Yerevan, 20.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այսպես հասարակության իմունիտետը թուլացնում ենք». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանում իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները հերթական սադրանքն են մեր հանդեպ: Այսօրինակ գործելաոճ որդեգրելով՝ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են հնարավորինս ճնշումներ գործադրել մեզ վրա՝ հետագա կարճաժամկետ կամ միջնաժամկետ առումով մեզանից էլ ավելի մեծ բաներ, իրենց համար էլ ավելի բարենպաստ զիջումներ կորզելու տեսանկյունից:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը:

Փորձագետի խոսքով, նաև պետք է արձանագրել, որ այդ զորախաղերը տեղի են ունենում Սյունիքի սահմաններից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: «Այդ հատուկ նշանակության ստորաբաժանումների՝ սահմաններին այսքան մոտ լինելու հանգամանքն ինքնին արդեն լարվածության աղբյուր է: Մյուս կողմից՝ նրանք զորավարժություններն իրականացնում են ոչ միայն Քաշաթաղի շրջանում, այլև տեղեկություններ կան, որ թուրքական, ադրբեջանական և պակիստանյան հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ մոտ օրերս զորախաղեր են նախատեսվում նաև Շուշիի հատվածում: Այս տրամաբանության մեջ նրանք արդեն փորձում են ճնշումներ գործադրել նաև Արցախի՝ մեր վերահսկողության տակ գտնվող հատվածների նկատմամբ: Իսկ մասնավորապես Պակիստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները հատկապես լեռնային պայմաններում գործողություններ կատարելու բավականին մեծ փորձ ունեն: Եթե իրականությանը համապատասխանի ինֆորմացիան, որ Շուշիում են այդ զորախաղերն անցկացնելու, այդ դեպքում ևս մեկ լարվածության օջախ են փորձելու գեներացնել, այս անգամ արդեն Արցախյան հատվածում»,-ասաց մեր զրուցակիցը:

Վիտալի Մանգասարյանը հայտնեց նաև, որ «Հենակետ» վերլուծական կենտրոնը որոշակի տվյալներ է արձանագրել: «Ադրբեջանն այս օրերին զորավարժություններ է իրականացնում և՛ օդում, և՛ ջրում, և՛ ցամաքում: Ես չեմ կարող մտաբերել, որ նախկինում հենց նույն ժամանակահատվածում իրենց հատուկ նշանակության և՛ ռազմածովային, և՛ ռազմաօդային, և՛ ցամաքային զորքերն իրենց ստորաբաժանումներով տարբեր ուղղություններով միաժամանակ զորավարժություններ անցկացնեն: Սա էլ ավելի է մեծացնում վտանգը նաև մեր սահմանների առումով: Պետք է հնարավորինս ուշադիր հետևել ընթացքին և համապատասխան քայլեր ձեռնարկել, հակառակ դեպքում իրենք միայն զորախաղերով չեն սահմանափակվելու ու այդ ընթացքում փորձելու են ինչ-որ սադրիչ գործողություններ իրականացնել»,-նշեց փորձագետը:

Նրա դիտարկմամբ, այս իրավիճակում չպետք է տարանջատել քաղաքական և ռազմական համարժեք արձագանքների անհրաժեշտությունը: «Երկուսը պետք է մեկ ընդհանուր կոմպլեքսի մեջ դիտարկենք, քանի որ դրանք փոխկապակցված են միմյանց հետ և փոխլրացնում են իրար: Մեր քաղաքական ղեկավարությունն այսօր խոսում է Թուրքիայից եկող ինչ-որ դրական ազդակների մասին, և այդ ֆոնին հենց մեր սահմաններից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեղի են ունենում նմանօրինակ զորավարժություններ: Այս իրավիճակում թե՛ քաղաքական, թե՛ ռազմական արձագանքն առնվազն համահունչ պետք է լինի ստեղծված իրավիճակին, ինչը մենք այս պահին չենք տեսնում մեր ռազմաքաղաքական ղեկավարության կողմից:

Հասկացանք, դատապարտող հայտարարություններ է անում քաղաքական ղեկավարությունը, բայց, ըստ իս, մեր կողմից էլ ավելի կոշտ մոտեցումներ պետք է դրսևորվեն, քանի որ այս ամենը նաև կարճաժամկետ կտրվածքով նույնպես կարող է լոկալ ռիսկեր պարունակել: Այս օրերին տեղի ունեցողը կարող է նաև միջնաժամկետ և երկարաժամկետ վտանգներ պարունակել: Երբ արձանագրում ենք, որ մեր շուրջը նմանօրինակ մեծ վտանգներ կան, ու այդ ֆոնին փորձում ենք հասարակությանը դեպի ինչ-որ գունագեղ տոնակատարությունների հարթություն տանել, ապա այդպիսով հասարակության իմունիտետը նման հարցերի շուրջ ոչ թե ուժեղացնում, այլ թուլացնում ենք»,-ասաց նա՝ շեշտելով, որ հասարակությանը պետք է պատրաստել, պատշաճ իրազեկել, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն մեր շուրջը կատարվող գործընթացներից:

«Որքան էլ քաղաքական ղեկավարությունը հայտարարի Թուրքիայից եկող ինչ-որ դրական ազդակների մասին, միևնույնն է, հստակ հասկանում ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեզ հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու նպատակ ամենևին չունեն: Ավելին, իրենց նպատակը տարածաշրջանն առանց հայերի տեսնելն է: Այս ֆոնին առկա ընդհանուր կոմպլեքս վտանգները հաշվի չառնելն ու հասարակությանն ինչ-որ «գունագեղ տոնակատարությունների» դաշտ տանելը բավականին վտանգավոր է, քանի որ մեր շուրջն այս պահին բավականին բարդ ու լարված իրավիճակ է ստեղծվել: Չի բացառվում, որ այդ իրավիճակը հետագայում կարող է լարվածության տարբեր դրսևորումների տեսք ստանալ»,-եզրափակեց Վ. Մանգասարյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!