Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Թոկը գնալով ավելի պինդ է սեղմվում. գործ ունենք ՀՀ ոչնչացման գործընթացի հետ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գորիս-Կապան միջպետական մայրուղու Քարահունջ-Որոտան հատվածում ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայումից հետո ադրբեջանական ոստիկանները կանգնեցնում են իրանական մեքենաները, ստուգում փաստաթղթերն ու գումար գանձում՝ Հայաստանի տարածքով շարժվելու համար։ Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը, դիտարկելով նաև մինչ այս ստեղծված իրավիճակը, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ոչ թե հերթական սադրանքի, այլ, ըստ էության, ահաբեկչության հետ գործ ունենք:

«Առաջին հերթին մենք գործ ունենք Հայաստանի Հանրապետության ոչնչացման գործընթացի հետ, որի մասնակիցները և հանցակիցները Ադրբեջանի Հանրապետությունն ու ՀՀ-ի, այսպես կոչված, իշխանությունն են: Առաջինը՝ Ադրբեջանի Հանրապետությունը, Սյունիքի օտարման գործընթացն է ծավալում՝ ահաբեկելով ոչ միայն բնակչությանը, այլև իրանական բեռնատարների վարորդներին, որ նրանք վախենան ու Հայաստանով չգան: Պատճառն այն է, որ դա Հայաստանի եկամուտների աղբյուրներից մեկն է, և մեր երկիրը կոնկրետ գումար է ստանում: Նրանք անում են ամեն ինչ, որ մարդիկ վախենան Հայաստան մտնել, որ Հայաստանը կորցնի այդ ճանապարհի շահավետությունը ու զրկվի իր թեկուզև փոքր, բայց առկա եկամուտներից: Սյունիքը մեռցնելու համար Ադրբեջանն ամեն ինչ է անելու: Դրան զուգահեռ՝ նրանք խոտ, ցորեն վառելով, առևանգելով, քար նետելով՝ ահաբեկում են խաղաղ բնակիչներին: Իսկ եթե իրանական բեռնատարներն սկսեն չգալ, բնակչությունը հենց տեղում է զրկվելու եկամուտներից, որովհետև այդ վարորդները կանգնում են մեր բնակավայրերում, առևտուր են անում, գումար են ծախսում, գիշերում են և այլն: Մեծ հաշվով, նրանք մեռցնելու են այս տարածաշրջանը, որ կարողանան բնակեցնել իրենց քոչվոր ցեղատեսակներով ու ժամանակի հետ արդեն Սյունիքը պաշտոնապես օտարեն Հայաստանից»,- ասաց ադրբեջանագետը:

Անդրադառնալով արդեն Հայաստանի իշխանություններին՝ Արմինե Ադիբեկյանը շեշտեց. «Այսպես կոչված, իշխանություններն իրենց լռությամբ, իրենց ապիկարությամբ, իրենց ամբողջ կեցվածքով նպաստում են այդ գործընթացի զարգացմանը, որովհետև երբ երկրի առաջին դեմքն ինձ փորձում է համոզել, որ դա ադրբեջանական տարածք է Էյվազի գյուղով, Ադրբեջանը դա հետո ՀՀ խաղաղ բնակչության և հենց ՀՀ-ի դեմ է օգտագործում: Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանցակիցներ են, նրանք մի գործ են անում՝ նույն գործը, այն է՝ ՀՀ ոչնչացումն ու հայ ազգի սփռումն ամբողջ աշխարհով մեկ, բայց ոչ ՀՀ տարածքում: Հայաստանի հայաթափում է տեղի ունենալու»:

Վերոնշյալ պարագայում Իրանը Հայաստանից կտրելու խնդիրը չէ. «ՀՀ մի հսկայական տարածաշրջան կտրելու խնդիրն է, մի տարածաշրջան, որտեղ մեր հանքերն են, մեր հացն է, մեր սնունդն է, միսը, կաթը: Այդ ամենը Սյունիքն է: Իջևանո՞ւմ են կով պահելու, թե՞ Իջևանում են մոլիբդեն հանելու, որ երկիր պահեն»:

Ինչ վերաբերում է այս ֆոնին ՀՀ իշխանությունների կողմից ապաշրջափակման հնարավորությունների մասին շարունակաբար խոսելու վարքագծին՝ նա հավելեց. «Իրականում սա այն իրավիճակն է, երբ կոնկրետ շրջափակվում ենք, ու թոկը գնալով մեր վզին ավելի պինդ է սեղմվում: Երբ ՀՀ իշխանությունները մի բան են ասում, մենք պետք է հասկանանք, որ տեղի է ունենալու ճիշտ հակառակը, որովհետև երբ Լենա Նազարյանը խաղաղության ձոն է երգում, դրան զուգահեռ Ադրբեջանում ՀՀ բնակավայրերը որպես ադրբեջանական են ներկայացնում, տարբեր զանազան հարցումներ են անցկացնում, որտեղ, որպես զվարճանք, հայ կանանց բռնաբարությունը և հայ զինվորների սպանությունն է դիտարկվում: Խաղաղություն չկա ու չի լինելու, այն կհաստատվի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան կսպանեն վերջին հային: Մնացած ամեն ինչն ընդամենը քողարկում է այդ հանցանքը հայ ժողովրդի նկատմամբ: Ուշադրություն են շեղում, որ թուրքերը գան ու իրենց պլաններն իրագործեն»:

Ա. Ադիբեկյանի խոսքով, որևէ երաշխիք չկա, որ մոտ ապագայում ադրբեջանցիները մեր իսկ տարածքում ՀՀ քաղաքացիներին չեն կանգնեցնի ու փաստաթղթեր չեն ուզի. «Ինչո՞ւ չպետք է կանգնեցնեն, եթե այդ իրավունքը նրանց տվել է ՀՀ իշխանությունը: Մեր իշխանությունն ասում է՝ եղբա՛յր, ինչ ուզում ես, արա, տեր եմ, ես իմ ժեխին կպահեմ, ուշադրություն կշեղեմ, կխաբեմ, կշողոքորթեմ: Սա է դրվածքը թե՛ գլոբալ, թե՛ լոկալ, թե՛ մասնավոր առումներով»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении