Երևան, 16.Հոկտեմբեր.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պետությունը ծանր սոցիալ-տնտեսական կացության մեջ է. բոլոր ոլորտների զարգացման համար խոչընդոտ են այս իշխանությունները». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա 7 ամսվա պաշտոնական տվյալներով, Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության 5,2 տոկոս աճ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը նվազել էր 5,7 տոկոսով: Զուգահեռ՝ տնտեսության պատասխանատուները շարունակում են պնդել, որ ՀՀ տնտեսության վերականգնման փուլն արդեն անցյալում է, որ մեր տնտեսությունը դինամիկ զարգանում է, արտաքին ու ներքին ներդրումների հոսք կա: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ֆինանսական հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ զրույցում անդրադարձել ենք վերոնշյալ թեմաներին՝ դիտարկելով նաև տնտեսության վրա անմիջական ազդեցություն ունեցող անվտանգային խնդիրները:

Անդրադառնալով նախ ներկայացվող ցուցանիշներին՝ Ա. Գրիգորյանը «Փաստի» հետ զրույցում շեշտեց. «Եթե գործ ունենք սովորական ընթացիկ պրոցեսների գնահատականների հետ, ընդունված է համադրելի ժամանակաշրջանների ցուցանիշներն իրար հետ համադրելով՝ կատարել եզրակացություններ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում, տվյալ դեպքում՝ 7 ամսում, երկիրը գտնվում էր տոտալ լոքդաունի մեջ, կիրառվում էին տնտեսական սահմանափակումներ: Այսինքն, համեմատել զրոյի հետ՝ մի տեսակ անհարմար բան է ստացվում: Տնտեսական ակտիվության աճն առնվազն 2-4 տոկոսային կետով ավելի պակաս է, քան մինչև իշխանափոխությունը: Տնտեսությունն, ինչպես բազմիցս կրկնել եմ, իներցիոն բնույթ ունի: Իշխանությունների այն պնդումները, թե անցած տարվա կորուստները վերադարձվել են, իրականությանը չեն համապատասխանում: Չի կարելի վերցնել երկու թիվ, կողք կողքի դնել և գլուխ գովել, թե իբր հաջողություն ենք գրանցել: Պետական պարտքի անհասկանալի աճն այս 7 ամսվա ընթացքում շուրջ 1 մլրդ դոլար է կազմել՝ հասնելով 9 մլրդ դոլարի: Գնաճի տեմպերը, հատկապես առաջնային սպառման ենթակա ապրանքների աճը, ուղիղ ազդեցություն ունեն մեր քաղաքացիների կյանքի որակի վրա: Պետական պարտքի կառավարումն արդեն դուրս է կառավարելի վիճակից, վաղուց գերազանցված է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված ՀՆԱպարտք հարաբերակցության 60 տոկոսի շեմը: Եթե գրված թվերն իրենց հետևում իրական արդյունք չունեն, ապա այսպիսի պնդումները պարզ պոպուլիզմ են»: Տնտեսության վերականգնման մասին պնդումներն Արմեն Գրիգորյանը նաև անլուրջ է համարում:

«Տնտեսության վերականգնման համար մի քանի կարևոր նախադրյալներ են անհրաժեշտ, մասնավորապես կայունություն, անվտանգություն, հստակեցված խաղի կանոններ, որոնք պետք է հիմնավորված լինեն հաշվարկներով, ուղղություններով, առաջնահերթություններով և իրականացնողներով: Տնտեսության վերականգնում եզրույթն արդեն անլուրջ է, պետությունը գտնվում է ծանր սոցիալ-տնտեսական կացության մեջ, օր օրի կյանքը թանկանում է, մարդկանց եկամուտները չեն ավելանում գնաճին համապատասխան, առկա է նաև գործազրկության բարձր մակարդակ: Մեր բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում հաղթահարել աղքատության ծանր բեռը: Այս ամենը կա՛մ տեսնում ենք, կա՛մ ոչ: Իշխանության շատ ներկայացուցիչների որ լսենք, ներդրումները հորդում են, իսկ թե որտեղ, որ ուղղություններով և ինչպիսի չափելի արդյունքներ պետք է սպասել, նույնպես հստակություն չկա: Պետությունը գտնվում է հետպատերազմական վիճակում, ամեն օր ի հայտ են գալիս սահմանային նոր սպառնալիքներ, իրավիճակի սրումներ, ներքաղաքական կյանքը բավականին սրված է, իսկ այս դեպքում ներդրում անող միջին վիճակագրական անձը հաշվարկներ է անում, թե երբ հետգնում կանի»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նշվածները լուրջ խնդիրներ են, որոնք հաշվի առնելով՝ կարող ենք ներդրումային միջավայրի ոչ այնքան գայթակղիչ լինելու մասին եզրակացություններ անել:

Ինչ վերաբերում է այս ֆոնին կառավարության 5-ամյա ծրագրում ներառված ակնկալիքներին ու դրանց իրատեսականությանը, Արմեն Գրիգորյանը նկատեց. «Եթե հաշվի առնենք, որ այս հնգամյա ծրագիրը վերջին երեք տարում թվով երրորդն է, ապա իրատեսական լինելու հանգամանքն արդեն պարզ է: Իշխանության ներկայացուցիչները մինչև 2050 թվականի հետ կապված հրապարակումներ ունեին: Կարելի է գրել շատ գեղեցիկ ծրագրեր, բայց որոշակի շեշտադրումներ շարադրելն այլ բան է, բոլորովին այլ են իրական կյանքն ու մարդկանց սպասումները: Կառավարության ծրագրերի և իրականության մեջ օրգանական կապ չկա: Իհարկե, տնտեսական վիճակն ուղիղ կապ ունի նաև երկրի անվտանգության բաղադրիչի հետ: Կապիտալը կանխատեսելիություն, չափելիություն և երկարաժամկետ շահութաբերության մակարդակի հետևից է գնում, ու այդ ճանապարհն անցնում է բացառապես անվտանգ երկրներում: ՀՆԱ-ի մեկ տոկոս աճն իրենից ենթադրում է մոտավորապես 10 մլրդ հարկային մուտքեր: Մեր պետությանը կապիտալ ծախսեր, ենթակառուցվածքներ են անհրաժեշտ: Մենք պետք է արտաքին և ներքին տնտեսական անվտանգության քաղաքականություն վարենք: Տնտեսական անվտանգությունը նույնպես հայեցակարգային հիմքերի վրա պետք է դրվի»:

Անդրադառնալով կառավարության ներկայացուցիչների այն պնդումներին, թե տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակումը նպաստելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը, Ա. Գրիգորյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Կառավարության ներկայացուցիչները, տարածաշրջանային կոմունիկացիաների շրջափակում ասելով, հավանաբար, հասկանում են, թե ՀՀ-ն ճանապարհ կտա թշնամուն, իսկ թշնամին՝ ՀՀ-ին: Ես տարածաշրջանային ենթակառուցվածքների և կոմունիկացիաների ապաբլոկավորում ասելով՝ հասկանում եմ, որ պետք են ամբողջական լուծումներ: Օրինակ՝ ՀՀ-ն Վրաստանի սահմանով Աբխազիայով երկաթգիծ ունենալո՞ւ է, թե՞ ոչ:

Գիտենք, որ այդ հատվածում երկաթգիծ համարյա թե չկա, կառուցվելո՞ւ է, թե՞ ոչ, ո՞վ է ֆինանսավորելու, կամ, առհասարակ, տարածաշրջանի կոմունիկացիաների հարց ասելով՝ ինչպիսի՞ աշխարհագրություն են պատկերացնում: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ թշնամի պետությունը խոսում է Սյունիքից, ինչ-որ միջանցքներից, զավթել է Գորիս-Կապան ճանապարհը, ընդ որում՝ այն ճանապարհը, որի 12 կմ-ն ՏԿԵ նախարարությունը 2020-ին վերանորոգել էր: Թուրքիայի և Ադրբեջանի առաջ մեր տնտեսությունը բացելով՝ կարճ ժամանակահատվածում կունենանք ավելի ծանր տնտեսական ճգնաժամ, քան երբևէ: Թուրքիայի քաղաքականության մեջ գոյություն չունի տնտեսապես զարգացած Հայաստան, այլ հակառակը՝ կա թուլացած, քայքայված և ապրելու համար ոչ պիտանի տարածքի վերածելու նպատակ»,-շեշտեց նա:

Արմեն Գրիգորյանի խոսքով, թուրքական ապրանքին փոխարինող երկրների ապրանքներ գտնելու բավարար ժամանակ ունեինք. «Պետությունն այստեղ անելիք ուներ, և նորից ոչ մի էական գործողություն չարվեց: Տնտեսության պատասխանատուներից հնչում են շատ վտանգավոր մեսիջներ, օրինակ՝ գյուղացին չպետք է գյուղատնտեսությամբ զբաղվի: Իսկ ինչո՞վ պետք է զբաղվի: Չի զբաղվի, եթե այս կուրսն առաջ տանեն, ադրբեջանական գյուղմթերքը բերեն, լցնեն, Հայաստանի շուկաները զավթեն, իսկ Արարատյան դաշտավայրի հողերը դառնան ջրի գին: Մինչդեռ պետք է գյուղատնտեսությունը հասցնել այնպիսի մակարդակի, որ աշխատող հայ մարդն ինքն իրեն ապահովի բարեկեցիկ կյանքով: Սրա համար կոնցեպտուալ լուծումներ են պետք:

Ճանապարհների ապաբլոկավորումը քաղաքական ուղիղ իմաստ ունի, որը կապված է Արցախի ճակատագրի հետ: 1994 թվականին Ադրբեջանն ու Թուրքիան փակել էին ճանապարհները, քանի որ համաձայն չէին Արցախյան պատերազմում պարտության հետ: Հիմա եթե կառավարությունն ուզում է բացել այդ ճանապարհները, կարո՞ղ ենք ենթադրել, որ համաձայն են, օրինակ՝ Հադրութի և Շուշիի կորստի հետ: Իսկ հայ ազգը համաձա՞յն է: Պետության անվտանգային, տնտեսական, սոցիալական, կրթամշակութային և, առհասարակ, բոլոր ոլորտների զարգացման համար խոչընդոտ են այս իշխանությունները, որոնցից պետք է ազատվել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել. ինչ հարցեր են քննարկվելՄարմնամարզիկ Վահագն Դավթյանին Տոկիոյում մեկուսացրել ենՆախարարի նոր հրամանը․ ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջից ազատվեց ևս մի խումբ«Ես սկսում եմ վախենալ ինքս ինձնից, երբ վերջակետի կարիք եմ զգում»․ Հրաչուհի ՈւթմազյանՏանկիստ Դավիթն իր մի քանի ընկերների հետ զոհվեց դավաճանության, հանցագործության հետեւանքով. այսօր նրան հողին հանձնեցինԲալիում երկրաշարժի հետևանքով՝ երեք մարդ է զոհվել (լուսանկարներ)Սպանություն՝ Տավուշի մարզում. 3 օր որպես անհետ որոնվողի դին ու նրա ավտոմեքենան հայտնաբերվել է Վազաշեն գյուղի անտառումՀերքում եմ տեղեկությունը, թե ադրբեջանցիները շրջափակել է Մարտակերտի մի խումբ հայ զինվորների Ռուս խաղաղապահները դաս-վիկտորինա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի դպրոցներում. ՌԴ ՊՆ Հայաստանում թեստավորվելը կդառնա շաբաթը մեկ անգամ․ նախարար ՀՔԾ–ն Սեյրան Օհանյանին թույլ չի տվել մասնակցել ՀԱՊԿ պաշտպանության հարցերով նիստին «Հանրապետական կուսակցությունն ազգային պետության կերտման կուսակցություն է». Էդուարդ Շարմազանով Վրաստանում ամփոփում են ընտրությունների արդյունքները Կուսակցական հանդիպում Ճամբարակում. Կարեն Ավագյան Հակառակորդի շարժը մեր կողմից վերահսկվում է, սադրանքի դեպքում կլռեցվեն․ զինծառայողներ (տեսանյութ) Կեղծ խաղաղասիրություն քարոզողներն այսօր նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում. Աննա ԳրիգորյանԱդրբեջանցիներն արգելափակել են Արցախի 5-րդ ՊՇ մի խումբ հայ զինվորների ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. Քաղաքական կոռուպցիայի համատեքստում այն «կջրվի» Ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհի մերձակայքում մեծ թափով շարունակում են շինաշխատանքները Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերին Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Շոյգուի հրավերով կմեկնի Մոսկվա Խաչապուրի. հաց ու պանիր, որ դարձել է շատերի սիրելի ուտեստը. «Փաստ» Ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել. Վարդան Օսկանյան Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգև է հանձնել «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Բացվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «Տաթևի թևերը». «Փաստ» «Զգուշացե՛ք սատանայի թանկարժեք ծուղակներից». Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը սուր արձագանք է տվել Ալիևի հայտարարությանը Արցախի պաշտպանության բանակը նոր հաղորդագրություն տարածեց Միլանը երկարաձգեց պայմանագիրը կիսապաշտպանի հետ Այծերի ժողովը. «Փաստ» Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ 15 տարվա ընդմիջումից հետո հայկական ձիասպորտի ավանդույթները վերականգնվում ենԲաքուն հավատացել է սեփական ուժերին, բայց չի գնահատել իրական սպառնալիքը. ոչ մեկին պետք չէ պատերազմ, դա միայն սրում է խնդիրները և ստեղծում նորերը. «Փաստ» ԳՇ պետին 2 օր ժամանակ եմ տալիս․ Արտակ Դավթյանը, օրենքի խախտումով, չի արձագանքել գրությանս․ Տիգրան Աբրահամյան Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-իՈ՞ր տարիքից են ՀՀ արական սեռի քաղաքացիները կցագրվում և ի՞նչ ընթացակարգով․ իրազեկում է ՊՆ-ն «Գիտության ոլորտում չպետք է հիասթափվես». երիտասարդ գիտնականների ուշադրության կենտրոնում շաքարային դիաբետն է. «Փաստ» Նավթի գներն աճել են Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1863 նոր դեպք, մահացել է 42 քաղաքացի Թշնամու կրակոցից բռնկված հրդեհից Երասխ գյուղում այրվել է մոտ 8000 հակ անասնակեր «Ցանկացած սահմանափակում խիստ հարվածելու է բիզնեսին ու շրջանառությանը». «Փաստ» «Որևէ անձ իրավական և բարոյական իրավունք չունի իր սեփական հայացքները վերագրել իր՝ նախապես պատկանած կազմակերպությանը». արձագանք. «Փաստ» Անահիտ Ավանեսյանի հրամանով ևս մի բուժհաստատությունում COVID-19-ի բուժօգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն է ծավալվել Սպանություն՝ Արարատի մարզում. Արտաշատի հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել էՏեղեկատվությունը, թե ԱԺ նախագահը կամ եղբայրը կապ ունեն ընկերության շահած մրցույթի հետ, աղերս չունի իրականության հետ. «Եվրոասֆալտ» Մեր բաց վերքը շարունակում է արնահոսել. «Փաստ» Երկրաշարժ է տեղի ունեցելՀԷՑ-ը՝ հոսանքազրկումների մասին Նարեկ Հախնազարյանը դարձել է այն կերպարը, որին պետք է նայել ու ափսոսալ, թե ինչպես կարող է երաժիշտը փոշիացնել իր տաղանդն ու փառքը«Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021» միջոցառումների շարքը կմեկնարկի հոկետմբերի 21-ին Պետական կառավարման համակարգից միայն ստվերն են թողել․ «Փաստ» «Հպարտ» ու «духов» գոռացողներ,ու՞ր եք. Էդուարդ Շարմազանով