Երևան, 03.Հոկտեմբեր.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ախորժակը ուտելիս է բացվում. ինչո՞վ են ռուս խաղաղապահները խանգարում Ադրբեջանին. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

politexpert.net-ը «Կրքեր Լեռնային Ղարաբաղի հարցով. ինչո՞վ են ռուս խաղաղապահները խանգարում Ադրբեջանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը գլխավորում է նոր հրամանատար. գեներալլեյտենանտ Ռուստամ Մուրադովին փոխարինել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որը հայտնի է Աբխազիայում և Հարավային Օսիայում զինված ուժերը ղեկավարելով: Ադրբեջանում նման փոփոխությունները դժգոհություն են առաջացրել: Ինչո՞ւ: politexpert.net-ի սյունակագիր Ռուբեն Մարգարյանը հետաքննություն է անցկացրել: Միխայիլ Կոսոբոկովը ծառայել է գրեթե հետխորհրդային այն բոլոր տարածքներում, որտեղ առկա են եղել տարածքային պատկանելության խնդիրներ:

2015 թվականից մինչև 2017 թվականը նա եղել է Աբխազիայում գտնվող ռուսական 7-րդ ռազմակայանի հրամանատարը, այնուհետև Հյուսիսային Կովկասում և Հարավային Օսիայում գտնվող Ռուսաստանի 58 -րդ ընդհանուր բանակային համատեղ միավորման հրամանատարի տեղակալը: Կոսոբոկովն իր նոր առաքելությունն սկսել է Երևան կատարած այցով: Ադրբեջանական ԶԼՄ -ները խորապես վրդովվել են նրանից, որ նման լուրեր առաջինը ստացել են Երևանից և որ, իբր, պաշտոնական Բաքուն այդ մասին տեղեկացված չի եղել:

«Ես համարձակվում եմ ենթադրել, որ անջատողական Աբխազիայի ռազմաբազայի նախկին հրամանատարի նշանակումը մեր կողմից հաստատված չի եղել», - Ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը: Սակայն ադրբեջանցիները այստեղ մի փոքր խորամանկում են. Բաքվում չէին կարող չիմանալ հրամանատարի փոփոխության մասին: Բայց, ընդհանուր առմամբ, ԶԼՄ -ների և սոցիալական ցանցերի արձագանքը խաղաղապահների հրամանատարի և անձամբ Կոսոբոկով գործչի նշանակման նկատմամբ տեղավորվում է այն ընդհանուր գծի մեջ, որն Ադրբեջանը տանում է ռուս խաղաղապահների նկատմամբ: Դրա մեկ այլ հաստատում էին ադրբեջանա-թուրքական զորավարժությունները Քաշաթաղի (Լաչին) շրջանում, որոնք տեղի են ունեցել ռուսական զորախմբի տեղակայման անմիջական հարևանությամբ: Դրանք 44-օրյա պատերազմի ավարտից հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջին համատեղ զորավարժություններն էին Ղարաբաղյան հակամարտության գոտում:

Ո՞րն է նման արձագանքի պատճառը: Ի վերջո, ռուսական զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում հնարավոր է դարձել 2020 թվականի նոյեմբերի 9 -ի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ և այդ հայտարարության կետերից մեկն է: Հենց միայն այն պատճառով, որ տարածաշրջանում այսուհետ անվտանգությունը պետք է ապահովեն ռուս խաղաղապահները, հայկական կողմը համաձայնել է Ադրբեջանին փոխանցել երեք շրջան՝ Աղդամը, Լաչինը և Քելբաջարը, որոնք փաստաթղթի ստորագրման պահին գտնվում էին հայկական ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Այդ տարածքներում պաշտպանությունը ճեղքելու ադրբեջանական բանակի փորձերը արդյունք չէին տվել պատերազմի 44 օրվա ընթացքում: Ինչպես հետագայում խոստովանել է նախագահ Իլհամ Ալիևը, եթե չլիներ եռակողմ հայտարարությունը, ապա Ադրբեջանի համար շատ դժվար կլիներ այդ շրջաններում առաջխաղացում ապահովել, մեծ թվով զոհերի վտանգ կլիներ: Եվ հենց այդ շրջաններն առանց պայքարի հանձնելու համար է Հայաստանում ամենից շատ քննադատվում Նիկոլ Փաշինյանը: Այնուամենայնիվ, ախորժակը ուտելիս է բացվում. ներկայումս խաղաղապահները խոչընդոտ են դարձել Բաքվի համար, որը ձգտում է գրավել ամբողջ Արցախը:

Ըստ Իլհամ Ալիևի հայտարարությունների, այլևս չկա Ղարաբաղյան հակամարտություն, չկա այնպիսի տարածքային միավոր, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է, կան միայն Ադրբեջանի կազմում Ղարաբաղի տարածքի մի քանի հայաբնակ շրջաններ՝ համաձայն ռազմական գործողությունների ավարտից հետո ընդունված հանրապետության վարչատարածքային բաժանման օրենքի: Բայց դրանք ընդամենը հրապարակային խոսքեր են: Իրականությունն այլ է, և դա հստակ հաստատվում է տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությամբ: Ըստ եռակողմ հայտարարության, վերոնշյալ տարածքները Ադրբեջանին փոխանցելուց հետո խաղաղապահ զորախումբը տեղակայված է շփման գծում, իսկ մյուս ուղղություններով կողմերը մնում են այնտեղ, որտեղ նրանք գտնվում էին փաստաթղթի ստորագրման պահին:

Այստեղ խոսքը Ադրբեջանի և, ըստ Ալիևի, գոյություն չունեցող Արցախի բանակի մասին է, քանի որ հայտարարության ստորագրումից հետո հայկական ստորաբաժանումները հետ էին քաշվել մինչև Խորհրդային Հայաստանի վարչական սահմանները: Ըստ նույն եռակողմ հայտարարության, ռուս խաղաղապահները վերահսկում են, այսպես կոչված, «Լաչինի միջանցքը», որն ապահովում է Հայաստանի և Արցախի միջև անխափան կապը: Այս ամենը նյարդայնացնում է Բաքվին, որը թեև ստորագրել է հայտարարությունը, սակայն ձգձգում է խաղաղապահների մանդատի հաստատումը: Ըստ ամենայնի, բանն այն է, որ մանդատի ձևակերպումը կրկին արտացոլելու է այն իրողությունը, որ խաղաղապահները տեղակայված են Ադրբեջանի և Արցախի (որը, ըստ Ալիևի, գոյություն չունի) զինված ուժերի դիմակայության գծում:

Խաղաղապահների հիմնական գործառույթը տարածաշրջանում խաղաղության և բնակչության անվտանգ կյանքի ապահովումն է, քանի դեռ հակամարտող կողմերը վերջնական որոշում չեն կայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների արդյունքում: Հնարավոր են բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) կողմից առաջարկված և հակամարտության կողմերի ընդունած կարգավորման երեք սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքները հայտնի են՝ խաղաղ կարգավորումը (խախտված է Ադրբեջանի կողմից, որը սանձազերծել էր պատերազմ), պետությունների տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Նկատենք, որ հակառակ հակամարտության ավարտի վերաբերյալ Բաքվի դիրքորոշմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրների ներկայացուցիչներն էլ վերջերս հայտարարել են բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտության մասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուս գիտնականները նոր բաղադրիչով ավելի արդյունավետ են դարձնում արևային մարտկոցները Պատգամավորներ ու պաշտոնյաներ կան, որ անգամ բարձրագույն կրթություն չունեն, բայց միլիոններ են վաստակում. Թովմասյան Արագացված ընթացակարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի հայտը անակնկալ է եղել Բայդենի վարչակազմի համարՄարիամ Մկրտչյանն ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի Ալավերդիում ՀԱԿ-ի թեկնածուն ինքնաբացարկ է ներկայացրել. «Հրապարակ» Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Մահվան ելքով վրաերթ Երևանում․ հետիոտնը տեղում մահացել է «Հաղթանակ» կամրջի վրա կանխվել է 32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը Ինչ իրավիճակ է սահմանին. ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել 10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, նրա վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի շրջանակում կանայք չեն զորակոչվի. Շոյգու Հրապարակվել է Սևաստոպոլում ինքնաթիռի վթարի տեսագրությունը Արշակունյաց պողոտայով անցնող ստորգետնյա գազատարը վնասվել է, մի քանի հասցեներում գազ չկա Գավառ քաղաքի սկզբնամասում բախվել են Volvo-ն ու VAZ 0110-ը. կա 5 վիրավոր Իրանից Թուրքիա մայրուղային գազատարից հոսքը հոկտեմբերի 2-ից 9-ը կդադարեցվի Այս պահի դրությամբ ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչ չի նշանակվել, հստակություն այդ հարցում չկա. ՀՖՖ ԱՄՆ-ն չի կարծում, որ Ռուսաստանը որոշել է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում. Պենտագոնի ղեկավար Ռուսաստանի և Վրաստանի սահմանը մեքենայով հատելը տևում է առնվազն 5 օր Գերության մեջ գտնվող երկու տասնյակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել են հայ զինծառայողների մարմինները Արդարադատության ակադեմիայի շինության պարիսպը փլուզվել է Ժամկետային զինծառայողը, ոտնաձայներ լսելով, մտածել է, թե մոտեցողը հակառակորդի ԶՈՒ զինծառայող է և կրակել է ծառայակցի ուղղությամբ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ՌԴ ՊՆ-ն հաստատել է Կրասնի Լիմանի կորուստը. Կադիրովը նշել է մեղավորի անունը ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական հակամարտության տարածք Ահաբեկչություն՝ Իրանում․ կան տասնյակ զոհեր Էրդողանը Նիկոլ Փաշինյանի հետ Պրահայում հանդիպումը «հնարավոր է» համարել Սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են. ՊՆ մամուլի քարտուղար Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է. ԿՄԽԿ Բերքառատում մոտ 1000 հակ անասնակեր է այրվել Ինչպես տարբերել մրսածությունը գրիպից Շիրակի մարզը 100-ամյակը բոլորած 4 բնակիչ ունի. մարզպետն այցելել է նրանց Արցախում ականի վրա երկու ադրբեջանցի է պայթել Չորս տարի առանց Շառլ Ազնավուրի․ այսօր մեծանուն շանսոնյեի մահվան օրն է Առողջապահության նախարարի հրամանը՝ կապիկի ծաղկի վիրուսի վերաբերյալ Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում Դաշտադեմ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ Ալեն Սիմոնյանը մեկնում է Մոսկվա ԱՀ խորհրդարանական ուժերի առաջարկով կհրավիրվի անվտանգության խորհրդի նիստ Բաքվի կոչը՝ Երևանին Ներդրումային կոմիտեի նիստում քննարկվել են մի քանի նախագծերի իրականացման հնարավորությունները ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին Հայաստան. լինե՞լ, թե՞ չլինել. Թեւանյան Ռուսաստանի հետ սահմանին պարիսպ կկառուցվի. Ֆինլանդիայի ԱԳՆ Երբ և ինչպես այլասերվեց պրոֆեսիոնալ սպորտը. «Փաստ»Զոհվածների ցուցակը չհրապարակելու միակ պատճառն այն է, որ չիմանանք նրանց իրական քանակը. ԱշոտյանԻրականում «Էրատո» ջոկատը հայ կնոջ ամոթն էր, խայտառակությունը, ապացույցն այն բանի, որ կնոջ տեղը օջախում է. Աննա Հակոբյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»Դիրքում մահացած հայտնաբերված 19-ամյա Հրաչյա Քարամյանը Փշատավանից էր․ նա մասնակցել էր վերջին ռազմական գործողություններին Այս պահին ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը քիչ հավանական է. «Փաստ»