Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Թուրք-ադրբեջանական զորավարժությունների պայմաններում հնարավոր չէ անգամ հարաբերական կայունություն ապահովել. Աբրահամյան

ИНТЕРВЬЮ

Ցանկացած իրավիճակում ցանկացած զորավարժություն երբ դիտարկման ենք ենթարկում, մեկ դրույթ կա, որը միշտ անփոփոխ է․ եթե այդ զորավարժությունները ուղղված են ադրբեջանական զորքի մարտունակության բարձրացմանը, իսկ դա զորավարժության առաջնային նպատակներից մեկն է ցանկացած ձևով իրականացնելու դեպքում, արդեն իսկ մեզ համար խնդիր է, որովհետև մենք Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության չենք հասել, ավելին՝ իրավիճակը հետպատերազմական շրջանում շատ ավելի մտահոգիչ է սպառնալիքների առումով, քան նույնիսկ մինչև պատերազմը։ Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քաշաթաղի (Լաչին) շրջանում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացմանը:

Աբրահամյանի կարծիքո՝ Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունից սկսած մինչև զորքի մարտունակության բարձրացմանն ուղղված ցանկացած քայլ մեզ համար, բնականաբար, մտահոգիչ է։

«Այս զորավարժության առանձնահատկությունն այն է, որ այն իրականացվում է Քաշաթաղի շրջանում, մի կողմից Արցախի՝ այս պահին մեր վերահսկողության տակ գտնվող հատվածի և Հայաստանի Հանրապետության հատվածին բավականին մոտ տարածքներում։ Այդ շրջաններում ներկայումս Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ակտիվ աշխատանք է իրականացնում և՛ զորամասերի տեղակայման, և՛ սահմանային ենթակառուցվածքների տեղակայման մասով։ Մենք գիտենք, որ Քաշաթաղի շրջանը, մասնավորապես՝ Սև լճերի հատվածը և դրանից հյուսիս, սահմանային ճգնաժամի օջախ է, և այնտեղ բավականին մեծ տեղաշարժեր կան։ Այսպիսի զորավարժությունները ևս, բնականաբար, չեն կարող նպաստել ընդհանուր կայունության ապահովմանը և նաև այս տեսանկյունից այս իրավիճակը չի կարող որոշակի սրացումների չբերել։ Սրացում չի նշանակում, որ պարտադիր կլինեն սադրանքներ, դա նշանակում է, որ հնարավոր չի լինի նույնիսկ հարաբերական կայունություն պահպանել։

Չնայած դեռ ամբողջական տեղեկատվություն չկա, թե ինչ ծավալի զորատեսակներ կամ զորքեր են ներգրավված դրանում, բայց առաջնային մամուլում հայտնված լուսանկարներից տեսանելի են թուրքական և ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք, ի դեպ, նաև վերջին պատերազմում և Ապրիլյան պատերազմում գլխավոր դերակատարներն են եղել։ Այս տեսանկյունից պետք է առանձնացնենք այն հանգամանքը, որ վտանգավոր է հատկապես թուրքական ստորաբաժանումների՝ այդ հատվածում գտնվելը։

Ադրբեջանը և Թուրքիան վերջին շրջանում բավականին ակտիվ են երկկողմ կամ համատեղ զորավարժությունների իրականացմամբ։ Դա բխում է նրանց այն պայմանավորվածությունից, որ այս և ոչ միայն այս տարածաշրջանում նրանք հանդես են գալու միևնույն դիրքերից, և դա վերաբերում է ոչ միայն ռազմատեխնիկական համագործակցությանը, այլև ոլորտային մյուս ուղղություններին, որի հետ կապված դեռ նախորդ տարի բավականին խորացված ձևով դիվանակագիտական, տեղեկատվական, քաղաքական, սոցիալական, տնտեսական և ռազմական տեսնակյուններից ընդհանուր հնարավորությունների համախմբման և ներդաշնակեցման գործընթաց են սկսել»,- նկատեց պատգամավորը։

Աբրահամյանի կարծիքով՝ Հայաստանը մի քանի հարթությամբ պետք է աշխատանք տանի ստեղծված իրավիճակում:

«Առաջինը, բնականաբար, դիվանագիտական հարթությունն է, որը ենթադրում է այս տարածաշրջանում խաղաղության դիրքերից հանդես եկող երկրների հետ աշխատանք։ Բնականաբար, սա մտահոգիչ է նաև Իրանի համար, այսինքն, մեր առաջին բնական դաշնակիցներից մեկը Իրանն է։ Երկրորդը Ռուսաստանն է, որը մեր տարածաշրջանում հանդես է գալիս երկարաժամկետ խաղաղության դիրքերից, նաև ունի կոնկրետ խաղաղապահ առաքելություն Արցախում և նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի միջոցով փորձում է ապահովել կայունություն։ Մյուսը համանախագահ երկրներն են, և չնայած հիմա շատ ավելի պասիվ դիրքերում է եռանախագահության ձևաչափը, բայց կա բավականին մեծ ներուժ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ նաև աշխատելու և փորձելու կանխել կամ որոշակի ընդհանուր չափերի մեջ պահել Ադրբեջանին։

Երկրորդ հարթությունը անհրաժեշտ անվտանգային համակարգերի ներկայությունն է։ Ընդհանուր ներուժի առումով դա վերաբերում է և՛ ԱԱԾ տարատեսակ ստորաբաժանումներին, և՛ բանակին։ Այս տեսանկյունից թշնամու ցանկացած սադրանք կանխելու առաջին գործոնը ուժեղ, մարտունակ և մրցունակ անվտանգության համակարգի առկայությունն է։  Բայց, ցավոք, հետպատերազմական իրավիճակում բացի այն կորուստներից, որոնք մենք ունեցանք որպես պատերազմի հետևանք, Ադրբեջանը հենց նոյեմբերից ձեռնամուխ եղավ ոչ միայն իր զինանոցի վերանգնմանը, համալրմանը և նաև նոր սպառազինությունների ձեռք բերմանը, այլ գոնե մեկնարկում արտաքուստ առաջ է անցել Հայաստանից։ 10 ամսից ավելի է՝ խոսում ենք իրավիճակով պայմանավորված ազգային անվտանգության հայեցակարգի մասին, խոսում ենք զինված ուժերի բարեփոխումների մասին, բայց բացի մի քանի պաշտոնյաներից, որոնք դրա մասին անընդհատ խոսում են, որևէ մեկը տեղյակ չէ՝ արդյո՞ք առհասարակ  կա, թե չկա, կամ եթե նույնիսկ կա, արդյո՞ք դա միայն սահմաանփակվում է պարտադիր ժամկետային զինծառայության կրճատումով, որը նախընտրական շրջանում այս իշխանությունը ակտիվ օգտագործում էր։ Ընդհանուր առմամբ, կան առանջահերթություններ, որոնց մասին հայտարարվում է, բայց ցանկալի արդյունքներ ես դեռ չեմ տեսնում»,- նկատեց Աբրահամյանը։

Турция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет