ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և Ֆինլանդիան ուժեր են ուղարկել՝ հսկելու ՌԴ վարժանքներն Արկտիկայում
INTERNATIONAL NEWSՌԴ Հյուսիսային նավատորմը հաղորդել Է Արկտիկայում ՌԴ խոշոր վարժանքների ժամանակ օտարերկրյա հետախուզությունների ակտիվության մեծացման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վարժանքների նախապատրաստման և անցկացման ժամանակաշրջանում նշվել Է օտարերկրյա պետությունների, Հյուսիսատլանտյան դաշինքի, ինչպես նաև նրա առանձին մասնակից պետությունների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, ծովային և օդային հետախուզության ուժերի բարձր ակտիվություն»,-հայտարարել են Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայությունում:
«ԱՄՆ-ի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի բազային պարեկային և հետախուզական ավիացիայի ինքնաթիռներով մինչև 17 թռիչք Է կատարվել Բարենցի ծովի և ՌԴ-ի հետ սահմանակից Ֆինլանդիայի շրջանների օդային տարածությունում»,-ասել են նավատորմի շտաբում:
Այնտեղ նշել են, որ Բարենցի ծովում ծովային հետախուզության ուժեղացման համար, բացի նորվեգական «Մարիատա» հետախուզական նավից, լրացուցիչ ուղարկվել են Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի «Էխո» հիդրոգրաֆիական նավը և «Լանքասթեր» ֆրեգատը:
Ռուսաստանի Հյուսիսային նավատորմը սեպտեմբերի 9-ին հաղորդել Էր Արկտիկայում խոշոր զորաշարժեր սկսելու մասին: Դրանցում գործի Է դրվել շուրջ 50 նավ, 120 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, ինչպես նաև մոտավորապես 8 հազար զինծառայող: Հյուսիսային նավատորմի ուժերի գործնական գործողություններն անցկացվում են Բարենցի, Չուկոտկայի և Արևելա-Սիբիրյան ծովերի, Լապտևների ծովի ջրատարածքում, Նովոսիբիրսկի կղզիների շրջանում, հաղորդել Է նավատորմի մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի Հյուսիսային նավատորմը ձեռնամուխ Է եղել արկտիկական գոտում զորաշարժերից զորքերի վերադարձին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: