Երեկ հայ վարորդներից ահազանգեր եմ ստացել, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները ստուգել են իրենց մեքենաները. Գորիսի փոխքաղաքապետ
SOCIETYԵրեկվա դրությամբ հայ վարորդներից ստացել եմ երեք ահազանգ, որ Գորիս-Կապան ճանապարհին տեղակայված ադրբեջացի սահմանապահները և ոստիկանները ստուգել են 3 մեքենա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը։
«Դա երեկ էր, այսօրվա դրությամբ որևէ նոր ինֆորմացիայի չեմ տիրապետում»,- ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները տեղադրել են ոստիկանական հենակետ, ստուգումներ են իրականացնում և մաքսատուրք են գանձում իրանցի վարորդներից։



















































1
Ucom’s director general Ralph Yirikian delivered a special lecture at “Leadership school”
2
IDream - special for our youth forcibly displaced from Artsakh
