ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է՝ որն է մարդկության գլխավոր թշնամին
INTERNATIONAL NEWSԱշխարհի բոլոր երկրները պետք է դադարեցնեն ռազմական հակամարտությունները և կենտրոնանան ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի վրա: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ելույթ ունենալիս:
«Մենք հանդիպում ենք մեծ մարտահրավերի և բաժանման, հակամարտության և կլիմայական փոփոխությունների, աղքատության խորացման և անհավասարության ժամանակահատվածում: Համավարակը շարունակում է սպառնալ կյանքերին, կյանքի պայմաններին և ապագային: Այդ մարտահրավերները խորանում են տարանջատմամբ, որը մեր աշխարհին սպառնում է աղքատների և հարուստների միջև բաժանմամբ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ բոլոր առկա մարտահրավերները և տարանջատումները ստեղծվում են մարդկանց կողմից, և դրանք կարելի է հաղթահարել, եթե միջազգային հանրությունը միավորվի:
«Անհրաժեշտ է ակտիվացնել պատվաստմանն ուղղված ջանքերը և արձագանքել կլիմայական փոփոխություններին»,- հավելել է Գուտերեշը: