կյանքի բոլոր ոլորտներում խոսվում է մայրաքաղաքի և մարզերի համաչափ զարգացման մասին: Մայրաքաղաքում քաղաքացին շատ գերատեսչությունների կարող է դիմել իր խնդրին լուծում գտնելու նպատակով, իսկ մարզերում, կարծես թե, տեղեկատվության տրամադրման օղակները քիչ են, երբեմն չի կայանում պետական հիմնարկ-քաղաքացի շփումը, և վերջինս ուղղակի թևաթափ է լինում ու «ձեռքերը լվանում»՝ ասելով. «Ինչ լինում է, թող լինի»: Ի՞նչ անել տեղեկատվության պակասի այս շղթան կոտրելու և քաղաքացուն տարրական գիտելիքներով զինելու համար: «Այստեղ պետք է մի քանի ուղղությամբ աշխատանք տանել: ԶԼՄները պետք է պարբերաբար նյութեր պատրաստեն այս կամ այն իրավական խնդիրների մասին: Մարզային հեռուստաընկերություններն այս առումով մեծ անելիք ունեն: Նրանք պետք է ունենան ձևաչափեր, հաղորդումներ, որոնց միջոցով քաղաքացին իրավական տարրական գիտելիքներ կստանա, օրինակ՝ ինչպե՞ս են ժառանգություն ստանում, ինչպե՞ս պաշտպանել սեփականության իրավունքը, ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունեն քաղաքացիները ամուսնալուծության դեպքում և այլն:

Մարզերում այսօր ունենք շատ գրագետ փաստաբաններ, որոնք պատրաստ են այդ հարցերի մասին քաղաքացիներին հստակ պարզաբանումներ տրամադրել՝ «օգտագործելով» ԶԼՄների հնարավորությունները: Այս պարագայում չպետք է ստվերել նաև մարզպետարանների դերը, իրենք պետք է աշխատանքներ տանեն քաղաքացիների հետ, օրինակ՝ մարզպետարանների աշխատակիցների՝ համայնքներ այցերի տեսքով և այլն: Ամեն դեպքում սլաքները, լավ իմաստով, ուղղվում են դեպի լրատվամիջոցները, որպեսզի նրանք էլ ավելի ակտիվ լուսաբանեն իրավական խնդիրները: Մեր իրականության մեջ ավելի տարածված է քրեական գործերի լուսաբանումը, ստվերվում է քաղաքացիական, վարչական իրավունքին առնչվող հարցերի քննարկումը: Դրանց ևս պետք է կարևորություն տալ»,-ընդգծում է մասնագետը:

Նա կարևորում է նաև լրագրողների իրավական գիտելիքների հարցը: «Երբեմն օպերատիվությանը տուրք տալով՝ լրագրողները չեն հասցնում ավելի հիմնարար գիտելիքներ ստանալ հենց իրավական ոլորտի վերաբերյալ: Ցավալի է, որ նրանցից շատերը կարող են շփոթել բերման ենթարկելը և ձերբակալությունը, չտարբերել կալանավորումը և ձերբակալությունը, կալանավորումը և դատապարտումը կամ, ասենք, որ դատավճիռը, որոշումը և վճիռը իրավական տարբեր ակտերի մասին խնդիրներ են: Օրինակ՝ վճիռը կայացվում է քաղաքացիական, դատավճիռը՝ քրեական գործերով:

Միջանկյալ իրավական ակտը որոշումով է իրականացվում, միջնորդության արդյունքում դատարանը կայացնում է որոշում, այլ ոչ թե վճիռ կամ դատավճիռ: Սրանք հարցեր են, որոնց մասին մեր հասարակությունը պետք է տեղեկացված լինի լրագրողների միջոցով, այլ տարբերակ այս պահին դիտարկել անհնար է: Այս առումով պետք է ակտիվ լինեն արդարադատության նախարարությունը, փաստաբանական համայնքը: Մեր պետական գերատեսչություններն ավելի հաճախ ապավինում են միջազգային կառույցներին և դրանց ֆինանսավորումներին, բայց նրանք դա կարող են անել իրենց սեփական ռեսուրսներով՝ դասընթացներ, սեմինարներ կազմակերպելով լրագրողների համար»,- եզրափակում է իրավական հարցերով PR մասնագետ Հայկ Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию