Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Մեր շփոթահար հասարակությունը հեռացել է իր արմատներից». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերականգնել ենք լեգենդար «Հայրենիքի ձայն» թերթի հրատարակումը, որը 1965 թ.-ին սկսեց Վահագն Դավթյանը՝ դառնալով դրա գլխավոր խմբագիրը: «Կարևոր է, որ արժանավորապես շարունակենք այդ լույս, մշակույթ տարածող հրաշալի թերթի ավանդույթները: Մեր բոլոր ընթերցողները բարձր են գնահատում այս նախաձեռնությունը, և հուսամ, որ մեր ամսաթերթը կկատարի իր ֆունկցիան: Հաջորդ տարի կլրանա թերթի գլխավոր խմբագիր Վահագն Դավթյանի 100-ամյակը, «Հայրենիքի ձայնը» պատրաստվում է այդ նշանավոր հոբել յանին:

Մեր առաջին համարը, որը լույս կտեսնի այս ամիս, նվիրված է Ռաֆայել Քոթանջյանին, որի ծննդյան ամիսն է սեպտեմբերը: Մենք ցանկանում ենք նախ և առաջ մեր մեծերի պայծառ պատկերը դնել մեր հասարակության առջև, որովհետև Ռաֆայել Քոթանջյանը, Սոս Սարգսյանը, Հովհաննես Շիրազը, Մարո Մարգարյանը, Պարույր Սևակը, Հովհաննես Թումանյանը և այլք կերտեցին հայ հոգին: Բարեբախտություն է, որ Ռաֆայել Քոթանջյանը մեզ հետ ու մեր կողքին է, ցանկանում ենք մեր վարպետին արժանի պատիվը տալ: Այդպես էլ պետք է շարունակենք, յուրաքանչյուր ամիս ընթերցողներին կներկայացնենք մեր մշակույթի լավագույն դեմքերին:

No description available.

Կտրականապես դեմ եմ միջակությանը, քանի որ ամեն մի միջակ մակարդակ, վատ բովանդակություն ունեցող գիրք, ամեն մի անհաջող ներկայացում նշանակում է մեկ դիրք հանձնել թշնամուն: Սա ռազմական վիճակ է հայ մշակույթի մեջ, և մենք պարտավոր ենք բարձր գագաթներին ուշադրություն դարձնել: Սա մեր նպատակն է, թերթը պետք է կատարի այս խնդիրը: Այն ժամանակ, երբ Վահագն Դավթյանը խմբագրում էր թերթը, «Սովետական (ապա՝ Վերածնված) Հայաստան» ամսագիրը, առանձնակի ուշադրություն է դարձրել հայ մշակույթի գագաթներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը:

Ընդգծում է՝ ամսաթերթը շարունակել է Վահագն Դավթյանի ավանդույթները, բայց նորովի: «Պատահական չէ, որ մեր խորհրդի որոշմամբ թերթի գլխավոր խմբագիր է նշանակվել տաղանդավոր բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը: Նա ցանկանում է շարունակել և՛ դասական ավանդույթները, և՛ նոր շունչ հաղորդել «Հայրենիքի ձայն»-ին»: Երիտասարդությանը հրավիրում ենք պայքարի՝ մտնենք ասպարեզ և վերականգնենք Հայաստանը: Մեր երկիրը վտանգված է, թշնամին իր առաջին հարվածն ուղղել էր հայ հոգուն և հայ մշակույթին: Ի պատասխան՝ պետք է նորից բարձրացնենք մեր մշակույթը»,-հավելում է գրականագետը:

Փաստորեն, մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում թերթի հրատարակումը չի կարող պատահական լինել:

«Այո, սա ունի կոնկրետ նպատակ: Վստահ ուզում եմ ասել, որ այն ողբերգությունը, որը տեղի ունեցավ Հայաստանում, մեր ժողովրդի հետ, սկսվել էր մշակույթից: Տարիներ շարունակ մեր մշակույթի ազնվական դեմքն աղավաղեցին, օտար հոսանքներ, օտար ազդեցություններ, Հայաստանում վխտացող աղանդավորական կազմակերպություններ և օտար հովերով տարված հայաստանցի գործիչներ, մոռացան հայրենի մշակույթը: Օտարամոլությունն այսօր դարձել է հայ մշակույթի դեմքը: Ահա թե ինչու մեզանում պակասեցին ազնիվ հոգիներ, առողջ դատող մարդիկ, իր ոգին կորցրած հայը պատերազմում այդ ողբերգության մեջ պետք է դներ մեր ժողովրդին ու մեր երկիրը: Մշակույթը համարվում է ամենակարևոր մարտադաշտը, պետք է վերականգնենք մեր ազգային ավանդույթները և երկրի նկարագիրը պետք է փոխվի:«Հայրենիքի ձայնն» ունի այդ առաքելությունը»,-նշում է մեր զրուցակիցը:

Գրականագետն ընդգծում է՝ ակնհայտ է, որ այսօր գործ ունենք փլուզված հիմքերով պետականության հետ: «Բոլոր ոլորտներում քանդել են հիմքերը: Մեր խնդիրն է այսօր վերականգնել ազգային կրթության, մշակույթի հիմքերը: Աստիճանաբար ժողովուրդը ուշքի կգա, կհասկանա, թե ինչ ավանդույթների ժառանգորդ է: Այսօր մեր շփոթահար հասարակությունը հեռացել է իր արմատներից»,եզրափակում է Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении