Ереван, 29.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ժողովուրդը հաստատ ոտքի է կանգնելու»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հողերը հանձնելով՝ իր ապազգային քաղաքականության տրամաբանությամբ այս իշխանությունն ավարտեց իր դավաճանական առաջին փուլը, և հիմա անցել է երկրորդ փուլին:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ անդրադառնալով 44օրյա պատերազմից մեկ տարի անց երկրի առջև ծառացած մարտահրավերներին: «Նիկոլը բարձր ամբիոնից ասում էր՝ «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»: Հիմա նույն քաղաքականությամբ իրենք շարունակում են իրենց գործունեությունը, իրենք սա պարտություն չեն համարում, որովհետև իրականում հենց դրա համար էլ եկել են: Սա Նիկոլի ու իր այսօրվա իշխանության պարտությունը չէ, դա պարզապես իրենց աշխատանքն էր, ինչի համար եկել էին իշխանության: Հայ ազգի պարտությունն է սա: Իրենք իշխանությունը զավթել էին Արցախի հարցն օրակարգից հանելու և Հայաստանի ինքնիշխանությունը թուլացնելու համար: Հիմա երկրորդ՝ Հայաստանի ինքնիշխանության թուլացման փուլն է: Առաջին փուլով լուծեցին Արցախի հարցը, երկրորդ փուլով լուծելու են Հայաստանի հարցը: Իսկ ինքնիշխանության կործանումն ինչ-որ մի պետության գաղութ դառնալ է նշանակում: Այս առումով կանխատեսումները կապված են Թուրքիայի հետ»,-ասաց Գ. Գևորգյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի վերջին գործողություններին, նաև Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին՝ նա նշեց. «Իրականում խնդիրն այս իշխանության մեջ է: Նրանք իշխանության են եկել թուրք- ադրբեջանական տանդեմի շահերը պահելու համար: Ադրբեջանը պարզապես իր ագրեսիվ քաղաքականությունն է ցույց տալիս: Չպետք է մոռանալ, որ քանի դեռ ցեղասպան թուրքը տենչում է Հայաստանի հողերին, իր ագրեսիվ հռետորաբանությամբ խոսում է հայ ժողովրդի ոչնչացման մասին, այդ թուրքի հետ երբեք չես կարող խաղաղ ապրել, չես կարող խաղաղասեր լինել այդ թուրքի նկատմամբ: Առավել ևս, երբ քո երկրում նրանց ազատ գործելու հնարավորություն են տվել, և մտածում են, թե այդպես անպատիժ կարող են իրենց հաղթած զգալ: Թուրքն ու ադրբեջանցին մեզ չեն հաղթել, մեզ թիկունքից դավադիր հարվածեցին հենց իշխանազավթները: Ազգային իշխանություն ունենալու դեպքում նման վիճակ մենք չէինք ունենա: Եթե հիմա որոշենք, որ պետք է ազգովի ոտքի կանգնենք և մի հարվածով փոխենք սրանց, հավատացած եղեք, որ շատ ու շատ հարցեր կլուծենք: Այդ դեպքում մթնոլորտը, նաև այս պառակտված վիճակը կփոխվի: Մենք անընդհատ շարունակում ենք պառակտվել: Թե՛ գերտերությունները, թե՛ թշնամիները, նրանք բոլորը մեր հաշվին իրենց խնդիրներն են լուծում, բայց մենք, որպես ազգ, անկախ մեր քաղաքական հայացքներից, պետք է հասկանանք, որ միմյանց հետ կիսելու ոչինչ չունենք»:

Գևորգ Գևորգյանի խոսքով, այսօր հայ ժողովուրդը մի բռունցք դառնալու և ազգային նպատակներով իշխանություն ձևավորելու խնդիր ունի: «Ապազգային իշխանությունը զավթեց մեր երկիրը, նվիրեց մեր ազատագրած տարածքները, պառակտեց ժողովրդին, ավելի քան 5000 կյանք կործանեց, ճակատագրեր խեղաթյուրեց: Այս ամենի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն, բայց ոչ թե զուտ նրա համար, որ արդարություն պետք է լինի, այլ որ սա նախադեպ չդառնա: Ցանկացած ապազգային իշխանություն, անկախ ժամանակներից, պետք է պատժվի, ու ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ հայը դավաճանություն չի ընդունում»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ժողովուրդը հաստատ ոտքի է կանգնելու, քանի որ այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել: «Դեռ մեկ տարի առաջ պետք է լուծեինք այս ապազգային իշխանության հարցերն ու պատասխանատվության ենթարկեինք: Թեպետ չստացվեց, բայց վստահ եմ, որ հիմա կստացվի: Մարդիկ հասկանում են, որ այսպես այլևս հնարավոր չէ, ու բողոքի ալիքները նորից սկսում են բարձրանալ: Այս ապազգային իշխանությունն ամենալկտի ձևով Թուրքիային պատասխանատվության ենթարկելու փոխարեն օգտվում է թուրքերի տնտեսությունից, զարգացնում այն: Հասել ենք մի կետի, երբ Հանրապետության հրապարակում կարող ենք թուրքական մեքենաներ տեսնել, որոնցով «գունագեղ տոնակատարության» համար ապրանք է մատակարարվել:

Խոսքը ցեղասպան Թուրքիայի մասին է, որը մինչ օրս մեր նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն է վարում և որը պատերազմում իր դերակատարությունն ունեցավ: Հիմա այսօրվա իշխանությունը իր քաղաքացիներին պարզ ցույց է տալիս, որ թքած ունի հայ ժողովրդի վրա: Հնարավոր բոլոր միջոցները պետք է օգտագործել, որ ամբողջ հայ ազգն արթնանա: Երբ մեր խիղճն արթնանա, ամեն ինչ տեղը կընկնի: Հայ մարդու խիղճն են բթացրել, հայ մարդու խիղճն են փորձել կուրացնել, որ մեկս մյուսի նկատմամբ գթասրտություն չունենանք, չարացած լինենք ու բաժանվենք միմյանցից: Սևեր-սպիտակներ, հներ-նորեր... Տարբեր տեխնոլոգիաներով բթացրել են հայ մարդու խիղճը ու շարունակում են նույն գործընթացը: Մեր խիղճը մեռած չէ: Հենց գենետիկ խիղճն արթնանա, իշխանազավթները պատասխանատվության առաջ են կանգնելու: Վստահ եմ՝ կուղղենք մեր մեջքն ու հետ կբերենք կորցրածը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Погода в Армении: резкое потепление МИД Армении и Кореи обсудили перспективы двустороннего сотрудничества Пашинян отправляет группы в Тавушскую областьЛавров: Миссия ЕС в Армении превращается в миссию НАТО Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников В ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной Нефть Brent подорожала до $85,76 за баррель ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителей Глава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственности Вице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейки Институт Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армян Пригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеров