Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Շատ բարկացած էի, երեխաներիս վերցրի և դուրս եկա. ինչու է արցախցի կինը փորձել վերադառնալ Շուշի

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Օգոստոսի 1–ին Շուշիի նախկին բնակիչ Իզաուրա Բալասանյանը  4 մանկահասակ երեխաների հետ, որոշել է հատել Շուշիի սահմանը՝ այնտեղ ապրելու նպատակով, սակայն ռուս խաղաղապահների միջամտությամբ նրանք հետ են վերադարձել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Իզաուրա Բալասանյանը:

Ըստ Իզաուրայի՝ նա այդ քայլին է դիմել այն բանից հետո, երբ տանտերը, որտեղ որ ապրում է նա, տան վարձը 100 հազարից դարձրել է 150 հազար դրամ. «Հոկտեմբերի 1-ից ես դուրս եմ եկել Շուշիի իմ տանից և բնակություն եմ հաստատել Ստեփանակերտի Դավիթ Բեկ փողոցի հանրակացարանում: Մինչև այս տան վարձի 50 հազար դրամը տալիս էր պետությունը, մյուս 50 հազարը ես էի վճարում, բայց, երբ տանտերը բարձրացրեց գումարը՝ դարձրեց այն 150 հազար դրամ, հասկացա, որ էլ ի վիճակի չեմ այն վճարելու»,- պատմեց Իզաուրան:

Մեր այն հարցին, թե արդյոք չէր վախենում 4 անչափահաս երեխաների հետ Շուշի վերադառնալ, պատասխանեց. «Այդ որոշումը կայացնելիս ես ոչնչի մասին չեմ մտածել, որովհետև շատ բարկացած էի, երեխաներիս վերցրի և դուրս եկա, ասացի՝ ես կորցնելու բան էլ չունեմ, երեխաներս են, իրենք էլ ինձ հետ են»,- նշեց նա:

Նա ընդգծեց, որ նախքան Շուշի վերադառնալը և այնտեղ բնակություն հաստատելու որոշում կայացնելը, դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն կեցության հարցերը լուծելու, սակայն, ինչպես Իզաուրան է նշում, օգնություն չեն ցուցաբերել նրան, ինչից հետո ստիպված գնացել է այդ քայլին. «Ինձ որևէ մեկը ուշադրություն չէր դարձնում, իսկ հիմա, երբ այսպիսի մեծ հնչեղություն ստացավ խնդիրս, նոր նկատեցին ինձ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ինձ ասացին, որ ընտրեմ տուն, որտեղ որ կցանկանամ ապրել և նրանք այդ տունը կգնեն ինձ և երեխաներիս համար»,- նշեց Իզաուրան՝ հավելելով, որ արդեն ընտրել է տունը, այն գտնվում Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում: 

Իզաուրան մեզ հայտնեց, որ այս պահին բնակվում է Խնածախ գյուղի տներից մեկում, որը իր ընկերն է տրամադրել՝ անվճար հիմունքներով, մինչև նախարարության տուն տրամադրելը:

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ երեխաների պատասխանատվությունը միայն իր ուսերին է մնացել, ամուսինը տարիներ առաջ է մահացել ինֆարկտից, որի գերեզմանը մնացել է Շուշիում՝ ադրբեջանցիների տիրապետության տակ:

Զվարթ Պետրոսյան

 
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ