Yerevan, 29.March.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սևանա լճի ափերի վարձակալներին պետությունը խիստ պահանջներ պետք է ներկայացնի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Սևանա լճի պահպանման խնդիրը շարունակում է առաջնային կարևորության մնալ: Վերջին տարիներին բոլորիս մտահոգում է լճի ծաղկման պրոցեսը: Ինչպես փաստում է շրջակա միջավայրի նախարարությունը, լիճն այս տարի համատարած չի կանաչել, իսկ կապտականաչ ջրիմուռներ երևացել են տեղային՝ փոքր հատվածներում: ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնը և «Բիոմիներալ» ՍՊԸ-ն մոդելային սարք են ստեղծում, որի օգնությամբ Սևանա լճի ծաղկման փուլում լճի աղտոտված ափամերձ տարածքները կմաքրեն լրացուցիչ օրգանական նյութերից։ Սա կնվազեցնի կենսածին տարրերի քանակը լճում և կդանդաղեցնի ճահճացման գործընթացը:

Բացի դա, «Սևան» ազգային պարկը շուտով լիճը մաքրելու համար սեփական տեխնիկա կունենա, և կվերսկսվեն ապօրինի շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման աշխատանքները: Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է՝ այս տարի ամառը բավականին մեղմ անցավ, չնայած նաև բարձր ջերմաստիճանին: «Օրինակ՝ հուլիսի առաջին կեսը բավականին շոգ էր, բայց հետո ջերմաստիճանն իջավ, նույնն էլ՝ օգոստոսին:

Այսինքն, ստաբիլ «ծանր» ամառ չենք ունեցել: Աշունն էլ շուտ է եկել: Պետք է նշել, որ եղանակային պայմանները կապված են Սևանա լճի ծաղկման և էկոլոգիական վիճակի հետ: Հավաստիացնում եմ՝ լճի էկոլոգիական վերականգնմանն ուղղված առանձնակի մեծ միջոցառումներ չեն արվել: Լճի մակարդակն իջել է մի քանի ամսվա հետ համեմատած, քանի որ ջրբացթողում արվեց: Բայց, չնայած դրան, լճի համատարած ծաղկում չունեինք, ինչպես երկու-երեք տարի առաջ: Լճի ծաղկման վերաբերյալ քննարկումներ և հանդիպումներ շատ են եղել: Առաջին հերթին նշել ենք, որ հաշվի չենք առել կլիմայական գլոբալ փոփոխությունները: Դա է պատճառ դարձել, որ ունենք այսպիսի իրավիճակ, խոսքը հատկապես 2019 թ.-ի մասին է, երբ ծաղկումը սարսափելի չափերի էր հասել: Այս տարի մեր ամառն այլ էր, աշունն էլ, կարծես թե, շուտ է գալիս, ջրի ջերմաստիճանը համեմատաբար ցածր է: Ստացվում է, որ այս տարի ունենք ավելի բարենպաստ եղանակային պայմաններ Սևանա լճի չծաղկելու համար, «բարենպաստ» պայմանը ջրի և օդի բարձր ջերմաստիճանն է»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը:

Սկզբնական շրջանում լճի մակարդակը բարձրացել էր, փաստ է, որը հերքել չենք կարող: Իհարկե, հետագայում ջրբացթողումներ եղան ոռոգման, նաև էլեկտրաէներգիայի խնդիրներ լուծելու նպատակով: «Բայց այս ջրբացթողումները վնաս չտվեցին, այստեղ լճի չծաղկման առաջին պայմանը կլիմայական պայմաններն են: Գիտնականներն, այո՛, կարող են նպաստել լճի էկոլոգիական առողջացմանը, եթե կառավարությունն էլ իր հերթին օգնի նրանց»,-ընդգծում է Ադամյանը: Սևանա լճին և առհասարակ բնապահպանական հարցերին անդրադառնալիս խնդիրները միշտ գնում են մի քանի ուղղությամբ՝ պետական հոգածություն, կլիմայական փոփոխություններ, մարդիկ: Ավելի հաճախ մեր քաղաքացին սպառող է, որն անխնա օգտագործում է բնությունը, բայց տարրական քայլեր չի անում այն պահպանելու համար, օրինակ՝ աղբը նետում է ուր պատահի: Բնապահպանի հետ այս հարցի շուրջ խոսում ենք Սևանի օրինակով: Նշում է՝ գաղտնիք չէ, որ «Սևան» ազգային պարկի որոշ տարածքներ սեփականաշնորհվում են:

«Այս սեփականաշնորհումը կարող է նպաստել Սևանի ափերի առողջացմանը այն դեպքում, երբ հետևում են դրանց. դա կախված է նրանից, թե սեփականատերն ինչ է անում այդ ափի հետ: Շատ հաճախ մարդը վարձակալում է ափը, այնտեղ գործունեություն ծավալում, սակայն ոչինչ նորմալ չի արվում՝ աղբը ժամանակին ու նորմալ պայմաններով չի տեղափոխվում, ավազ չի մաքրվում, այսինքն՝ ափը թողնվում է բախտի քմահաճույքին: Շատ քիչ ափեր կան, երբ սեփականատերը, այո՛, մտածելով սեփական բիզնեսի մասին, հոգ է տանում դրանց մասին: Ստացվում է՝ մտածելով բիզնեսի մասին, օգնում է նաև բնությանը: Բայց լճի ափերի մեծամասնությունն անմխիթար վիճակում է, և անկեղծ լինելով ասենք, որ սա միայն պետության խնդիրը չէ: Դեռ տարիներ առաջ ափերը «բաժանվել են» ինչ-որ մարդկանց, տրվել վարձակալությամբ, իսկ նրանք լճի ափերն օգտագործում են՝ միայն ի շահ իրենց գրպանի: Քիչ ափեր կան, որոնք բարեկարգ են, մաքուր, իսկ հատկապես այն հատվածներում, որտեղ մարդկանց հոսքը շատ է, վիճակը, մեղմ ասած, լավ չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Ստացվում է, որ մի կողմից ունենք անբարեխիղճ քաղաքացի, մյուս կողմից լճի ափամերձ տարածքի անբարեխիղճ վարձակալ: Բնապահպանը նշում է՝ վարձակալների դեպքում պետք է խիստ վերահսկողություն գործի: «Մեր ժողովուրդը փնթի է, կենցաղային կուլտուրան հավասար է զրոյի, պետք չէ վախենալ դա ասել: Բայց վարձակալին ևս պետությունը պետք է որոշակի պայմաններ ներկայացնի և շատ խիստ պայմաններ: Պետք է վերահսկողություն լինի՝ ինչ կարող է անել, ինչ՝ ոչ: Այո, առկա բոլոր խնդիրները այս կառավարության մեղքով չեն առաջացել: Բայց խնդիրների մասին պետք է մտածեն Կառավարությունում, պետք է հստակ ստանդարտներ սահմանեն վարձակալների համար, շինարարական նորմաներ գործեն, ինչ կարող են կառուցել ափին, ինչ նյութով, պետք է անընդհատ ստուգումներ արվեն և այլն: Ինչի՞ համար են տեսչական մարմինները: Ի վերջո, անբարեխիղճ վարձակալների հետ պետք է խզել պայմանագրերը»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offerAraratBank Donates to Regional Libraries: BOOKS FOR ALLAmeriabank set to join BOGG, a London Stock Exchange (LSE) listed financial group as a standalone entityWhich Book to Choose as a Gift for the Book Giving Day? A Piece of Advice from Idram and IDBankAMIO BANK will start the leasing process in the immediate futureFast Bank has received a Mastercard membership license Two new sports channels in Ucom's uTV channel listA bunch of smiles in the city. "Artsakh" branch of AMIO BANK has been reopened A network ready for the transition to 5G and qualitatively new television. Ucom signed official agreements with Nokia and MediaKindHow to Celebrate Love Days? A Piece of Advice from Idram and IDBankVisa Travel card - your best friend of the road Ardshinbank announces agreement to acquire HSBC ArmeniaFastex to Provide up to 5 Million $FTN to the “Olympionic” Sports FoundationAMD 3,665,972 to Armenian Mothers. In February, Cancer Awareness Month, The Power of One Dram will be directed to the City of Smile Ambassadors accredited to Armenia, Galaxy Group and Ucom leaders spoke at the largest event of the European Business Association Idplus Digital Fuel Cards: Everyone Makes a Plus