Երևան, 16.Հոկտեմբեր.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մենք շարունակում ենք քայլել դժոխքով, ու «քայլարշավի» վերջը չի երևում. այս իշխանությունները փակում են Արցախի էջը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի իշխանությունները շարունակում են խոսել խաղաղության մասին, ընդգծել ապաշրջափակման դեպքում հնարավոր ձեռքբերումները: Այս ամենին ավելացան նաև, իշխանությունների խոսքով, Թուրքիայից ստացվող դրական ազդակները:

Խոսելով հայ հասարակությանը թելադրվող օրակարգի մասին՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտում է. «Մենք շարունակում ենք քայլել դժոխքով, իսկ այդ դժոխքն սկսվել է ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր: Այն սկսվել է 2020 թ. սեպտեմբերի 27-ից, իսկ եթե ավելի հետ գնանք, ապա 2018 թ. մայիսի 8-ից:Ինչ վերաբերում է դժոխքի դրսևորումներին, ապա, ի թիվս այլնի, իշխանությունները փորձում են մեզ հրամցնել նաև Թուրքիայի հետ փոխհարաբերություններ հաստատելու օրակարգը՝ հայտարարելով, թե Թուրքիայից դրական ազդակներ են գալիս: Եթե հարցին նայում ենք անմեղսունակության կանխավարկածով, ապա նախ նշենք, որ իշխանությունների և իշխանության բարձրագույն կրողի կողմից կենցաղային մակարդակի պատկերացումները քաղաքականության վերաբերյալ շարունակական բնույթ են կրում:

Եթե Թուրքիայի կառավարության խոսքերը, թե իրենք պատրաստ են Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել, ընկալվում են որպես դրական ազդակներ, սա ՀՀ իշխանությունների խնդիրն է, եթե հարցին նայում ենք անմեղսունակության կանխավարկածով: Ինչ վերաբերում է հարցին՝ ըստ էության, ապա իրականում Թուրքիան հետ չի կանգնել իր այն մոտեցումներից, որոնք մենք տեսնում էինք հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտություն ասված գործընթացից»:

Քաղաքագետն այս համատեքստում շեշտեց Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման՝ Թուրքիայի պատկերացման մասին, որը փաթեթով է, ներառում է մի շարք հարցեր: «Առաջինն, իհարկե, Արցախյան հակամարտության, այսպես ասած, կարգավորումն էր: Ինչո՞ւ այսպես ասած, որովհետև Թուրքիայի ընկալումների մեջ Արցախն Ադրբեջանի անբաժանելի մասն է, և իրենց ընկալումներում ոչինչ չի փոխվել: Երկրորդ փաթեթում ներառված է այն դրույթը, որ մենք պետք է ճանաչենք Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և վերահաստատենք Կարսի պայմանագիրը: Իրենք, մեծ հաշվով, երեք հստակ նախապայման են դնում. ճանաչում եք մեր տարածքային ամբողջականությունը, երկրորդ՝ հրաժարվում եք Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացից, երրորդ՝ Ադրբեջանի կազմում եք ճանաչում Արցախի Հանրապետությունը:Եթե այստեղ կա գեթ մեկ դրական ազդակ, կքննարկենք»- ասաց Բ. Մաթևոսյանը:

Խոսելով ՀՀ իշխանությունների կողմից տարվող քաղաքականության մասին՝ նա հավելեց. «Բացի անմեղսունակության կանխավարկածից, հատկապես պատերազմից հետո երկու հիմնական թեզ էր, չէ՞, շրջանառվում. այսինքն՝ դավաճանության պատճառո՞վ ունեցանք այն աղետը, որն ունեցանք, թե՞ հիմարության, իսկ միգուցե հիմար դավաճանության պատճառո՞վ: Այս հարցի հստակ պատասխանը մենք կիմանանք այն ժամանակ, երբ Հայաստանում իշխանափոխություն լինի, երբ, այսպես ասած, «հայկական Նյուրնբերգը» տեղի ունենա, և մենք կարողանանք համահայկական դատական գործընթացի շրջանակներում վեր հանել բոլոր այն խնդիրները, որոնք պատերազմի հանգեցրին: Սա՝ վերջին իրադարձությունների տեսանկյունից: Իսկ եթե խոսենք ընդհանուր առմամբ, ապա իրականում ոչ թե պետք է 2018թ., այլ շատ ավելի հեռու գնանք:

Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի տխրահռչակ փուլային տարբերակի դրսևորմանն ենք ականատես լինում, որովհետև փուլային զիջելով՝ գնում ենք ու ոչինչ չենք ստանում:Տեր-Պետրոսյանի մտածմունքների հիմնասյուներից մեկն էլ եղել է այն, որ, իր կարծիքով, Թուրքիայի հետ պերմանենտ խնդիրը Հայաստանին Ռուսաստանից պերմանենտ կախվածության մեջ է դնում: Այսինքն, ըստ նրա, մինչև Թուրքիայի հետ հարաբերությունները չկարգավորվեն, չես կարող Ռուսաստանից, այսպես ասած, պոկվել: Նիկոլ Փաշինյանն ապրել է այն գաղափարների շրջանակում, ըստ որի, մինչև Թուրքիայի հետ հարաբերություններ չհաստատվեն, Հայաստանն այս տարածաշրջանում խաղաղ ապրելու, խաղաղ գոյատևելու հնարավորություն չի ունենալու:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանը «տերպետրոսյանական» քաղաքական և գաղափարական հետևորդներից է, տրամաբանական է, որ, կիսելով այդ մտքերը, իրականում անում է այն, ինչը ժամանակին չկարողացավ Հայաստանի ու Արցախի հետ անել Լևոն Տեր-Պետրոսյանը: Այնպես որ, բացի վերոնշյալ կանխավարկածներից, այստեղ կա նաև գաղափարական որոշակի ուղղվածություն: Բայց ես ավելի շատ մեղադրում եմ Տեր-Պետրոսյանին փոխարինած այն իշխանություններին, որոնք չասեմ քրեաիրավական, բայց գոնե գաղափարական և քաղաքական գնահատական չտվեցին ՀՀՇ-ական շրջանի «տերպետրոսյանական» գաղափարախոսությանը, ինչը ծիլեր տվեց, ու հիմա այդ ծիլերից մեկը հայտնվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում»:

Անդրադառնալով այս փուլում Արցախի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքին՝ քաղաքագետը խնդիրը երկու տեսանկյունից դիտարկեց. «Էմոցիոնալ տեսանկյունից շատ բացասական է, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունից ոչ ոք ոչ միայն ԱՀ անկախության օրը, այլև հատկապես պատերազմից հետո չի այցելել Արցախ: Եթե ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի այցը մի կողմ դնենք, ոչ մի պաշտոնյա ԱՀ չի այցելել: Բայց, մյուս կողմից, եկեք հասկանանք նաև այն, որ սեպտեմբերի 27-ից հետո իրավիճակը շատ խիստ է փոխվել: Սեպտեմբերի 27-ին բայրաքթարներով ոչ միայն ամբողջ սերունդ է ոչնչացվել, այլ նաև Արցախի անկախությունը, պետականությունը՝ իր բազում դրսևորումներով: Այս ամենը ոչնչացված է, ու հիմա ինչ-որ քայլեր անելուց առաջ պետք է մտածել, թե դրանք ինչի կարող են հանգեցնել: Օրինակ՝ որքան էլ Արայիկ Հարությունյանը խիստ անընդունելի ֆիգուր լինի ԱՀ նախագահի պաշտոնի համար, բայց հիմա նոր ընտրություններ իրականացնելը նոր պատերազմի կարող է հանգեցնել: Բացի այդ, չմոռանանք մի կարևոր հանգամանքի մասին, ըստ որի, հիմա ՌԴ-ն է հանդիսանում արցախահայության անվտանգության երաշխավորը»:

Շարունակելով՝ քաղաքագետը հավելեց. «Հաշվի առնելով, որ Թուրքիայի հետ փոխհարաբերություններ հաստատելու տերպետրոսյանական ձգտումներին, իրենց ընկալմամբ, խանգարում է արցախահայությունն իր փոքր հայրենիքով, որը կարողացան ազատագրել, ապա տրամաբանական է, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար պետք է ֆունդամենտալ կերպով փակել Արցախի էջը: Այս իշխանությունները փակում են Արցախի էջը: Չմոռանանք նաև այն, որ իրենք հրաժարվեցին Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծել: Սա ևս փոքր, բայց իրողությունների շատ խոսուն դրսևորում է»:

Ինչ վերաբերում է ապաշրջափակման հնարավորությունների վերաբերյալ դիտարկումներին, քաղաքագետը երկու հանգամանքի մասին նշեց. «Պատերազմը, ամեն դեպքում, կասեցվել է ու կասեցվել է ռուսական կողմի գործուն ջանքերի շնորհիվ: Դրանից հետո ռուսական կողմը պետք է որոշակի համակարգեր ձևավորի տարածաշրջանում՝ այն որոշակի կանխատեսելիության շրջանում պահելու նպատակով: Երկրորդ՝ մինչև անգամ 2020 թ. սեպտեմբերի 27-ը ցանկացած տրամաբանող մարդու համար ակնհայտ էր, որ կոմունիկացիաները վաղ թե ուշ բացվելու են, բայց խնդիրն այն է, թե մենք ի՞նչ գին ենք վճարում դրա համար: Վճարելո՞ւ ենք այն գինը, որն ուզում է Ադրբեջանը: Այսինքն, Հայաստանի տարածքով միջա՞նցք է լինելու, որից հայկական կողմը ոչ մի տնտեսական օգուտ չի ստանալու, ավելին՝ այդ միջանցքը չի վերահսկվելու հայկական ուժերի կողմից: Արդյո՞ք սա այն գինն է, որ մենք պետք է վճարենք և այն գինն է, որ մեզ ձեռք է տալիս: Բացի այդ, շատ նուրբ պահ կա:

Վերջերս Սյունիքում ճանապարհ փակեցին, և ի՞նչ տեղի ունեցավ. Իրանի հետ Հայաստանի միջպետական ճանապարհը փակվեց: Եթե տեղի ունենա մի գործընթաց, որի շրջանակում մենք ադրբեջանական կողմի հետ կփոխանակենք անկլավները, կստացվի, որ ՀՀ ճանապարհները դեպի Վրաստան և դեպի Իրան կգտնվեն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: Մեծ հաշվով, մենք իրականում էլ ավելի մեծ շրջափակման մեջ ենք հայտնվելու, ավելին՝ անգամ տասնամյակներ գործող կոմունիկացիաները, որոնք կան, իրենց գործել-չգործելը կախված է լինելու ադրբեջանական կողմի կամքից, ցանկությունից, օրվա տրամադրությունից: Այս իշխանությունները, միգուցե ադրբեջանական կողմի հետ համաձայնեցված, տանում են մի իրավիճակի, որ մեզ համար այլընտրանքային ճանապարհներ չլինեն, ու ստիպված օգտագործենք ադրբեջանական և թուրքական կոմունիկացիաները: Մեր հիմնական խնդիրը սա է:

Հիմա էլ մարդկանց խաբելու համար ասում են՝ Արծվաշենը հետ կբերենք: Ե՞վ: Էմոցիոնալ տեսանկյունից, այո, հետ բերեցինք, բայց եթե հարցին ռացիոնալ տեսանկյունից ենք նայում, ո՞վ է այնտեղ ապրելու, մարդկանց տանելու ենք, ասենք՝ այստեղ ապրեք, սա հայկական տարածք է, բայց ադրբեջանցինե՞րն են վերահսկելու: Մեծ հաշվով, խոսքը ոչ թե ապաշրջափակման, այլ ավելի շրջափակման մասին է: Էլ ավելի մեծ խնդիրներ են մեզ համար ստեղծվելու ու տնտեսական բարդ խնդիրների առաջ ենք կանգնելու: Ես վերադառնամ իմ սկզբնական խոսքին՝ մենք շարունակում ենք քայլել դժոխքով, ու այդ քայլարշավի վերջը չի երևում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նախարարի նոր հրամանը․ ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջից ազատվեց ևս մի խումբ«Ես սկսում եմ վախենալ ինքս ինձնից, երբ վերջակետի կարիք եմ զգում»․ Հրաչուհի ՈւթմազյանՏանկիստ Դավիթն իր մի քանի ընկերների հետ զոհվեց դավաճանության, հանցագործության հետեւանքով. այսօր նրան հողին հանձնեցինԲալիում երկրաշարժի հետևանքով՝ երեք մարդ է զոհվել (լուսանկարներ)Սպանություն՝ Տավուշի մարզում. 3 օր որպես անհետ որոնվողի դին ու նրա ավտոմեքենան հայտնաբերվել է Վազաշեն գյուղի անտառումՀերքում եմ տեղեկությունը, թե ադրբեջանցիները շրջափակել է Մարտակերտի մի խումբ հայ զինվորների Ռուս խաղաղապահները դաս-վիկտորինա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի դպրոցներում. ՌԴ ՊՆ Հայաստանում թեստավորվելը կդառնա շաբաթը մեկ անգամ․ նախարար ՀՔԾ–ն Սեյրան Օհանյանին թույլ չի տվել մասնակցել ՀԱՊԿ պաշտպանության հարցերով նիստին «Հանրապետական կուսակցությունն ազգային պետության կերտման կուսակցություն է». Էդուարդ Շարմազանով Վրաստանում ամփոփում են ընտրությունների արդյունքները Կուսակցական հանդիպում Ճամբարակում. Կարեն Ավագյան Հակառակորդի շարժը մեր կողմից վերահսկվում է, սադրանքի դեպքում կլռեցվեն․ զինծառայողներ (տեսանյութ) Կեղծ խաղաղասիրություն քարոզողներն այսօր նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում. Աննա ԳրիգորյանԱդրբեջանցիներն արգելափակել են Արցախի 5-րդ ՊՇ մի խումբ հայ զինվորների ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. Քաղաքական կոռուպցիայի համատեքստում այն «կջրվի» Ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհի մերձակայքում մեծ թափով շարունակում են շինաշխատանքները Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերին Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Շոյգուի հրավերով կմեկնի Մոսկվա Խաչապուրի. հաց ու պանիր, որ դարձել է շատերի սիրելի ուտեստը. «Փաստ» Ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել. Վարդան Օսկանյան Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգև է հանձնել «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Բացվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «Տաթևի թևերը». «Փաստ» «Զգուշացե՛ք սատանայի թանկարժեք ծուղակներից». Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը սուր արձագանք է տվել Ալիևի հայտարարությանը Արցախի պաշտպանության բանակը նոր հաղորդագրություն տարածեց Միլանը երկարաձգեց պայմանագիրը կիսապաշտպանի հետ Այծերի ժողովը. «Փաստ» Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ 15 տարվա ընդմիջումից հետո հայկական ձիասպորտի ավանդույթները վերականգնվում ենԲաքուն հավատացել է սեփական ուժերին, բայց չի գնահատել իրական սպառնալիքը. ոչ մեկին պետք չէ պատերազմ, դա միայն սրում է խնդիրները և ստեղծում նորերը. «Փաստ» ԳՇ պետին 2 օր ժամանակ եմ տալիս․ Արտակ Դավթյանը, օրենքի խախտումով, չի արձագանքել գրությանս․ Տիգրան Աբրահամյան Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-իՈ՞ր տարիքից են ՀՀ արական սեռի քաղաքացիները կցագրվում և ի՞նչ ընթացակարգով․ իրազեկում է ՊՆ-ն «Գիտության ոլորտում չպետք է հիասթափվես». երիտասարդ գիտնականների ուշադրության կենտրոնում շաքարային դիաբետն է. «Փաստ» Նավթի գներն աճել են Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1863 նոր դեպք, մահացել է 42 քաղաքացի Թշնամու կրակոցից բռնկված հրդեհից Երասխ գյուղում այրվել է մոտ 8000 հակ անասնակեր «Ցանկացած սահմանափակում խիստ հարվածելու է բիզնեսին ու շրջանառությանը». «Փաստ» «Որևէ անձ իրավական և բարոյական իրավունք չունի իր սեփական հայացքները վերագրել իր՝ նախապես պատկանած կազմակերպությանը». արձագանք. «Փաստ» Անահիտ Ավանեսյանի հրամանով ևս մի բուժհաստատությունում COVID-19-ի բուժօգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն է ծավալվել Սպանություն՝ Արարատի մարզում. Արտաշատի հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել էՏեղեկատվությունը, թե ԱԺ նախագահը կամ եղբայրը կապ ունեն ընկերության շահած մրցույթի հետ, աղերս չունի իրականության հետ. «Եվրոասֆալտ» Մեր բաց վերքը շարունակում է արնահոսել. «Փաստ» Երկրաշարժ է տեղի ունեցելՀԷՑ-ը՝ հոսանքազրկումների մասին Նարեկ Հախնազարյանը դարձել է այն կերպարը, որին պետք է նայել ու ափսոսալ, թե ինչպես կարող է երաժիշտը փոշիացնել իր տաղանդն ու փառքը«Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021» միջոցառումների շարքը կմեկնարկի հոկետմբերի 21-ին Պետական կառավարման համակարգից միայն ստվերն են թողել․ «Փաստ» «Հպարտ» ու «духов» գոռացողներ,ու՞ր եք. Էդուարդ Շարմազանով Մարտակերտի դիրքը դեռ կրակահերթի տակ է. Արթուր Դանիելյան Ինչո՞ւ է հոնքը սարքելու տեղը աչքն էլ հանում․ «Փաստ»