Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մեր երկիրը, ժողովուրդը, Ազգը, Հայրենիքը և անկախությունը պետք է վերածնվի. Արտակ Զաքարյան

ԲԼՈԳ
Արտակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
Բոլորս ցասումով և քննադատաբար ենք վերաբերվում ՀՀ Անկախության 30-ամյակի առթիվ, Նիկոլի կողմից հնչեցրած մասշտաբային "գունագեղ" տոնակատարությունների անցկացմանը: Պատճառները ցավալի են, բազմաթիվ և հիմնավոր: Իսկ իրականում ինչպես նշել Անկախության 30 ամյակը: Մի հանգամանք, որը ազգային հպարտություն է ներշնչել և արժևորվել գրեթե բոլոր հայերի կողմից:
 
Ուղիղ 29 տարի սեպտեմբերի 21-ը իրական տոն է եղել, իր բոլոր հիշարժան հոբելյանական միջոցառումներով, ռազմական շքերթներով, պետականության ձեռքբերումների, նվաճումների, կայունության, զարգացման և առաջընթացի արձանագրումներով, համազգային համախմբմամբ և ապագային ուղղված նոր ծրագրերով:
 
Ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ենք տոնելու 30-ամյակին, պատկերացնելն անգամ դժվար է: Բայց նաև անտեսել այն ուղակի չենք կարող: Աշխարհն ուշադիր հետևելու է, թե ինչպե՞ս են այս տարի հայերը նշելու անկախության տոնը, որից ոչինչ չի մնացել, և որի կործանիչներին նույն հայերից ոմանք նորից վերընտրեցին:
 
1. Կապիտուլյացված Նիկոլը ոչ մի տեղ որևէ ծրագրային ելույթ չպետք է ունենա, որովհետև ինչ էլ խոսի՝ իր իսկ պատճառով ստեղծված իրականության ֆոնի վրա, էլ ավելի նսեմացված ու խղճուկ է երևալու Հայ ժողովրդի կերպարն աշխարհում: Այդ օրը Նիկոլը մեկ բան ունի անելու. առավոտյան ռազմական ղեկավարության հետ գնալ Եռաբլուր պանթեոն, խոնարհվել Զորավար Անդրանիկի, Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի և մյուս նվիրյալների շիրիմներին, ու ներողություն խնդրել կործանած համազգային երազների, ձախողած պայքարի և հարյուր հազարավոր կոտրված սրտերի համար: Իսկ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մեղքերի թողության մոմ վառի՝ առ Աստված աղոթքով:
 
2. ՔՊ-ական նախարարների, պատգամավորների, մարզպետների, գործարարների համար սեպտեմբերի 21-ը տանից դուրս չգալու լավագույն օրն է: Թող մնան իրենց տներում և ողջ օրը մտորեն (եթե ունակ են), թե ի՞նչ կապ ունեն իրենք Հայաստանի և Հայ ժողովրդի հետ, ինչպե՞ս և ինչո՞ւ այս ողբերգությունը բերեցին պետության վրա: Թող փորձեն հասկանալ թե ի՞նչ է իրական անկախությունը, ի՞նչ են ժառանգել և ի՞նչ են փոխանցելու, և վերջապես որտե՞ղ են անցկացնելու իրենց կյանքի մնացած դժգույն օրերը: Որովհետև իրենց կյանքի գունագեղ օրերն ավարտվելու են:
 
3. Հայ ժողովրդի համար այս սեպտեմբերի 21-ը պետք է վերածվի ոգեկոչման, խելքի գալու, վերակենդանանալու, վերածնվելու, վերապրելու և Ազգային ինքնությունը վերարժևորելու օրվա: Պետք է անցնել մեր ակախությունը խորհրդանշող բոլոր վայրերով՝ Ազատության հրապարակ, Եռաբլուր պանթեոն, Սարդարապատի հուշահամալիր, Հաղթանակի զբոսայգի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիներ և Հանրապետության հրապարակ: Անցնել՝ խորհելով, երազելով, համախմբվելով, միմյանց նկատմամբ հարգանքով և մեր նահատակների հիշատակի առջև խոնարհումով:
 
Մեր երկիրը, ժողովուրդը, Ազգը, Հայրենիքը և անկախությունը պետք է վերածնվի:
 
Այլընտրանք չունենք:
Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը