Երևան, 26.Սեպտեմբեր.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ռադիո. ո՞վ է իրականում այս գյուտի հեղինակը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռադիոն (լատիներեն՝ radio – ճառագայթում, radius - ճառագայթ) ոչ լարային կապի տարատեսակ է, որի ժամանակ որպես ազդանշանի կրիչ են օգտագործվում տարածության մեջ ազատ տարածվող ռադիոալիքները։ Այն հնարավորություն է տալիս լսել մեզանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող միկրոֆոնով խոսող մարդու ձայնը։ Պարզվում է, որ «ռադիոյի գյուտարար» կոչմանը հավակնում են բազմաթիվ մարդիկ: Նրանք բոլորն էլ ինչ-որ չափով ռադիո են հայտնագործել: Առաջին արտոնագիրը ստացել է ամերիկացի ատամնաբույժ Մալոն Լումիսը 1872 թվականին, որը դեռևս 1866 թվականին հայտարարել էր, որ հայտնաբերել է անթել կապի սարք:

ԱՄՆ-ում ռադիոյի պիոներներ են համարվում նաև Խյուզը (1878 թ.), Էդիսոնը (1875 թ., արտոնագիրը` 1885 թ.) և Տեսլան (արտոնագիրը` 1878 թ.) , Գերմանիայում՝ Հերցը (1890 թ.), Ֆրանսիայում՝ Բրանլինը (1890 թ.), Անգլիայում՝ Լոջը (1894 թ.), Հնդկաստանում՝ Չինդրու Բոշենը (1894թ.), Իտալիայում՝ Մարկոնին (1896 թ.), Ռուսաստանում՝ Պոպովը (1896 թ.): Հայաստանում ևս, որպես նախկին խորհրդային տարածք, ընդունված է, որ Պոպովն է ռադիոյի գյուտարարը: Իրականում Արևմուտքում այս բոլոր մարդկանցից առավել ընդունված է համարել, որ ռադիոն հայտնագործել է իտալացի Գուլիելմո Մարկոնին 1895 թվականի սկզբում (Պոպովից մի քանի ամիս առաջ):

Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ հենց Մարկոնին: Նա առաջինն է եղել, որ ռադիոկապ է իրականացրել լաբորատորիայից դուրս (այդ տեսակետից երկրորդը Պոպովն է), բացի այդ, նա անընդհատ կատարելագործել է կապը և իր հայտնագործությունը կապել արտադրության հետ: Իտալացի մարքիզ Գուլիելմո Մարկոնին (1874-1937) եղել է ռադիոտեխնիկ և գործարար: 1896 թվականին նա ժամանել է Անգլիա և ցուցադրել իր սարքը՝ ռադիոն, որի օգնությամբ, օգտագործելով Մորզեի այբուբենը, Լոնդոնի փոստի շենքի տանիքից ազդանշան է ուղարկել 1,5 կմ հեռավորությամբ գտնվող այլ շենքի տանիք:

Նա սկսել է անընդհատ կատարելագործել իր սարքը. նույն տարում նա արդեն 3 կմ հեռավորության վրա է «խոսել», իսկ արդեն 1901 թվականին նա առաջին ռադիոազդանշանն է ուղարկել Եվրոպայից Ամերիկա՝ ընդամենը մեկ նշան՝ Մորզեի այբուբենի Ս տառը: 1897 թվականին, ստանալով արտոնագիր, նա հիմնել է «Մարկոնի» ընկերությունը, աշխատանքի է հրավիրել գիտնականների և տեխնիկների, սկսել է արտադրել «անլար հեռագրի սարքեր» և ապահովել որոշ կղզիների կապը մայրցամաքի հետ: Ի դեպ, այդ ամենի հետ նա հասցրել է նաև սենատոր դառնալ Իտալիայում: 1909 թվականին Գուլիելմո Մարկոնին դարձել է Նոբել յան մրցանակակիր ֆիզիկայի գծով: Ներկայումս էլ ռադիոկապը կիրառվում է կյանքի բոլոր ոլորտներում։

Շտապ օգնության, ոստիկանության և հրշեջ մեքենաների անձնակազմերը, տաքսու վարորդներն օգտվում են երկկողմ ռադիոկապից։ Բջջային հեռախոսները նույնպես ռադիոյով են կապված գլխավոր հեռախոսակայանի հետ։ Եվ վերջապես, հեռուստատեսությունն է օգտագործում ռադիոալիքները պատկերի և ձայնի հաղորդման համար։ Դե, բուն ռադիոյի մասին խոսելն ավելորդ է: Այնպես որ, ռադիոկապը հիմա էլ է արդիական:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը պատրաստ է «վերցնել» իշխանությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր Ալիևից հետո Փաշինյանն է որոշել բացահայտել կոնֆիդենցիալ մանրամասներ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է աքսորել Մառա ԲաղդասարյանինՌուս խաղաղապահները ուղեկցել են ադրբեջանական զինված ուժերի 6 շարասյունների59-ամյա վարորդը 01-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՍերբիայի և Կոսովոյի միջև լարվածությունը սրվում է. սերբերը տանկեր են կուտակում սահմանին (տեսանյութ)Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. Արցախի ԱԱԾ (տեսանյութ)15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորածՀայաստանը 16 տարի անց Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքումՊուտինը եւ Էրդողանը կքննարկեն Թուրքիայի պարտավորությունները Իդլիբում ահաբեկիչների դեմ պայքարումԹալիբները կոչ են արել միջազգային հանրությանը նրանց 20 ամիս տալ նախքան իրենց իշխանության մասին դատելըՉինացի դիվանագետը կոչ է արել Պեկինին պատրաստ լինել միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ի ուղղությամբ«Թշնամու հողում բղավել ենք՝ «Հայաստա՜ն»». Դիանա Գրիգորյանը՝ «Երդում» սերիալի ասելիքի մասինԽոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Mazda-ն ու «06»-ը, վերջինս կողաշրջվել է. կան վիրավորներՏեսանյութ. Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ նոր կուսակցություն է ստեղծելուՊուտինը գնահատել է Ժիրինովսկու առաջարկներըԲախվել են ռուսական և թուրքական բեռնատար նավերըԱննա Դանիբեկյանը բացառիկ աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանի իշխանություններին․ Ագնեսսա Խամոյան. news.amՍեպտեմբերի 26-ին Ստեփանակերտում կկայանա ջահերով երթՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն արձագանքել են Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանըԹուրքիան զենք կգնի ՌուսաստանիցԲացահայտվել են ռազմամթերքի մատակարարման գործում ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքերԱրցախի պետական դրոշն այսօր իջեցվել է Ամարասի վանքի վրայից. Մաճկալաշենի համայնքապետԱդրբեջանը՝ հաղթելով պայմանավորված պատերազմում, ջախջախիչ պարտություն է կրում դիվանագիտական ճակատում. Ա․ՂազինյանԻ՞նչ դրական ազդակներ է Երևանն ուղարկել Անկարային. բացառիկ հարցազրույց ԱԽ քարտուղարի հետ «Ինչ արած»․ դերասնաուհի Ժաննա Վելիցյանը վարակվել է կորոնովիրուսովՍոմալիում պայթյունի հետեւանքով Բուրունդիից 7 խաղաղապահ է զոհվել Գվարդիոլա. Մենք չունենք հարձակվող, որը կարող է մեկ մրցաշրջանում 25 գոլ խփել Աֆղանստանում թալիբները հրապարակային մահապատիժ են կազմակերպել Խնդիր չենք տեսնում, որ խափանման միջոցի փոփոխման հարցը լուծելուց հետո դատաբժշկական փորձաքննություն նշանակվի. փաստաբան Պատերազմի զոհերին նվիրված հուշաքարերի բացում տեղի ունեցավ զորամասերից մեկում (ֆոտո) Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնովիրուս է հայտնաբերվել ընտանի ժանտաքիսի մոտ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է լրացուցիչ «Ս-400» համակարգեր գնել Ռուսաստանից Փաշինյանը վիրավորանքի քրեականացումն իր ձեռքին դագանակ է դարձրել․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Կրթության որակը Հայաստանում կբարելավվի, երբ փոխվի ուսուցչի հանդեպ վերաբերմունքը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ-ում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների Մեր խնդիրն է քննարկել, թե ինչ իրավական քայլեր պետք է անել, որպեսզի մեր պայքարը շարունակվի․ Դավիթ Հարությունյան (տեսանյութ) Սերվելատ. ինչո՞ւ այն դարձավ երշիկային պատերազմի պատճառ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Շահագործման է հանձնվել տրանսատլանտյան հեռախոսային հաղորդալարը. «Փաստ» Սոչիում հորդառատ անձրևներ են տեղացել. փողոցներն ու բակերը հեղեղված են «Արմատից մինչև տերևներ». ավելին, քան տոհմածառ. «Փաստ» Նման դատավարությունները կարող են տևել մինչև տասը տարի. ե՞րբ կլինեն բարենպաստ պայմաններ. «Փաստ» Պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից. Արա Զոհրաբյան Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենան. Կոսոբոկովը հեռանում էՔաղաքային բնակավայրերի հողերում ծառերի հատումը կարող է իրականացվել միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ. «Փաստ» Գազ չի լինելու. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում էԱֆղանստանցի փախստականները հարձակվել են ամերիկուհի զինծառայողի վրա Կորոնավիրուսի 1066 նոր դեպք է գրանցվել, մեկ օրում 25 մարդ է մահացել