Երևան, 28.Հունվար.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Երևանի կենտրոնի սրճարաններով չի կարելի տնտեսական ակտիվություն չափել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա 7 ամսվա պաշտոնական տվյալներով, Հայաստանում գրանցվել է 5,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Խոսելով հրապարակվող ցուցանիշներից, անդրադառնալով նաև կառավարության ներկայացրած ծրագրում առկա կանխատեսումներին՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշում է, որ, մեղմ ասած, լուրջ չի վերաբերվում ներկայացվող թվերին:

«Հարցն այն է, որ կան իրողություններ, և մենք պետք է ելնենք հենց առկա իրողություններից: Կանխատեսվող ու ակնկալվող ցանկացած տնտեսական աճի դեպքում ընդհանրապես մեկ հիմնական հիմք գոյություն ունի: Խոսքը ներդրումային աղբյուրների մասին է: Այսինքն, ցանկացած ծրագրի, ցանկացած տնտեսական աճի համար ներդրումներ են անհրաժեշտ: Այդ ներդրումները, ըստ էության, գոյություն չունեն: Ինչքան էլ հայտարարեն, թե առաջիկայում բազմամիլիարդանոց ներդրումներ են սպասվում, ինչ-որ բենզալցակայանների կառուցման հետ կապված ներդրումային հոսքեր են ակնկալվում, միևնույնն է, դրանք որակական ցուցանիշներ չեն:

Կառավարության 5 տարվա ծրագրի մեջ նշվել է մշակող արդյունաբերության ոլորտում ինչ-որ ակնկալիքների մասին, խոսք կա այդ ոլորտին 80 մլրդ դրամ հատկացնելու մասին, մինչդեռ տվյալ ոլորտի համար դա չնչին գումար է: Բացի այդ, մատնանշված չեն գերակա ոլորտները. արդյո՞ք այդ ոլորտներն են հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, որևէ բան, մեծ հաշվով, պարզ չէ: Ընդամենը գործ ունենք մի փաստաթղթի հետ, որի մեջ նշված են թվեր, բայց չկան ելակետային տվյալներ: Զուտ մասնագիտական առումով շատ բարդ է գնահատել՝ ապագայի հետ կապված ակնկալվող արդյունքներն օրինաչա՞փ են արդյոք, թե՞ ոչ: Ես կարող եմ փաստել միայն այն իրողությունները, որոնք ունենք և որոնք խաթարում են ներդրումային միջավայրը: Առաջինն անվտանգային ճգնաժամն է: Սահմանային, անվտանգային լրջագույն ճգնաժամ ունենք: Այս առումով հարկ է նշել ամենաթարմ օրինակներից մեկը՝ վերջերս թշնամու կողմից մեր ճանապարհները փակելու հետևանքը, երբ Իրանից ապրանքները չէին կարող տեղափոխվել դեպի մայրաքաղաք ու այլ բնակավայրեր: Մեծ հաշվով՝ գործ ունենք ապրանքաշրջանառության կորստի հետ»,ասաց Հայկ Ֆարմանյանը:

Նա նշեց, որ ներդրումներ կատարելու ցանկություն ունենալու համար կարևոր է անվտանգային միջավայր ունենալը, կարևոր են նաև անվտանգ սահմանները, կայունությունն ու բարենպաստ օրենսդրական դաշտը. «Նույն չարաբաստիկ օրինագծերը՝ գույքահարկի, նաև, այսպես կոչված, ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքները, ներդրումային միջավայրը խաթարող օրինագծեր էին, մինչդեռ ներդրումներ ներգրավելու համար պետք է խթանող, խրախուսող քաղաքականություն լինի: Այսօր, երբ հսկայական արտագաղթ կա, պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի կարողանա ՀՀ քաղաքացուն կապել իր հողի հետ: Ներդրումային խթանող քաղաքականություն ասելով՝ ես նկատի ունեմ ներդրումային ծրագրերի մեջ ՀՀ քաղաքացիների ներգրավվածության անհրաժեշտությունը, բայց նման փաստեր մենք չենք տեսնում: Կառավարության ծրագրի մեջ ներդրումային քաղաքականության մասին որևէ դրույթ չկա»:

Վերադառնալով ներկայացվող թվերին ու անդրադառնալով նաև կառավարության ծրագրում ակնկալվող ցուցանիշներին՝ Հայկ Ֆարմանյանը հավելեց. «Երևանի կենտրոնի սրճարաններով չի կարելի տնտեսական ակտիվություն չափել: Տեսեք, թե այսօր մարզերում ինչ է կատարվում: Սահմանամերձ շրջաններում թշնամին նույնիսկ անասուններ է գողանում: Ես չգիտեմ՝ ինչո՞վ ենք չափում տնտեսական ակտիվությունը: Թշնամին տիրացել է մեր ջրային ռեսուրսներին, ունենք սահմանային անվտանգության խնդիր, կոնկրետ չենք կարող մատնանշել նաև, թե որ ներդրողներն են Հայաստան եկել: Եթե այս պարագայում տնտեսական ցուցանիշները չափում են Երևանի սրճարաններով, ցավում եմ, բայց դա որակական ցուցանիշ չի կարող հանդիսանալ: Գուցե ժամանակավոր էֆեկտ տա, բայց հեռահար տեսանկյունից այս առումով լուրջ ցուցանիշներ չենք կարող ակնկալել»:

Վերոնշյալ իրողությունները, որոնց թվում նաև անվտանգային ճգնաժամն է, Հ. Ֆարմանյանի խոսքով, ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեն տնտեսության վրա: «Տնտեսական զարգացումը, ակտիվությունը, տնտեսական աճը որոշակի իմաստով բիզնես տրամաբանություն ունեն: Այսինքն, երբ սովորական գործարարը, շահույթ ակնկալելով, ներդրում է իրականացնում, դա հետագայում արտացոլվում է ամբողջ տնտեսության մակարդակով: Լոկալ բիզնեսների արդյունքում տնտեսական աճ է արձանագրվում: Հիմա վերցնենք նույն անշարժ գույքի շուկան, որտեղ լճացած վիճակ է: Ինչո՞ւ անշարժ գույք չի վաճառվում այնպես, ինչպես մի քանի տարի առաջ, որովհետև մարդիկ սպասողական վիճակի մեջ են, ունենք հսկայական արտագաղթ, վերջին ժամանակաշրջանում ներմուծման ծավալները կրճատվել են: Մեծ հաշվով, հրապարակվող, նաև ակնկալվող ցուցանիշներն այդքան էլ չեն արտացոլում իրական պատկերը: Գուցե ժամանակավոր ինչ-որ արդյունքներ արձանագրվեն, բայց գոյություն ունի որակական ցուցանիշ:

Ցավոք, այսօր այդ որակական ցուցանիշները չկան: Որակական ցուցանիշներ արձանագրելու համար, նույն մշակող արդյունաբերությունը զարգացնելու, տնտեսության նման այլ ճյուղեր զարգացնելու համար նախևառաջ կայունություն պետք է լինի, ինչպես նաև անվտանգային ճգնաժամի հաղթահարում և սահմանային անվտանգություն: Ոչ պրոֆեսիոնալ կարծիք հայտնողներ կան, ասում են՝ տեսեք՝ Երևան քաղաքի կենտրոնում ինչ է կատարվում, սրճարանները լիքն են: Կրկին եմ ուզում շեշտել՝ չի կարելի տնտեսական ակտիվությունը Երևանի կենտրոնի սրճարաններով չափել, որակական ցուցանիշ չէ սա:

Գուցե մի քանի ընտանիք օգտվում է այդ բարիքներից, բայց ընդհանուր երկրի մասշտաբով ո՞ր ուղղություններն են զարգանում, որտե՞ղ հեռանկար կա: Եթե խոսում ենք գյուղատնտեսությունից, ապա սահմանային խնդիրներ կան, գյուղացու արոտավայրերը, անասուններն ապահովագրված չեն: Մենք տեսնում ենք, թե թշնամին ինչպես է մի քանի գլխաքանակ խոշոր եղջերավոր կենդանի գողանում: Եթե խոսում ենք մշակող արդյունաբերության զարգացման մասին, ապա այսօր մատնանշված չէ, թե, որպես մշակող արդյունաբերության ճյուղեր, որ ուղղություններն են գերակա»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հարցերն ու խնդիրները բխում են կառավարության ներկայացրած ծրագրից:

«Տեղեկատվական տեխնոլոգիաներից են խոսում, ասում են՝ ոլորտը պետք է զարգանա, բայց պետությունը պետք է մատնանշի՝ կարո՞ղ է որպես պատվիրատու հանդես գալ, թե՞ ոչ: Եթե պետությունը պատվեր չի տալիս ու չի մատնանշում, թե ՏՏ ոլորտը որ ուղղությամբ պետք է զարգանա, ստացվում է, որ մենք ոլորտը գերակա ենք հայտարարում, բայց մեր ՏՏ ընկերություններն ընդամենը դրսի ընկերությունների պատվերներն են կատարում ու ընդամենը զբաղվածություն են ապահովում: Մեծ հաշվով, այս ոլորտում արձանագրված աճը ևս որակական ցուցանիշ չի հանդիսանում: Այս տեսանկյունից կարող ենք նույնն արձանագրել նաև տարբեր ոլորտների մասին, որոնցում ներկայացվող ցուցանիշները տնտեսության զարգացման առումով լուրջ իրողություն չեն արձանագրում: Եթե մենք խոսում ենք լուրջ տնտեսական աճի մասին, ապա բոլոր ուղղություններով ներդրումային հիմք է անհրաժեշտ:

Մեզ բազմամիլիարդանոց ներդրումներ են անհրաժեշտ, բայց չի մատնանշվում, թե որտեղից ու ովքեր են այդ ներդրողները: Ես չարախնդալով չեմ ասում, բայց եթե անգամ պատկերացնենք, որ հետագայում ՀՀ-ն ինչոր խաղաղության պայմանագիր է կնքելու Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ապա այդ երկրները, միևնույնն է, ՏՏ, մշակող արդյունաբերության ոլորտներում ներդրում չեն իրականացնելու, մրցակից պետություններ են մեզ համար: Ասում են՝ ինչ-որ բենզալցակայաններ պետք է ստեղծվեն:

Լավ, ենթադրենք, մի քանի հարյուր բենզալցակայան գործեց Հայաստանում վրացական կապիտալով, բայց տեղական ընկերություններից մի քանիսը պիտի փակվեն: Ի՞նչ ունեցանք. մեկը մտավ շուկա, մյուսները փակվեցին: Գուցե տեղեկատվության պակաս ունեմ, բայց, հանդիսանալով տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, հետևելով իրավիճակին, ես չեմ տեսնում այնպիսի ոլորտ, որտեղ լուրջ ներդրումային ծրագրեր իրականացվեն: Թող մատնանշեն՝ որո՞նք են այդ ոլորտները, ո՞ւր են այդ ներդրումները: Գեղեցիկ բառերով կարելի է ամեն ինչ ասել, ծրագրեր կազմել և այլն, բայց ներդրումներ, ցավոք, չկան»,-շեշտեց Հայկ Ֆարմանյանը:

Ամփոփելով՝ նա հավելեց. «Այս պահին լրջագույն խնդիրներ կան: Առաջին հերթին անվտանգային ճգնաժամն է, որը անհրաժեշտ է հաղթահարել: Մյուս խնդիրը ջրային ռեսուրսների անվտանգությունն է, այս առումով լուրջ ռիսկեր կան: Առնվազն այս երկու խնդիրը մինչև չլուծվի, ճգնաժամի հաղթահարման, առավել ևս՝ տնտեսության վերականգնման մասին դեռ շատ վաղ է խոսել: Արտաքին գործոններով դատողություններ անելն ու հայտարարելը, թե ինչ-որ աշխուժություն կա, ճիշտ մոտեցում չէ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» շնորհավորանքը՝ Հայոց Ազգային Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ դադարեք նայել տարածաշրջանին և Հայաստանին լայնորեն փակ աչքերով. Հայկ Մամիջանյան Այն արհավիրքը, որ եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության հետևանք է․ Արարատ Միրզոյան Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել եմ նախագահի հրաժարականի եւ դրա պատճառների մասին. Թագուհի Թովմասյան «Մերժված» անցյալում, իրական Բանակ ունեցողի հպարտություն. Արտակ Զաքարյան Սպիտակի ոլորաններում, Աշտարակ-Ապարան, Երևան-Սևան և Սյունիքի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են Բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին. Արթուր Վանեցյան ՀՀ Զինված ուժերը նշում են կազմավորման 30-րդ տարեդարձը «Ժողովուրդ». Կաթնամթերքի շուկայում լորջ գնաճ է լինելուԱԺ նախագահը անգլերենով ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում ՀԿ-ներին տրվող գումարը նվազեցվել է. «Ժողովուրդ»Նոր հարցաքննություններ անորակ հրթիռների մատակարարման գործով. «Ժողովուրդ»«Հրապարակ».Իշխանությունը կազմակերպված կերպով տապալեց այսօրվա միջոցառումները«Հրապարակ».Ընդդիմադիր դաշինքներում ներքին քննարկումներ են ընթանում նախագահի թեկնածուի շուրջԶելենսկին հեռախոսազրույց կանցկացնի Բայդենի հետՔանաքեռի տներից մեկում հայտնաբերվել է 37-ամյա կնոջ կախված դիՀայոց բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է. Առուշ ԱռուշանյանՌուսաստանը մտադիր է շարունակել երկխոսությունը Ուկրաինայի վերաբերյալ՝ պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆՂրղզստանում հայտարարել են, որ Տաջիկստանը ծանր տեխնիկա է կենտրոնացնում սահմանինԿԳՄՍ նախարարը մարզական կոչումներ է շնորհել սպորտի վաստակավոր մարզիչներինԱղջիկը հին նկարները դասավորելիս պարզել է ընտանեկան գաղտնիքըՆշվել են 2022 թվականին ճանապարհորդելու համար ամենավտանգավոր երկրներըՏաջիկստանի և Ղրղզստանի սահմանին տուժածների թիվը հասել է 17-իԱլեն Սիմոնյանը ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարինԼավագույն մասնագետներին գտնելու ամենաարդյունավետ մեթոդը հայկական CodeSignal-իցՇոյգուն ներկայացրել է «Օրիոն» անօդաչու թռչող սարքի առաջին մոդելըԹաթոյանն ու Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողը Բրյուսելում քննարկում են անցկացրելԿրթության ոլորտում այսօր չկա համախմբում և խելամիտ կառավարումՆիդեռլանդները պատրաստվում է էներգետիկ ճգնաժամի՝ Ուկրաինայի շուրջ սրման դեպքումՔեզ նոր հաղթանակներ և փառք, իմ հարազա՛տ բանակ․ Սեյրան ՕհանյանՊարույրն ու Հայկազը զոհվեցին Հադրութի ուղղությամբ ծավալված մարտերում․ Տիգրան ԱբրահամյանԱրագածոտնի մարզում 35-ամյա վարորդը Volkswagen-ով գերեզմանների մոտ բախվել է ծառին, կա 3 վիրավորՂրղզստանում խաղաղ բնակիչներին տարհանում են ղրղզա-տաջիկական սահմանին գտնվող հակամարտության գոտուցՆիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը լի էր մանիպուլյացիաներով և ակնհայտ փաստերի խեղաթյուրմամբՊուտինն Էրդողանի հրավերով կայցելի ԹուրքիաՆոր որոշում. աշխատանքներ կիրականացվեն 11 դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ուղղությամբԱդրբեջանը Զանգելանում և Լաչինում միջազգային օդանավակայաններ է կառուցելուԲայդենին առողջական պատճառներով իմփիչմենթ են կանխատեսելԱպարանում տան լոգարանում հայտնաբերվել է ամուսնու, իսկ դռան մոտ՝ կնոջ դինԲանակի հիմնադիրները չէին պատկերացնի, որ 30 տարի անց զինվորական և պետական էլիտան խուսափելու է այդ օրը նշելուց. ՎարդևանյանՎանդալիզմ` Հադրութում. ադրբեջանցիները հանել են Սպիտակի Խաչ եկեղեցու գմբեթի խաչըՎուլվերհեմփթոնը ձևակերպել է Չանի ամբողջական տրանսֆերը Ծանոթացեք այն անձանց կազմի հետ, ովքեր գրելու են նոր Սահմանադրությունը. իրավաբանԱռանց զորքերի հայելային հետքաշման մասին ՀՀ առաջարկի իրականացման սահմանազատումն և սահմանագծումն անհնարին կլինի․ Էդուարդ ԱղաջանյանՔՊ-ի եռօրյա հավաքը չեղարկվել է Շարունակում ենք սերտորեն աշխատել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Ադրբեջանցի զինծառայող է զոհվել ՀՀ-Թուրքիա բանագնացներն այսուհետ հանդիպման համար երրորդ երկիր չե՞ն մեկնի․ Աղաջանյանը մեկնաբանում է Հնարավոր է Փաշինյանի այցը Թուրքիա․ Միրզոյանն ու Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայի համաժողովին․ Չավուշօղլու Հայաստանի միանգամից 6 մարզերում ձյուն է տեղում. Երևան-Սևան ճանապարհին տեղ-տեղ է մերկասառույց է