Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Մոխրաման. ամենահասարակից մինչև ադամանդակուռ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գոյություն ունեն ինչպես սիգարի, այնպես էլ սիգարետի համար նախատեսված մոխրամաններ: Հետաքրքիր է, որ սիգարի մոխրամանը հայտնվել է սիգարետային մոխրամանից առաջ: Եվրոպայում սիգարները հայտնվել են 18-րդ դարում, միևնույն ժամանակ նրանց համար հայտնվել են առաջին մոխրամանները: Ի սկզբանե, սեղանի տարբեր իրեր են օգտագործվել որպես մոխրամաններ՝ ափսեներ, բաժակներ և այլն, բայց հետո որոշել են, որ անհատական մոխրամանը այնպիսի առարկա է, որը կարող է բնութագրել իր տիրոջը, նրա կարողությունը և ճաշակը:

Ի վերջո, այդ ժամանակ սիգար ծխելը տարածված էր միայն ազնվական մարդկանց շրջանում: Առաջին մոխրամանները եղել են բավականին թանկ և ձեռագործ, դրանք ստեղծվել են թանկարժեք նյութերից և զարդանախշվել: Սիգարետային մոխրամանները հայտնվել են ավելի ուշ՝ միայն 19-րդ դարի վերջերին: Ռուսաստանում հայտնված մոխրամանները սկսել են ստանալ քաղաքական բնույթ: Օրինակ՝ 1905 թվականին ամենատարածվածներից մեկը եղել է ոստիկանի գլխարկի տեսքով մոխրամանը: Կարելի է պատկերացնել, թե ինչ հրճվանքով էր պրոլետարիատը ծխախոտի մոխիրը թափում իրավապահ մարմնի աշխատողի «գլխարկի» մեջ: Իսկ 1920-ականներին մոխրամանների վրա սկսել են հայտնվել աստղեր, մանգաղներ և մուրճեր: Հետագայում ձևավոր մոխրամանները (կոշիկ, արջ, ջրահարս) փոխարինվել են մոդեռն տեսքի մոխրամաններով՝ գլանների, կտրած կոների, գնդերի և այլն։

Նշենք, որ մոխրամանների այդ ձևերը մինչ օրս էլ օգտագործվում են ամենուր: Պետք է նշել, որ մասնագետները չեն դադարում «անիվը նորից հորինել», և մոխրամանների բազմաթիվ նոր մոդելներ են հորինվում: Ամերիկացիներն են հատկապես աչքի ընկել այդ ոլորտում: Վերջերս ԱՄՆ-ում հայտնվել են, այսպես կոչված, անվտանգ (հրդեհաշիջող) մոխրամաններ: Դա ընդամենը պարզ տեսքի սովորական մոխրաման է «ականջներով», որը թույլ չի տալիս կիսածխած սիգարետին ընկնել մոխրամանից դուրս: Ամերիկյան POLLENEX ընկերությունը սկսել է արտադրել ծուխը կլանող մոխրամաններ: Այդ մոխրամանի պատյանն ունի ածխածնի ֆիլտրի թիթեղներով էլեկտրական օդորակիչ: Օդորակիչը սկսում է աշխատել, երբ մոխրամանի կափարիչը բացվում է. օդի ուժեղ հոսքը ծուխը քաշում է մոխրամանի պատյանով և անցկացնում ածխի ֆիլտրով, ինչը նվազեցնում է ծխախոտի և սիգարի ծուխն ու հոտը:

Օգտագործվում է հատուկ անձայն օդորակիչ, որն աշխատում է մարտկոցներով: Գոյություն ունեն անգամ անծուխ մոխրամաններ՝ իոնային գեներատորներով: Լիցքավորված իոնների հոսքը ոչնչացնում է ծխի այն մասնիկները, որոնց չափը չի գերազանցում 0,001 միկրոնը: Գոյություն ունեն նաև բնակելի տարածքի համար հորինված հատակային մոխրամաններ: Որպես կանոն, սա դիզայներների գաղափարների արտադրանք է, որի ստեղծման համար օգտագործվում են հազվագյուտ կամ պարզապես թանկարժեք նյութեր: Դուբայական Burj Al Arab Dubai հյուրանոցն ունի հյուրանոցի լոգոտիպով ադամանդե մոխրամաններ, որոնք պատրաստված են բորսիլիկատային ապակուց և զարդարված են երեք ադամանդներով:

Նման մոխրամաններ կարելի է պատվիրել հյուրանոցում՝ որպես հուշանվեր: Domeshop խանութը չունի ադամանդե մոխրամաններ, բայց նրա Wax Lyricals-ի մոխրամանները ունեն մինի-դիֆուզորներ, որոնք արձակում են մանգոյի և մարակուայի հոտեր և օգնում են վերացնել ծխախոտի հոտը: Անհնար է գտնել մեկ այլ նման իր, որը հայտնի է ոչ միայն ձևերի, այլ նաև պատրաստման նյութերի բազմազանությամբ: Դրանք կարող են լինել բյուրեղապակուց, չուգունից, գունավոր մետաղներից, փայտից, քարից, գետային և ծովային խեցիներից և այլն: Գուցե թե հենց այդ պատճառով էլ մոխրամանը դարձել է հավաքածուներ ստեղծելու առարկա:

Ներկայումս գնելով 1962 թվականին ստեղծված եռանկյուն պլաստիկ մոխրաման՝ կոլեկցիոները դառնում է փոքրիկ, բայց պատմական իրի տեր: Բանն այն է, որ ժամանակին իր ծնունդով պլաստմասե մոխրամանը զարմացրել է ամբողջ աշխարհին: Նրա հետ համեմատած՝ անճոռնի են դարձել բրոնզաձուլ, բյուրեղապակե մոխրամանները, իսկ ոսկե մոխրամանը անգամ ծիծաղելի է թվացել: Այսուամենայնիվ, հատկապես մեր իրականության մեջ հավաքույթների ժամանակ երբեմն դեռ մոդայիկ են մնում «այլընտրանքային» մոխրամանները՝ բաժակները, ափսեները կամ, առավել ևս, շշերի կափարիչները...

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян