Երևան, 27.Հոկտեմբեր.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանն այսօր իշխանություն չունի. եթե առաջիկայում ինքնակազմակերպման բավարար քայլեր չանենք, շատ տխուր ավարտ է լինելու»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխարհաքաղաքական որոշ գործընթացներ են տեղի ունենում, որոնք իրենց ազդեցությունն ունեն Հայաստանի վրա: Անդրադառնալով Հայաստանի շուրջ ու երկրի ներսում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև «խաղաղության» հնարավորությունների մասին պարբերաբար կրկնվող մեսիջներին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

«Գլխավոր նպատակն այն է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ կապ ունենա և, ըստ էության, մեր վրայով Միջին Ասիա գնա: Այդ նպատակին խանգարում էր Արցախը. հարավային հատվածում տարածքները մեր ձեռքին էին: Իրենք այդ խնդիրը լուծեցին ու շարունակում են լուծել: Այդ խնդիրը լուծելուց բացի, նաև պետք է ամեն ինչ անեն, որ հիմա շոկի մեջ գտնվող հայ ժողովուրդը միշտ այդպես մնա շոկի մեջ, որ լինի անկամ, թուլացած ու չփորձի ինքնակազմակերպվել: Այս երկու քայլերն են արվում, իսկ Հայաստանն այսօր իշխանություն չունի: Հայաստանում ապրող մարդիկ գնացել ու ընտրել են ինչ-որ մարդկանց, բայց նրանք Հայաստանի հետ կապ չունեն: Իրենք վերոնշյալ գլոբալ ծրագրի մեջ են: Դա ոչ թե խաղաղության, այլ հայությանը ծնկի բերած պահելու գործընթաց է, ըստ որի՝ հայությունը, որը նաև համաշխարհային որոշակի ռեսուրսներ ունի, չփորձի բունտ անել այդ վիճակի դեմ: Այս գործընթացն է, ու բավականին շատ հաջողություններ ունեն: Ոչ մի խաղաղություն, ոչ մի նման բան: Նպատակը մեզ ճնշած պահելն է: Ես չեմ բացառի, որ արտաքին ուժերի ծրագրերում հայությանն այստեղից ընդհանրապես հանելու ու ինչ-որ այլ մարդկանց բերել- լցնելու նպատակ ևս կա: Սա է իրավիճակը, իսկ ցավն այն է, որ դիմադրություն չկա»,-ասաց Ա. Պեպանյանը՝ նշելով, որ այսօր շատ ծանր փուլում ենք:

«Ես տասնամյակներ շարունակ ահազանգում էի, որ դաժան անցյալը, որում մեր ժողովուրդը գտնվել է, հոգեմտավոր խեղումների է հանգեցրել: Նշում էի, որ եթե չապաքինվենք, դա մեր պետությունը կործանելու է: Ցավոք, այդ ահազանգերը տեղ չհասան, ու մեր քաղաքական դաշտը համարժեք քայլեր չարեց: Արդյունքում, դրսի վերոնշյալ ուժերը, շատ լավ տեսնելով, որ հայությունը խնդիր ունի, խորացրեցին այդ առողջական խնդիրները ու եկան, հասան այս փուլին: Իրենք էլ հատուկ ձևերով այնպես են անում, որ մեր ժողովուրդն այս կաթվածահար վիճակում մնա: Խոշորացույցով նայելու պարագայում տեսանելի է դառնում, որ ամեն ինչ անում են, որ հուսալքությունը շարունակվի: Ու այս ամենի ֆոնին, քանի որ մենք համակարգ կառուցելու մշակույթ չունենք, հանձնված վիճակ է ստացվում: Եթե առաջիկա շրջանում մենք ինքնակազմակերպման բավարար քայլեր չանենք, շատ տխուր ավարտ է լինելու»,-նշեց մեր զրուցակիցը:

Ա. Պեպանյանի խոսքով, մարդկանց կաթվածահար վիճակում պահելու նպատակից է բխում նաև ցավը մոռանալ տալուն ուղղված գործընթացը: «Ամեն ինչ անում են, որ համակերպվենք, ընդվզումներ չունենանք, իրենց բառերով ասած՝ որ ռևանշիստական տրամադրություններ չլինեն: Արևմուտքում մարդուն, ժողովրդին կառավարելու բավականին հզոր ինստիտուտներ կան: Դրանք մշակված ծրագրեր ունեն, որոնք կիրառում են: Ու քանի որ սեփական ոչինչ չունենք, իշխանություն՝ ևս, և կան միայն առանձին անհատներ, ու մեզ մոտ չի ստացվում դիմակայել, իրենք հաղթում են: Բացի այդ, մարդկանց զբաղեցնելու հատուկ տեխնոլոգիաներ կան: Մարդկանց մոտ առկա մտահոգությունը, ագրեսիվությունը փոքր-փոքր ինչ-որ բաների վրա սպառել տալու տեխնոլոգիաներ ևս գոյություն ունեն: Օրինակ՝ անել որևէ արտահայտություն, որից ժողովուրդը կհուզվի, կզայրանա, դուրս կգա փողոց, կվանկարկի, կգնա, հանգիստ կքնի՝ կարծելով, թե հաղթել է: Իսկ իրականում այդ պարտիան էլ ենք պարտվում: Մենք ընդհանուր դժգոհություն ունենք այս իրավիճակից, և եթե մեզ հատուկ տեխնոլոգիաներով չմշակեին, գուցե ողջ հայությունով ինքնակազմակերպվեինք ու մտածեինք՝ ինչպե՞ս ենք կորցրածը հետ բերելու:Որպեսզի դա չանենք, մեր էներգիան ջլատելով՝ մեզ անընդհատ ինչ-որ փոքր «պայքարիկների» են տանում, ու մեր էներգիան սպառվում է: Հմտորեն է իրագործվում այդ տեխնոլոգիան, ու ինչ ասում են՝ կտերը հավեսով ուտում ենք: Դաժան բան եմ ասում, բայց Հայաստանն իր համար ժողովուրդ չունի: Մարդկային քանակություն է, որը Հայաստանի հետ կապ չունի, որովհետև եթե ունենայինք, մենք ուրիշ իշխանություն, ուրիշ պետություն կունենայինք»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այդ պարագայում շատ հանգամանքներ այլ կլինեին:

Վերլուծաբանի դիտարկմամբ, մեր երկրում առկա իրավիճակը ո՛չ անորոշ է, ո՛չ անհասկանալի. «Միգուցե անսպասելի է շատերի համար, բայց ինձ համար ամբողջովին կանխատեսելի իրավիճակ է սա: Ես միշտ ասում էի՝ Հայաստանում ապրող մարդկանց ընտրությունների մի՛ տարեք, իրենք առողջական խնդիր ունեն, իրենց նախ բուժել է պետք և ոչ թե հարցնել, թե ում ես ուզում, որ քեզ կառավարի: Բայց մարդիկ չլսեցին, վարագույրը բացվեց, ու տեսանք, որ Հայաստանը ժողովուրդ չունի: Մարդիկ կան, ապրում են, բայց իրենք Հայաստանի հետ կապ չունեն: Իրենց անձնական շահերով ապրող մարդիկ են, Հայաստանի շահերով հարյուր կամ հազար հոգի հազիվ թե լինի»:

Հաշվի առնելով զրույցի սկզբում մատնանշած հիմնական մարտահրավերները՝ Ա. Պեպանյանը հավելեց. «Եթե այսպես շարունակվի, չեմ կարող ասել, թե որքան ժամանակ հետո, բայց վերջնաժամկետում այստեղ հայ չի մնա: Պարզապես ինչ-որ մի քանակություն կլինի, որը ո՛չ արժանապատվության, ո՛չ էլ հայրենիքի զգացում ունի: Հիմա ամբողջ աշխարհի հայությամբ պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել, ինչպես կարող ենք հակադրվել այս ամենին, որ կորուստները քիչ լինեն, կամ, եթե կորուստները մեծ լինեն, ինչ ենք անելու, որ մեր տեսակը չվերանա: Այսօր, մեծ հաշվով, տեսակի վերացման խնդիր է դրված: Պետությունը հենց վերացավ, տեսակն էլ է վերանալու: Այս վտանգն է այսօր ծառացած մեր առջև: Եթե տեսակի պահպանման բնազդը չենք կորցրել, պետք է քայլեր ձեռնարկենք, իսկ եթե x տոկոսից ավելին արդեն կորցրել ենք, այդ դեպքում խնդիրը գրեթե անբուժելի է: Մենք, դժբախտաբար, քաղաքական շախմատ խաղալ չգիտենք, լուրջ ու երկարաժամկետ ծրագիր մշակելու մշակույթ չունենք: Մինչդեռ նրանք, ովքեր հիմա հաջողում են մեր տարածքում, ունեն այդ մշակույթը: Եթե մեզ մոտ համակարգ կառուցելու մշակույթ լինի, ինչ-որ բան դեռ կարող ենք փրկել, եթե ոչ…»:

Արծրուն Պեպանյանի խոսքով, ամենամեծ մարտահրավերը երկիրը պահող ժողովուրդ չունենալն է: «Եթե այդ ժողովուրդը չկա, ինչ ուզեն, կարող են անել, ինչ իշխանություն ասես կարող են ձևավորել, արտաքին ուժերը կարող են գալ ու մեր վրայով գնալ: Ես դեռ վաղուց եմ հնչեցրել ժողովրդի մենթալիտետը փոխելու անհրաժեշտության ահազանգը՝ ասելով, որ եթե դա չարվի, թուրքերն այս տարածք ոչխարները քշած են գալու: Բայց սրա ընկալումը չկա, որովհետև մատնանշվող դեղամիջոցների ընկալումը ևս չկա: Հայ ժողովուրդը գնում է դանդաղ մահվան: Հիմա ստեղծվել է մի ծանր ու բարդ վիճակ, որը նաև շանս է: Միակ միջոցն է, որի արդյունքում հնարավոր է ժողովրդի մի հատվածի ուղեղը միանա ու մտածի՝ ի՞նչ անել, որ մահից փրկվենք: Ազգի ու հայրենիքի զգացում ունեցողներով պետք է համախմբվել, որ հասկանանք մեր անելիքը»,-եզրափակեց Ա. Պեպանյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն հաստատել է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ի կիրառումը Դոնբասում (տեսանյութ)Մեր սպաները բանակի ողնաշարն են, նրանց խնդիրները՝ մասնագիտական պատրաստությունից մինչև սոցիալական հարցեր, առարկայական պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում. Տիգրան ԱբրահամյանՍյունիքում «Opel»-ը բախվել է «КамАЗ»-ի հետնամասին. կան վիրավորներԻլոն Մասկը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը. ForbesՄեկ ամսվա զինծառայող Գևորգն ընկավ պատերազմում՝ կյանքը զոհաբերելով հայրենիքին. ի հիշատակ հերոսի մահվան տարելիցի` Երևանում հուշաքար և հուշաղբյուր բացվեց«Կգա մի օր, երբ մենք կկարողանանք Զանգեզուրից մեկնել Ստամբուլ». ԷրդողանՉավուշօղլուն Էրդողանին սպառնացել է հրաժարական տալԱՄՆ-ն մտադիր է վերացնել մուտքի արտոնագրերի տրամադրման ուշացումները ամբողջ աշխարհումԱրմեն Սարգսյանը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա (տեսանյութ)Արցախն ուրացողը դավաճան է. Հռիփսիմե ՍտամբուլյանԳերմանիայի նախագահը պաշտոնապես ընդունեց Մերկելի հրաժարականըՈւկրաինական բանակն առաջին անգամ օգտագործել է թուրքական «Bayraktar TV2» ԱԹՍ-նԵրևանը կենսունակ ծիրանի ծառն է. հիմնանորոգված դպրոցի յուրատեսակ բացումԷրդողանը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին և պայման առաջ քաշելԻտալիան արգելել է ՀՀ քաղաքացիների մուտքը«Ես ավելի հպարտ եմ Արամով, բայց ինձ նման ապացույց պետք չէր»․ պատերազմում զոհված Արամի պատմությունըԷրդողանն ու Ալիևը բացեցին Ֆիզուլիի միջազգային օդանավակայանըՈվքե՞ր և ե՞րբ պետք է դիմակ կրեն. պարզաբանումԱլիևն ու Էրդողանն Արցախում դրել են «Զանգեզուրի միջանցքի» հիմքըԱդրբեջանում առաջարկում են մայրաքաղաքը Բաքվից տեղափոխել ԱկնաԱղետ է սպասվում. ՄԱԿ-ը զգուշացնում է՝ այս ձմռանը Աֆղանստանին սպառնում է զանգվածային սովՀաշվի առնելով հանգամանքը, որ ԱԺ հրատապ քննարկումն անցավ փակ ձևաչափով, այստեղ կտեղադրեմ հիմնական ասելիքս. Տիգրան ԱբրահամյանՈրևէ երրորդ երկիր չի կարող խոչընդոտել Իսրայել-Ադրբեջան համագործակցությանը․ Ադրբեջանում Իսրայելի դեսպանՈստիկանությունը տուգանում է դիմակ չկրող քաղաքացիներին Փոփոխություն օտարերկրացիների պատվաստման գործընթացումԿոնվերս Բանկը դրամային եւ դոլարային պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել Այսօրվանից ԵՊՀ-ն անցել է հեռավար ուսուցման, քննությունները ևս պետք է անցկացվեն հեռավար տարբերակովԴանակով զինված տղամարդը հարձակվել է քաղաքացիների վրա․ կան զոհերՊՆ համարանիշներով КамАЗ-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է Գորիս-Կապան ճանապարհին մոտ քսան ադրբեջանցի կանգնեցրին մեքենաս, բացեցին դուռը, հարվածեցին մեքենայիս, հայհոյեցին. Գորիսի բնակիչ (տեսանյութ) Ադրբեջանը չի թույլատրում Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել․ Հունան Թադևոսյան Աննա Դանիբեկյանը հրապարակեց դատարանի որոշումը Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է ԱԱԾ-ի նոր բացահայտումը Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հարաբերությունները Կիպրոսի առաջնահերթություններից ենԳտել են Մոսկվայում անհետ կորած դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայային Կառավարության շենքի մոտ բենզինով իրեն հրկիզելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վարանդայի միջազգային օդանավակայանում. Ալիևն ու Էրդողանը տվել են նորաբաց օդակայանի շահագորման մեկնարկը (տեսանյութ) ԱՄՆ-ը նոյեմբերի 8-ից սահմանում է մուտքի նոր կանոններ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելԹրամփի նախկին խորհրդականը խոսել է նրա և Պուտինի գլխավոր տարբերության մասին 8 ժամ գազ չի լինիՀայտնի է, թե ինչից են մահացել 11-ամյա և 19-ամյա քույրերը. նոր մանրամասներ Երևանի պետական համալսարանն անցնում է հեռավար ուսուցման Երբ այստեղ բանակից են խոսում, դուք ուտելուց եք խոսում, Նոր տարվա մասին են խոսում, դուք էլի ուտելուց եք խոսում․ Ագնեսա Խամոյանը՝ իշխանությանը Ինտերնետ շահումով խաղերի գովազդի սահմանափակման եվրոպական փորձը Վթարի 3 զոհերը «Հայանտառ»-ի անտառապահներն են․ գիշերային ստուգայցին է դեպքը եղել. Ռոմանոս Պետրոսյան Մահացել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Ռո Դաե Ուն Ըստ ՀՀ վարչապետի, զորքերի դուրսբերումը եղել է «բանավոր ըմբռնման» արդյունք. Տիգրան Աբրահամյան Մեր խմբակցությունն առաջարկում է, որ հունվարի 2–ն ու 7–ը լինեն ոչ աշխատանքային. Արամ Վարդեւանյան