Երևան, 27.Հոկտեմբեր.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Անպատասխանատուների «թռիչք-ցածրությունը»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ներկայումս Հայաստանում իշխանություն համարվողների ներկայացուցիչների, էլ չենք ասում՝ նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ամենից տարածված միֆերից մեկը այն է, թե իրենք, իբր, թափանցի՜կ, հաշվետո՜ւ կառավարություն են:
Իրականում, ո՛չ մի բանի վերաբերյալ ո՛չ մի ռեալ հաշվետվություն, զրոյական թափանցիկություն ու ծայրահեղ, եթե կուզեք՝ անծայրածիր ա՛ն-պատասխանատվություն:
 
Տեսեք. գրեթե մեկ տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմ, որը 44 օր անց հրադադարվեց Փաշինյանի ստորագրած պարտվողագրով:
Կասե՞ք` ո՞վ պատասխանատվության ենթարկվեց կատարված, եթե ոչ՝ պլանավորված համընդգրկուն աղետի համար: Ո՛չ ոք: Ո՛չ իրեն «գերագույն գլխավոր հրամանատար» հռչակած Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա ԱԳ նախարարը, ո՛չ նրա պաշտպանության նախարարը, ո՛չ մեկը:
 
Ի դեպ, «պաշտպանության նախարարների» մասին: Պատերազմի շրջանում պաշտպանական գերատեսչությունը գլխավորած Դավիթ Տոնոյանը մի երկու կցկտուր ֆրազ ասաց ու… թռավ-գնաց: Ո՛չ մի հաշվետվություն, ո՛չ մի կոնկրետ պատասխան, ո՛չ մի ընկալելի բացատրություն:
 
Նիկոլն առժամանակ անց պաշտպանության նախարար նշանակեց իր սիրելի, կարելի է ասել՝ իր փայփայած կադր, ամենևին «ոչ նախկին» Վաղարշակ Հարությունյանին: Այս աստիճանազրկված, ապա Նիկոլի կողմից վերաաստիճանավորված և իր գլխավոր խորհրդական նշանակված գեներալը ՊՆ-ն գլխավորեց «հետպատերազմական շրջանում»: Թե Հայոց երբեմնի փառահեղ ու տարածաշրջանում ծանրակշիռ գործոն համարվող բանակի մնացորդների հետ Վաղարշակ Հարությունյանը ինչ արեց, բացահայտ երևում է վերջին շրջանում հաճախակի դարձող կորուստների մասին ՊՆ հաղորդագրություններից:
 
Այդ նույն Վաղարշակ Հարությունյանի՝ ՊՆ եղած ժամանակահատվածում թշնամին, ի դեմս ադրբեջանական զինուժի, ազատ, անկաշկանդ ու անարգել ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, առաջ շարժվեց մի քանի կիլոմետր և անարգել դիրքավորվեց, ամրացավ Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, ինչպես, օրինակ՝ Սև լճի և Ուխտասարի հատվածում: Պատերազմի հանգամանքները, վստահ ենք, դեռ կուսումնասիրվեն, եթե ոչ այս իշխանության օրոք, ապա հաջորդին՝ հաստատապես։ Իսկ պատերազմի ավարտից հետո կատարվո՞ղը... Ո՞վ է դրա համար պատասխանատու, ո՞վ պիտի հաշիվ տար այդքան չարչրկված «ժողովրդին»: Ոչ մեկն էլ ոչինչ չտվեց: Իսկ կարո՞ղ ենք մտածել որ այն, ինչ սկսվել է պատերազմից հետո և այսօր ինչ կատարվում է Սյունիքում, հատկապես Որոտանում անցակետեր դնելու հետ կապված, իրականում սկսվել է հենց Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ։ Կարո՞ղ է, օրինակ, որ նա տեղյակ է եղել և ոչ միայն ոչինչ չի արել, այլ ուղակի հրաժարական է գրել ու գլուխը ազատել է սպասվող ցավից։
 
Վաղարշակը գնաց, եկավ Արշակ Կարապետյանը, ևս մեկ օդիոզ կերպար, որի կարիերան «Նիկոլի թվին», ինչպես բազմիցս ընդգծվել է զանազան հրապարակումներում, տեղի է ունեցել մի հայտնի քաղաքական «գործով» Նիկոլի սրտով ցուցմունք տալու հետևանքով: Ինչևէ:
 
Հիմնականն այն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում փոխվել են պաշտպանության 3 նախարար, ՊՆ տեղակալներ, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետեր, նրանց տեղակալներ, բանակային խոշոր ստորաբաժանումների ղեկավարներ, ՊՆ կառուցվածքում առանցքային միավորների ղեկավարներ, ԱԱԾ տնօրեններ և այսպես շարունակ, ու... ո՛չ մի հաշվետվություն, ո՛չ մի ընկալելի բացատրություն (ինչպես աշխատանքից ազատելու, պաշտոնանկության հետ կապված, այնպես էլ՝ նշանակումների ու դրանց հետևանքների վերաբերյալ): Ու զրոյից էլ զրո պատասխանատվություն:
 
Իսկ ո՞ւր է Դավիթ Տոնոյանը: «Թռած» է: Ո՞ւր է Վաղարշակ Հարությունյանը, որը, չմոռանանք, Նիկոլի գլխավոր խորհրդատուն է եղել նույն պատերազմի ընթացքում: «Թռած է»: Ո՞ւր է Արշակ Կարապետյանը: Դատելով բանակում կատրվող բացարձակ, կներեք, «բարդակից», նա էս գլխից է «թռած»: Իսկ այս ամենը խոսում է միմիայն անպատասխանատվության բարձր շեմի մասին, որը կրում են կառավարության ղեկավարից սկսած, ավարտած իշխանական պատգամավորներով։
 
Արսեն Սահակյան
Իրանը չի կարող որպես թիրախ՝ ընտրել Ադրբեջանին․ ԷրդողանԱյս պահին նոյեմբերի 9-ի համար Փաշինյանի և Ալիևի հանդիպում նախատեսված չէ. Արարատ Միրզոյան Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին Սահակաշվիլին ցանկանում են ստիպողաբար կերակրելՊարտադիր թեստավորման ժամկետը, հնարավոր է, 14-ից 10 կամ 7 օր դառնա․ Լուսինե ԲադալյանՓելասարում դիրքային փոփոխություն չի եղել. Նիկոլ Փաշինյան Իրանը հանդես է գալիս Աֆղանստանի մասին տվյալների փոխանակման շուրջ համագործակցության ընդլայնման օգտին Ռուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Ոստիկանները երիտասարդների մոտ թմրանյութ են հայտնաբերել. նրանց մոտ եղել է նաեւ մարիխուանա մանրացնող 3 աղաց Մակրոնը հանդես է եկել ԵՄ-ի և Աֆրիկայի միջև նոր համաձայնագրի ստորագրման օգտին Թուրքական անօդաչուների մատակարարումն Ուկրաինային չի նպաստում Դոնբասում իրավիճակի կարգավորմանը. Պեսկով Սարո Թովմասյանի որդու անունն ու երգչի ոգևորությունը տղա ունենալու առթիվ Խոշոր հրդեհ՝ Երևանում«Հուսով ենք, որ Իրանը խելամտորեն կգործի, այդ դեպքում խնդիրներ չի ունենա Ադրբեջանի հետ». Էրդողան Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել «Դուք բոլորով, ես՝ մենակ. Ո՞նց, հլը դուրս արի». ԱԺ-ում իրավիճակը լարվեց Հայտնաբերվել է «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի քրոջ որդիների նկատմամբ ինքնաձիգով սպանության փորձ կատարողը. նա եղել է զինվածՇարունակվում են «Հայաստան» դաշինքի մարզային այցերը. Հռիփսիմե ՍտամբուլյանՈղբերգական դեպք Վայոց Ձորի մարզում. կա 4 վիրավորԱդրբեջանցիները հափշտակել են Ճարտար գյուղի բնակչի 32 կովն ու 13 հորթը. Արցախի ՔԿԿորոնավիրուսով վարակվածների թիվն՝ այսօր«Միանում եմ ձեզ, Արցախն ուրացողը դավաճան է». Ռուբինյանի խոսքերից հետո ընդդիմադիրները ծափահարեցին Արմեն Սարգսյանը զրուցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպում են անցկացրել Կովսականում Խորհրդարանն իր աշխատանքը սկսեց հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հարգելով Բռնցքամարտ. Հովհաննիսյանը ԱԱ-ում մեկնարկել է հաղթանակով, Մանասյանը պարտվել է ԱՄՆ դեսպանատունը՝ «Գրին քարտի» խաղարկության մասին 8 ժամ գազ չի լինիՀոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցն է Ոչ թե խոստումներ, այլ ծրագրերի հստակ փաթեթ. ԲՀԿ թեկնածուն շարունակում է քարոզարշավը Ստեփանավանում Ամանորին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը. նախագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Նոր Երզնկա համայնքում շչակ է գործարկվելու Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 27-ի գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով Նավթի համաշխարհային գները՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեկ այս տանն է տեղի ունեցել ողբերգությունը՝ հատակին գտել են իրար գրկած 2 քույրերին. մի քանի օրից մեծ քրոջ հարսանիքն էր Լույս չի լինելուՏնտեսական ակտիվություն – աճ՝ -4.4%. Հռիփսիմե Ստամբուլյան«Իրավունք». Իշխանությունները մտահոգված են Իջեւանի վիճակից. Միակ հույսը այն է, որ ՀՅԴ-ի թեկնածուն էլ հայտնի մեկը չէ Խոշոր ավտովթար Սյունիքում․ կան տուժածներ ԱԱԾ-ն հաղորագրություն է տարածել «Ժողովուրդ»․ Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորը կմնան կալանքի տակ Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն հաստատել է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ի կիրառումը Դոնբասում (տեսանյութ)Մեր սպաները բանակի ողնաշարն են, նրանց խնդիրները՝ մասնագիտական պատրաստությունից մինչև սոցիալական հարցեր, առարկայական պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում. Տիգրան ԱբրահամյանՍյունիքում «Opel»-ը բախվել է «КамАЗ»-ի հետնամասին. կան վիրավորներԻլոն Մասկը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը. ForbesՄեկ ամսվա զինծառայող Գևորգն ընկավ պատերազմում՝ կյանքը զոհաբերելով հայրենիքին. ի հիշատակ հերոսի մահվան տարելիցի` Երևանում հուշաքար և հուշաղբյուր բացվեց«Կգա մի օր, երբ մենք կկարողանանք Զանգեզուրից մեկնել Ստամբուլ». ԷրդողանՉավուշօղլուն Էրդողանին սպառնացել է հրաժարական տալԱՄՆ-ն մտադիր է վերացնել մուտքի արտոնագրերի տրամադրման ուշացումները ամբողջ աշխարհում