Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշխանություններն արդար և ազնիվ չգտնվեցին բնակչության հետ». ո՞վ է հանդուգն ստում․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետպատվերի ծրագիրը կասեցված է մինչև 2022 թ.-ը, քաղաքացիները չեն կարողանում օգտվել անվճար բուժօգնությունից: Մյուս կողմից՝ ներկայացվում է նախագիծ, որով առաջարկվում է պետբյուջեի միջոցների հաշվին ապահովել ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ընտանիքների անդամների բժշկական օգնությունն ու սպասարկումը։ Բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը նշում է՝ նախագիծը չի հակասում բնական և տրամաբանական օրենքների:

«Օրինակ՝ որ երկրի ղեկավարությունն ունենա անձնական բժիշկ, իսկ քաղաքացիները չունենան, ընդունելի տարբերակ է, որովհետև երկրի ղեկավարն ունի անձնական ինքնաթիռ, սպասարկող անձնակազմ, անվտանգության ծառայություն և այլն, և այլն: Դա օրինաչափ է, դրա վրա զարմանալ պետք չէ: Առավել ևս՝ երեք անձի և նրանց ընտանիքների համար նախատեսված անվճար բուժօգնությունը ոչ մի բանի մասին է: Դա պետպատվերը չէ, դրանք միլիարդներ չեն: Թող առողջ լինեն, ընդ որում՝ արդեն երեք տարի է՝ ասում ենք, որ երկրի վարչապետը պետք է ունենա անձնական բժիշկ, կոնկրետ մասնագիտությամբ, որ դեղերը հասցնի: Դրան միայն կողմ ենք, բայց խնդիրն այլ հարցն է:

Կառավարում են՝ չիմանալով էլեմենտար հաշվարկներ և չիմանալով իրենց խոսքի արժեքը: Տեսեք՝ պետպատվերը վերջին անգամ նման կերպ վերջացել է երևի տասը տարի առաջ, հնարավոր է՝ նույնիսկ ավելի շուտ: Այսինքն, մարդիկ հաշվարկել են, բաշխել, պլանավորել՝ ինչպես դա պետք է ծախսեն, որպեսզի բնակչությունը նման խնդրի առջև չկանգնի: Իսկ իրենք քանի որ անուս են, չեն կարողանում հաշվարկներ անել: Այլ օրինակ բերեմ. այդ ինչպե՞ս է ստացվում, որ առողջապահության ոլորտին, մեր բնակչության առողջությանը հատկացված բյուջեն սպառվում է, բայց էկոնոմիկայի նախարարն ասում է, որ երկնիշ տնտեսական աճ ենք ունենալու, ներդրումները հորդում են, «ականջներից ծորում, լողում ենք ներդրումների մեջ»:

Ինչպե՞ս է այդպես ստացվում: Եթե ներդրումներ կան, տնտեսական աճ կա, հետևաբար, բյուջե կա: Հիմա՝ կա՛մ ներդրումներ չկան, էկոնոմիկայի նախարարն է հանդուգն ստում, կա՛մ ներդրումներ կան, բյուջե էլ կա, առողջապահության նախարարն է հանդուգն ստում: Իրենք մոլորեցնում են մեր բնակչությանը, որը չի հասկանում, թե ինչ անի: Խոսում են, որ 30 տոկոսով ավելացնում են բյուջեն և այլն, բայց, ախր, դա իրականությանը չի համապատասխանում: Մեր զինվորները գնում են բուժվելու, բայց չեն կարողանում, քանի որ պետությունը չի վճարում իրենց բուժման գումարը: Պետությունը չի կատարում օրենքով նախատեսված իր պարտականությունը բնակչության առջև:

Եթե մեր բնակչությունը պատրաստ է դա ընդունել, ես էլ եմ պատրաստ: Կարող եմ ինձ թույլ տալ վճարովի բուժօգնություն ստանալ, իմ ընտանիքին վճարովի բուժօգնություն ապահովել: Մարդիկ, որոնք ընտրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ընտրել են այդ անուսներին, որոնք այսօր իրենց կառավարում են, չեն կարող իրենց թույլ տալ վճարովի բուժօգնություն, իրենք են խնդրի առջև կանգնած: Ո՞վ պետք է իրենց մասին մտածի, արդյո՞ք այն իշխանությունը չպետք է մտածի, ում իրենք ընտրել են: Այդ իշխանությունը պետք է մտածի, բայց չի մտածում»,«Փաստի» հետ զրույցում ասում է առողջապահության կազմակերպիչը:

Հոկտեմբերի 1-ից քաղաքացիները կանգնած են երկընտրանքի առջև՝ պատվաստում կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի հանձնում: Ժամանակին ի՞նչ չարվեց, որ հիմա պետությունն անցավ պարտադրանքի մեթոդին: «Չտարվեց նորմալ ադեկվատ պայքար կորոնավիրուսի դեմ, չարվեցին իրական հակահամաճարակային միջոցառումներ, չկիրառվեցին առողջապահական կոնկրետ գործիքներ: Հասանք այն կետին, որ պետք է պատվաստանյութեր կիրառենք: Չկարողացան ճիշտ կերպով մատուցել պատվաստանյութի արդյունավետությունը, իշխանություններն արդար և ազնիվ չգտնվեցին բնակչության հետ, որպեսզի իրեն ճշմարտությունն ասեն:

Քանի որ ինֆորմացիայի բացակայություն եղավ և առաջացավ ինֆորմացիոն վակուում, քաղաքացիները սկսեցին դավադրությունների տեսություններով առաջնորդվել, և բնական է, որ հիմա այս իրավիճակն է: Համոզված եմ, որ այս նախագիծը չի աշխատելու, սակայն եթե ժողովրդի համար ընդունելի է այս տարբերակը, ինձ համար էլ է ընդունելի: Կարող եմ ամսական վճարել և անցնել ՊՇՌ թեստի ստուգում, մեր բնակչության մեծամասնությունը չի կարող: Ունենք 40 տոկոս և ավելի աղքատություն, և հենց այդ կոնտինգենտը, երազելով ավելի լավ կյանքի մասին, ընտրել է այս իշխանություններին: Իրենք տվել են այդ լծակը իշխանություններին, որպեսզի նրանք այս ամենն անեն: Այս իրավիճակում երկու տարբերակ կա՝ համակերպվել կամ հեռացնել այս իշխանություններին, երրորդ տարբերակը, ավաղ, դեռևս չկա»,-եզրափակում է Գևորգ Գրիգորյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!