Yerevan, 25.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կատարում են քայլեր, որոնք սկզբունքորեն թուլացնում են մեր երկրի պաշտպանողականությունը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանն ու Թուրքիան Արցախից օկուպացված Քաշաթաղի շրջանում համատեղ մարտավարական զորավարժություններ են անցկացնում: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը «Փաստի» հետ զրույցում շեշտում է՝ զորավարժությունները մի քանի խնդիր են լուծում: Նա հիշեցնում է, որ պատերազմից հետո Թուրքիան ու Ադրբեջանն արդեն երկու տասնյակի հասնող զորավարժություններ են արել:

«Հաշվի առնելով 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ կրած լուրջ կորուստները, իրենք մարտունակության վերականգնման խնդիր ունեն: Երկրորդ՝ նոր անձնակազմի զորակոչից հետո զորքերի, զինանձնակազմի ներդաշնակման խնդիր կա: Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունը, այնուամենայնիվ, մարտահրավեր է ոչ միայն ՀՀ-ի, այլև ՀՀ ռազմական դաշնակցի՝ ՌԴ-ի համար՝ հաշվի առնելով, որ նույն Քաշաթաղի շրջանում ռուս խաղաղապահներն են: Բացի այդ, եթե մի պետություն մյուսի վրա հարձակման նպատակ է ունենում, այնուամենայնիվ, հիմնական գործիքը, որով գոնե հանրային դաշտում փորձում է ներկայացնել, որ հարձակման միտում չունի, զորավարժություններն են, որոնց անվան տակ սահմանում ուժերի կենտրոնացում է լինում:

Այսինքն, այն, ինչ տեսնում ենք հիմա Քաշաթաղի շրջանում, որտեղից անհրաժեշտ պահի կարող են նաև որոշակի սադրանքների դիմել: Այդուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի միջև ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով բանակցություններ են ընթանում: Այս իմաստով զորքերի կենտրոնացումը, զորավարժությունները բանակցությունների սեղանի շուրջ Ալիևի ձեռքին խաղաթուղթ են, ճնշման գործիք, որը նրանք օգտագործում են»,-ասաց Հ. Նահապետյանը:

Ինչ վերաբերում է մեր կողմից անհրաժեշտ ու համարժեք քայլերին, ռազմական փորձագետը նախ կարևորեց պահեստազորում գտնվող առաջին խմբի անձնակազմի եռամսյա զորակոչը. «Հայտարարվեց նաև, որ անձնակազմի մի մասը մարտական հերթապահություն է իրականացնում, որի ժամանակ բավականին փորձառություն են ձեռք բերում: Սեպտեմբերի 15-ից լրացուցիչ պահեստազորի զորակոչն է: Երկրորդ կարևոր հանգամանքը զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունն է: ՌԴ-ն ևս տարբեր զորավարժություններ է անցկացնում, որոնց ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները պետք է բավարար թվակազմով մասնակցեն: Այսինքն, մեզ մոտ ևս մարտական պատրաստվածության բարձրացման խնդիր կա: Նոր զորակոչվածների՝ միմյանց հետ ծառայելու, այսինքն, ներդաշնակման հարց կա, նոր մարտական խնդիրների կատարման համար տեղում իրավիճակին առավել մոտիկից ծանոթանալու և առավել փորձառություն ձեռք բերելու խնդիր կա, ինչը հիմա արվում է վերոնշյալ եռամսյա զորակոչի շրջանակում»:

Հայկ Նահապետյանի խոսքով, որևէ երկիր չի կարող Ադրբեջանին պարտադրել, որ զորավարժություններ չանի:«Բայց, միևնույն ժամանակ, կա ՌԴ-ի՝ որպես միջնորդ պետության դերը, որը պատերազմից հետո տարածաշրջանում հարաբերական կայուն վիճակն առավել ամրացնելու և առավել երկարաժամկետ դարձնելու պարտավորություն ունի: Այս տրամաբանության մեջ ՌԴ-ն կարող է օգտագործել տարբեր լծակներ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության առավել ռազմաշունչ նկրտումները զսպելու, ինչպես նաև Թուրքիայի վրա որոշակի առումով ազդեցություն ունենալու տեսանկյունից: Դիվանագիտական, նաև տնտեսական ճնշումների արդյունքում Թուրքիայի ու Ադրբեջանի համար զսպաշապիկ պետք է ստեղծվի: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական լարումները ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև, սկզբունքորեն չեմ բացառում, որ սեպտեմբեր ամիսը բավականին լարված լինի ոչ միայն Ուկրաինայի և Միջին Ասիայի, այլև Հարավային Կովկասի ուղղությամբ: Այդ մարտահրավերները գնահատելով՝ ՀՀ իշխանությունները պետք է համարժեք գնահատեն իրավիճակը և առավել պատրաստ լինեն:

Բացի այդ, ժողովրդին հոգեբանորեն պետք է պատրաստեն այն իրողությանը, որ երկրի սահմաններն առաջին հերթին պարտավորված են պաշտպանել տվյալ երկրի քաղաքացիները, իսկ այլ պետությունները, դաշնակիցները պարզապես օժանդակող օղակ են: Նշվածն ապահովելու համար երկրի ներսում արտաքին թշնամուն դիմագրավելու միակամություն պետք է լինի: Այս գործոնը, ցավոք, ոչ միայն չեմ տեսնում, այլև մեզ մոտ հակառակն է: Հների ու նորերի, լավերի ու վատերի տարանջատումը, որը որպես քարոզչական թեզ օգտագործվեց 2018 թվականին իշխանությունը վերցնելուց և 2021 թ. ընտրություններից առաջ, շարունակվում է նաև հիմա»,-ընդգծեց փորձագետը՝ շեշտելով, որ նշվածը խիստ վնասակար է, քանի որ արտաքին թշնամու ցանկացած սադրանքի դիմակայելու համար մեզ միակամություն է պետք:

«Մեզ մոտ Սյունիքի ՏԻՄ մարմինների ղեկավարներ են ձերբակալվել, շարունակում են կալանավորված մնալ: Իհարկե, դատարանն է որոշում մեղավորության չափը, բայց Սյունիքի ուղղությամբ լուրջ մարտահրավերներ կան թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի կողմից: Իսկ կալանավորված անձինք հեղինակություն ունեն տեղի բնակչության շրջանում, աչքի են ընկել ինքնապաշտպանության գործում և իրենց ծառայությամբ են դա ցույց տվել: Այդ մարդիկ անազատության մեջ չպետք է լինեն, ինչպես անազատության մեջ չպետք է լինի պրոֆեսոր Արմեն Չարչյանը, որը թե՛ Արցախյան առաջին պատերազմում, թե՛ նաև հիմա բանակին առավելագույն բուժօգնություն ցույց տալու կազմակերպիչներից մեկն է եղել: Մեծ հաշվով, իշխանությունը, թե՛ վրեժխնդրությունից, թե՛ քաղաքական նկատառումներից ելնելով, այսօր կատարում է քայլեր, որոնք սկզբունքորեն թուլացնում են մեր երկրի պաշտպանողականությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package