Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փլված ու քարուքանդ եղած դպրոցը հիմնանորոգվել է բարերարների կողմից (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Միսաք Մեծարենցի անվան հ․146 դպրոցը, որը վերջերս հիմնանորոգվեց բարերարների կողմից, իր դռներն է բացել աշակերտների առջև։ 

Դպրոցի տնօրեն Մարիետա Դավթյանը հիացմունքով է խոսում այն կազմակերպվածության և պատրաստակամության մասին, որ ցուցաբերվել է հիմնանորոգումը նախաձեռնող Արտյոմ Հարությունովի և իր ընկերների՝ Զապորոժիեի շրջանի հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանի, միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանի, Օդեսայից՝ Սարդարյան ընտանիքի, Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի,  Լվովի համայնքի ղեկավար Ավետ Սարաջյանի, Ալեքսանդր Լեխովիցերի և այլոց կողմից։

Փլված ու քարուքանդ եղած դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվել է 44 օրում, շինարարներն աշխատել են երեք հերթափոխով. պատճառն այն էր, որ բարերարները ցանկանում էին` դպրոցի աշակերտներն անպայման սեպտեմբերի 1-ին այցելեն բարեկարգված դպրոց։

Դպրոցի տնօրենի զարգացման ծրագրում դեռևս տարիներ առաջ գրված էր, որ 7500 քառ․ տարածք ունեցող դպրոցի լրջագույն խնդիրներից է մեկ, այն էլ անմխիթար վիճակում գտնվող զուգարանի առկայությունը։ Իսկ այսօր բոլոր հարկերում կան զուգարաններ՝ առանձնացված ըստ սեռերի, տպավորիչ են նաև դասասենյակները, որոնք վերանորոգվել են ըստ թեմաների՝ աշխարհագրություն, կենսաբանություն, ֆիզիկա։ Մեծ ու ընդարձակ դասասենյակ է հատկացվել «Արմաթ» լաբորատորիային և թարմացվել է համակարգչային տեխնիկան։ Քարուքանդ եղած բակն ասֆալտապատվել է ու բարեկարգվել։ Բարերարները մեծ ուշադրություն են դարձրել սպորտային դահլիճին և վերանորոգումից հետո զինել անհրաժեշտ բոլոր պարագաներով, ամբողջությամբ վերանորոգված է հանդիսությունների սրահը։

Զապորոժիեի շրջանի հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանը, որն այսօր այցելել էր դպրոց, մեզ հետ զրույցում ասաց․ «Այս դպրոցի վերանորոգումը լավագույն օրինակ է բարերարների համախմբածության համար, 44 օրում մենք ցույց տվեցինք, որ կարող են մի նպատակի շուրջ հավաքվել Սփյուռքի և Հայաստանում ապրող հայերը և կյանքի կոչել այն»։ Արտաշես Սարգսյանը հույս է հայտնում, որ այս նախաձեռնությունը կլինի վարակիչ այլոց համար և նոր դպրոցներ ու մանկապարտեզներ կվերանորոգվեն միահամուռ ուժերով` հանուն հայրենիքի զարգացման։

Հ․146 դպրոցը ևս 44-օրյա պատերազմում զոհված աշակերտներ ունի, և դպրոցի տնօրենը նախաձեռնել է Ազատ Գևորգյանի անվան դասարանի բացում։

Ի դեպ, այս համագործակցությունը սկիզբ է առել, երբ Մարիետա Դավթյանը ներկա է եղել Աջափնյակում բացված «Մեր թրերը դարձան խաչեր» խաչքարի բացմանը։ 

              
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան