Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մեր երկիրը, ժողովուրդը, Ազգը, Հայրենիքը և անկախությունը պետք է վերածնվի. Արտակ Զաքարյան

ԲԼՈԳ
Արտակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
Բոլորս ցասումով և քննադատաբար ենք վերաբերվում ՀՀ Անկախության 30-ամյակի առթիվ, Նիկոլի կողմից հնչեցրած մասշտաբային "գունագեղ" տոնակատարությունների անցկացմանը: Պատճառները ցավալի են, բազմաթիվ և հիմնավոր: Իսկ իրականում ինչպես նշել Անկախության 30 ամյակը: Մի հանգամանք, որը ազգային հպարտություն է ներշնչել և արժևորվել գրեթե բոլոր հայերի կողմից:
 
Ուղիղ 29 տարի սեպտեմբերի 21-ը իրական տոն է եղել, իր բոլոր հիշարժան հոբելյանական միջոցառումներով, ռազմական շքերթներով, պետականության ձեռքբերումների, նվաճումների, կայունության, զարգացման և առաջընթացի արձանագրումներով, համազգային համախմբմամբ և ապագային ուղղված նոր ծրագրերով:
 
Ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ենք տոնելու 30-ամյակին, պատկերացնելն անգամ դժվար է: Բայց նաև անտեսել այն ուղակի չենք կարող: Աշխարհն ուշադիր հետևելու է, թե ինչպե՞ս են այս տարի հայերը նշելու անկախության տոնը, որից ոչինչ չի մնացել, և որի կործանիչներին նույն հայերից ոմանք նորից վերընտրեցին:
 
1. Կապիտուլյացված Նիկոլը ոչ մի տեղ որևէ ծրագրային ելույթ չպետք է ունենա, որովհետև ինչ էլ խոսի՝ իր իսկ պատճառով ստեղծված իրականության ֆոնի վրա, էլ ավելի նսեմացված ու խղճուկ է երևալու Հայ ժողովրդի կերպարն աշխարհում: Այդ օրը Նիկոլը մեկ բան ունի անելու. առավոտյան ռազմական ղեկավարության հետ գնալ Եռաբլուր պանթեոն, խոնարհվել Զորավար Անդրանիկի, Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի և մյուս նվիրյալների շիրիմներին, ու ներողություն խնդրել կործանած համազգային երազների, ձախողած պայքարի և հարյուր հազարավոր կոտրված սրտերի համար: Իսկ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մեղքերի թողության մոմ վառի՝ առ Աստված աղոթքով:
 
2. ՔՊ-ական նախարարների, պատգամավորների, մարզպետների, գործարարների համար սեպտեմբերի 21-ը տանից դուրս չգալու լավագույն օրն է: Թող մնան իրենց տներում և ողջ օրը մտորեն (եթե ունակ են), թե ի՞նչ կապ ունեն իրենք Հայաստանի և Հայ ժողովրդի հետ, ինչպե՞ս և ինչո՞ւ այս ողբերգությունը բերեցին պետության վրա: Թող փորձեն հասկանալ թե ի՞նչ է իրական անկախությունը, ի՞նչ են ժառանգել և ի՞նչ են փոխանցելու, և վերջապես որտե՞ղ են անցկացնելու իրենց կյանքի մնացած դժգույն օրերը: Որովհետև իրենց կյանքի գունագեղ օրերն ավարտվելու են:
 
3. Հայ ժողովրդի համար այս սեպտեմբերի 21-ը պետք է վերածվի ոգեկոչման, խելքի գալու, վերակենդանանալու, վերածնվելու, վերապրելու և Ազգային ինքնությունը վերարժևորելու օրվա: Պետք է անցնել մեր ակախությունը խորհրդանշող բոլոր վայրերով՝ Ազատության հրապարակ, Եռաբլուր պանթեոն, Սարդարապատի հուշահամալիր, Հաղթանակի զբոսայգի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիներ և Հանրապետության հրապարակ: Անցնել՝ խորհելով, երազելով, համախմբվելով, միմյանց նկատմամբ հարգանքով և մեր նահատակների հիշատակի առջև խոնարհումով:
 
Մեր երկիրը, ժողովուրդը, Ազգը, Հայրենիքը և անկախությունը պետք է վերածնվի:
 
Այլընտրանք չունենք:
Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ)