Ինչու խաղող չի մթերվում․ պարզաբանում «Նոյ» կոնյակի գործարանից
ANALYSISՎերջին օրերին Արարատի մարզում խաղողագործները բողոքի ակցիաներ են իրականացնում, նշելով՝ խաղող մթերող ընկերությունները բերքի մթերում չեն իրականացնում։
«Փաստ»-ը Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանից հարցրեց՝ ինչի հետևանքով է առաջացել այս իրավիճակը և երբ գործարանը կսկսի խաղող մթերել։
Արման Դավթյանը նշեց, որ հաշվի առնելով 2020-2021թթ.. համաշխարհային համաճարակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ընկերությունը կնքել է պայմանագիր ՌԴ տարածքում նոր դիստրիբյուտորի հետ, իրացման ծավալները նվազել են մոտ 3 անգամ, որի հետևանքով առաջացել է խնդիր գործարանում առկա պահամանների քանակի հետ կապված:
Ըստ տնօրենի՝ նկերությունը փորձել է սույն խնդիրը լուծել նոր պահեստի կառուցմամբ, որը պետք է համալրվեր Վրաստանի Հանրապետությունից հավելյալ պահամանների ձեռք բերմամբ, սակայն ապրիլ ամսվանից պահեստի շինարարությունը չեն կարողանում սկսել տարբեր գերատեսչություններից համապատասխան թույլտվությունների բացակայության պատճառով:
Վերը նշված խնդիրների պատճառով ընկերությունը չի կարող կազմակերպել խաղողի մթերման աշխատանքները:
Արամ Վարդանյան