Համաշխարհային պարտքը հասել է պատմական ռեկորդի
ЭКОНОМИКА
Համաշխարհային պարտքը 2021թ. երկրորդ եռամսյակում հասել է պատմական ռեկորդի մակարդակի՝ 296 տրիլիոն դոլարի։ Աճը կազմել է 4,8 տրլն դոլար, հաշվարկել է Միջազգային ֆինանսների ինստիտուտը (IIF), տեղեկացնում է Lenta-ն։
Այդ թիվը 36 տրլն-ով գերազանցել է մինչհամավարակային ցուցանիշը։ Եթե աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, բանկերի եւ կորպորացիաների փոխառությունների տեմպերը եւս այդպիսին լինեն, ապա շուտով համաշխարհային պարտքը կգերազանցի 300 տրլն դոլարը, համոզված է IIF կայունության գծով հետազոտությունների բաժնի տնօրեն Էմրե Թիֆտիկը։ Երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի նկատմամբ համաշխարհային պարտքի հարաբերակցությունը կրճատվել է. ընդհանուր պարտքային բեռը կազմել է ՀՆԱ մոտ 353 տոկոսը, ինչը 9 տոկոսով ցածր է առաջին եռամսյակի ամենաբարձր նիշից։



















































1
Ucom подготовил 2 новых предложений для вынужденно переселенных соотечественников из Арцаха
2
Юнибанк стал главным спонсором Федерации борьбы Армении
3
Генеральный директор компании Ucom Ральф Йирикян выступил с лекцией в Университете Абу-Даби
4
Евгений Мотовилов возглавил корпоративный бизнес ВТБ (Армения)
