Yerevan, 23.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մենք շարունակում ենք քայլել դժոխքով, ու «քայլարշավի» վերջը չի երևում. այս իշխանությունները փակում են Արցախի էջը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի իշխանությունները շարունակում են խոսել խաղաղության մասին, ընդգծել ապաշրջափակման դեպքում հնարավոր ձեռքբերումները: Այս ամենին ավելացան նաև, իշխանությունների խոսքով, Թուրքիայից ստացվող դրական ազդակները:

Խոսելով հայ հասարակությանը թելադրվող օրակարգի մասին՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտում է. «Մենք շարունակում ենք քայլել դժոխքով, իսկ այդ դժոխքն սկսվել է ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր: Այն սկսվել է 2020 թ. սեպտեմբերի 27-ից, իսկ եթե ավելի հետ գնանք, ապա 2018 թ. մայիսի 8-ից:Ինչ վերաբերում է դժոխքի դրսևորումներին, ապա, ի թիվս այլնի, իշխանությունները փորձում են մեզ հրամցնել նաև Թուրքիայի հետ փոխհարաբերություններ հաստատելու օրակարգը՝ հայտարարելով, թե Թուրքիայից դրական ազդակներ են գալիս: Եթե հարցին նայում ենք անմեղսունակության կանխավարկածով, ապա նախ նշենք, որ իշխանությունների և իշխանության բարձրագույն կրողի կողմից կենցաղային մակարդակի պատկերացումները քաղաքականության վերաբերյալ շարունակական բնույթ են կրում:

Եթե Թուրքիայի կառավարության խոսքերը, թե իրենք պատրաստ են Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել, ընկալվում են որպես դրական ազդակներ, սա ՀՀ իշխանությունների խնդիրն է, եթե հարցին նայում ենք անմեղսունակության կանխավարկածով: Ինչ վերաբերում է հարցին՝ ըստ էության, ապա իրականում Թուրքիան հետ չի կանգնել իր այն մոտեցումներից, որոնք մենք տեսնում էինք հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտություն ասված գործընթացից»:

Քաղաքագետն այս համատեքստում շեշտեց Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման՝ Թուրքիայի պատկերացման մասին, որը փաթեթով է, ներառում է մի շարք հարցեր: «Առաջինն, իհարկե, Արցախյան հակամարտության, այսպես ասած, կարգավորումն էր: Ինչո՞ւ այսպես ասած, որովհետև Թուրքիայի ընկալումների մեջ Արցախն Ադրբեջանի անբաժանելի մասն է, և իրենց ընկալումներում ոչինչ չի փոխվել: Երկրորդ փաթեթում ներառված է այն դրույթը, որ մենք պետք է ճանաչենք Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և վերահաստատենք Կարսի պայմանագիրը: Իրենք, մեծ հաշվով, երեք հստակ նախապայման են դնում. ճանաչում եք մեր տարածքային ամբողջականությունը, երկրորդ՝ հրաժարվում եք Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացից, երրորդ՝ Ադրբեջանի կազմում եք ճանաչում Արցախի Հանրապետությունը:Եթե այստեղ կա գեթ մեկ դրական ազդակ, կքննարկենք»- ասաց Բ. Մաթևոսյանը:

Խոսելով ՀՀ իշխանությունների կողմից տարվող քաղաքականության մասին՝ նա հավելեց. «Բացի անմեղսունակության կանխավարկածից, հատկապես պատերազմից հետո երկու հիմնական թեզ էր, չէ՞, շրջանառվում. այսինքն՝ դավաճանության պատճառո՞վ ունեցանք այն աղետը, որն ունեցանք, թե՞ հիմարության, իսկ միգուցե հիմար դավաճանության պատճառո՞վ: Այս հարցի հստակ պատասխանը մենք կիմանանք այն ժամանակ, երբ Հայաստանում իշխանափոխություն լինի, երբ, այսպես ասած, «հայկական Նյուրնբերգը» տեղի ունենա, և մենք կարողանանք համահայկական դատական գործընթացի շրջանակներում վեր հանել բոլոր այն խնդիրները, որոնք պատերազմի հանգեցրին: Սա՝ վերջին իրադարձությունների տեսանկյունից: Իսկ եթե խոսենք ընդհանուր առմամբ, ապա իրականում ոչ թե պետք է 2018թ., այլ շատ ավելի հեռու գնանք:

Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի տխրահռչակ փուլային տարբերակի դրսևորմանն ենք ականատես լինում, որովհետև փուլային զիջելով՝ գնում ենք ու ոչինչ չենք ստանում:Տեր-Պետրոսյանի մտածմունքների հիմնասյուներից մեկն էլ եղել է այն, որ, իր կարծիքով, Թուրքիայի հետ պերմանենտ խնդիրը Հայաստանին Ռուսաստանից պերմանենտ կախվածության մեջ է դնում: Այսինքն, ըստ նրա, մինչև Թուրքիայի հետ հարաբերությունները չկարգավորվեն, չես կարող Ռուսաստանից, այսպես ասած, պոկվել: Նիկոլ Փաշինյանն ապրել է այն գաղափարների շրջանակում, ըստ որի, մինչև Թուրքիայի հետ հարաբերություններ չհաստատվեն, Հայաստանն այս տարածաշրջանում խաղաղ ապրելու, խաղաղ գոյատևելու հնարավորություն չի ունենալու:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանը «տերպետրոսյանական» քաղաքական և գաղափարական հետևորդներից է, տրամաբանական է, որ, կիսելով այդ մտքերը, իրականում անում է այն, ինչը ժամանակին չկարողացավ Հայաստանի ու Արցախի հետ անել Լևոն Տեր-Պետրոսյանը: Այնպես որ, բացի վերոնշյալ կանխավարկածներից, այստեղ կա նաև գաղափարական որոշակի ուղղվածություն: Բայց ես ավելի շատ մեղադրում եմ Տեր-Պետրոսյանին փոխարինած այն իշխանություններին, որոնք չասեմ քրեաիրավական, բայց գոնե գաղափարական և քաղաքական գնահատական չտվեցին ՀՀՇ-ական շրջանի «տերպետրոսյանական» գաղափարախոսությանը, ինչը ծիլեր տվեց, ու հիմա այդ ծիլերից մեկը հայտնվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում»:

Անդրադառնալով այս փուլում Արցախի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքին՝ քաղաքագետը խնդիրը երկու տեսանկյունից դիտարկեց. «Էմոցիոնալ տեսանկյունից շատ բացասական է, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունից ոչ ոք ոչ միայն ԱՀ անկախության օրը, այլև հատկապես պատերազմից հետո չի այցելել Արցախ: Եթե ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի այցը մի կողմ դնենք, ոչ մի պաշտոնյա ԱՀ չի այցելել: Բայց, մյուս կողմից, եկեք հասկանանք նաև այն, որ սեպտեմբերի 27-ից հետո իրավիճակը շատ խիստ է փոխվել: Սեպտեմբերի 27-ին բայրաքթարներով ոչ միայն ամբողջ սերունդ է ոչնչացվել, այլ նաև Արցախի անկախությունը, պետականությունը՝ իր բազում դրսևորումներով: Այս ամենը ոչնչացված է, ու հիմա ինչ-որ քայլեր անելուց առաջ պետք է մտածել, թե դրանք ինչի կարող են հանգեցնել: Օրինակ՝ որքան էլ Արայիկ Հարությունյանը խիստ անընդունելի ֆիգուր լինի ԱՀ նախագահի պաշտոնի համար, բայց հիմա նոր ընտրություններ իրականացնելը նոր պատերազմի կարող է հանգեցնել: Բացի այդ, չմոռանանք մի կարևոր հանգամանքի մասին, ըստ որի, հիմա ՌԴ-ն է հանդիսանում արցախահայության անվտանգության երաշխավորը»:

Շարունակելով՝ քաղաքագետը հավելեց. «Հաշվի առնելով, որ Թուրքիայի հետ փոխհարաբերություններ հաստատելու տերպետրոսյանական ձգտումներին, իրենց ընկալմամբ, խանգարում է արցախահայությունն իր փոքր հայրենիքով, որը կարողացան ազատագրել, ապա տրամաբանական է, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար պետք է ֆունդամենտալ կերպով փակել Արցախի էջը: Այս իշխանությունները փակում են Արցախի էջը: Չմոռանանք նաև այն, որ իրենք հրաժարվեցին Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծել: Սա ևս փոքր, բայց իրողությունների շատ խոսուն դրսևորում է»:

Ինչ վերաբերում է ապաշրջափակման հնարավորությունների վերաբերյալ դիտարկումներին, քաղաքագետը երկու հանգամանքի մասին նշեց. «Պատերազմը, ամեն դեպքում, կասեցվել է ու կասեցվել է ռուսական կողմի գործուն ջանքերի շնորհիվ: Դրանից հետո ռուսական կողմը պետք է որոշակի համակարգեր ձևավորի տարածաշրջանում՝ այն որոշակի կանխատեսելիության շրջանում պահելու նպատակով: Երկրորդ՝ մինչև անգամ 2020 թ. սեպտեմբերի 27-ը ցանկացած տրամաբանող մարդու համար ակնհայտ էր, որ կոմունիկացիաները վաղ թե ուշ բացվելու են, բայց խնդիրն այն է, թե մենք ի՞նչ գին ենք վճարում դրա համար: Վճարելո՞ւ ենք այն գինը, որն ուզում է Ադրբեջանը: Այսինքն, Հայաստանի տարածքով միջա՞նցք է լինելու, որից հայկական կողմը ոչ մի տնտեսական օգուտ չի ստանալու, ավելին՝ այդ միջանցքը չի վերահսկվելու հայկական ուժերի կողմից: Արդյո՞ք սա այն գինն է, որ մենք պետք է վճարենք և այն գինն է, որ մեզ ձեռք է տալիս: Բացի այդ, շատ նուրբ պահ կա:

Վերջերս Սյունիքում ճանապարհ փակեցին, և ի՞նչ տեղի ունեցավ. Իրանի հետ Հայաստանի միջպետական ճանապարհը փակվեց: Եթե տեղի ունենա մի գործընթաց, որի շրջանակում մենք ադրբեջանական կողմի հետ կփոխանակենք անկլավները, կստացվի, որ ՀՀ ճանապարհները դեպի Վրաստան և դեպի Իրան կգտնվեն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: Մեծ հաշվով, մենք իրականում էլ ավելի մեծ շրջափակման մեջ ենք հայտնվելու, ավելին՝ անգամ տասնամյակներ գործող կոմունիկացիաները, որոնք կան, իրենց գործել-չգործելը կախված է լինելու ադրբեջանական կողմի կամքից, ցանկությունից, օրվա տրամադրությունից: Այս իշխանությունները, միգուցե ադրբեջանական կողմի հետ համաձայնեցված, տանում են մի իրավիճակի, որ մեզ համար այլընտրանքային ճանապարհներ չլինեն, ու ստիպված օգտագործենք ադրբեջանական և թուրքական կոմունիկացիաները: Մեր հիմնական խնդիրը սա է:

Հիմա էլ մարդկանց խաբելու համար ասում են՝ Արծվաշենը հետ կբերենք: Ե՞վ: Էմոցիոնալ տեսանկյունից, այո, հետ բերեցինք, բայց եթե հարցին ռացիոնալ տեսանկյունից ենք նայում, ո՞վ է այնտեղ ապրելու, մարդկանց տանելու ենք, ասենք՝ այստեղ ապրեք, սա հայկական տարածք է, բայց ադրբեջանցինե՞րն են վերահսկելու: Մեծ հաշվով, խոսքը ոչ թե ապաշրջափակման, այլ ավելի շրջափակման մասին է: Էլ ավելի մեծ խնդիրներ են մեզ համար ստեղծվելու ու տնտեսական բարդ խնդիրների առաջ ենք կանգնելու: Ես վերադառնամ իմ սկզբնական խոսքին՝ մենք շարունակում ենք քայլել դժոխքով, ու այդ քայլարշավի վերջը չի երևում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package