Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կառուցապատողը վստահեցնում է՝ նախագիծը չեն փոխել, գնորդներին չեն խաբել․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներ անդրադարձել էին Դավիթաշեն վարչական շրջանի Միկոյան 64 հասցեում կառուցվող նորակառույց շենքերին, մասնավորապես՝ բնակիչների բողոքներին, որ «կառուցապատողը խաբել է բազմաբնակարան շենքի գնորդներին, փոխում է նախապես հաստատված նախագիծը, դա անում է իրենց առաջարկված կանաչապատ տարածքի հաշվին և այլն»: «Նևս քանսթրաքշն» ընկերությունից, սակայն, հավաստիացնում են՝ նախագիծը չեն փոխել, գնորդներին չեն խաբել, ինչպես իրենք են պնդում: Ընկերությունը հարցի վերաբերյալ ներկայացնում է իր մեկնաբանությունը: «Սա հողատարածքն է, որում կառուցվում են 6 հատ 18 հարկանի բազմաբնակարան շենքեր՝ մոտ 1000 բնակարան»,ցույց տալով նախնական նախագիծը՝ «Փաստի» հետ զրույցում ասում է ընկերության ներկայացուցիչը:

«Ըստ այս նախագծի, շենքերի բակում պետք է լինեին կանաչապատ փոքր տարածք, շատրվաններ, ամֆիթատրոն, թենիսի կորտ և մանկապարտեզ: Նախագիծը հետագայում փոփոխության է ենթարկվել, արդյունքում մնացել է մանկապարտեզը, խաղահրապարակը, կանաչ տարածքը, շատրվանը, չնայած նրա, որ դրա սպասարկումը բավականին մեծ գումարներ է արժենալու բնակիչների համար: Նույնը՝ նաև լողավազանի դեպքում, որը որոշվեց չկառուցել:

Բնակիչները մտածում են, որ, օրինակ՝ ամսական 1000 դրամ հավաքելով՝ կարող են լուծել նույն լողավազանի կամ էլ շատրվանի սպասարկման ծախսերը, բայց այդպես չէ: Ի վերջո, դրանք դառնալու են աղբավայրեր, բայց ինչո՞ւ արդյունքում ունենալ աղբավայր, եթե դրա փոխարեն կարելի է, օրինակ՝ կանաչապատ տարածքն ավելացնել: Չեն լինելու բակային ավտոկայանատեղիներ, դրա փոխարեն լինելու է կանաչապատ տարածք: Այո, նախնական նախագծում չեն եղել քոթեջները, բայց հիմա կառուցում ենք քոթեջներ, որոնք շենքերի հետ բացարձակ կապ չունեն: Ի վերջո, մենք իրենց բակ չենք վաճառել, մենք իրենց վաճառել ենք բնակարան»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ շատ հարցերում իրենք բնակիչների հետ գնացել են փոխզիջման, հիմա տպավորություն է, թե նրանք օգտվում են իրենց բարյացակամությունից: Բնակիչների խոսքով, «կառուցապատողը նաև գնորդներին խոստացել է շենքերը հանձնել այս տարվա ավարտին, սակայն այժմ պատճառաբանում է, որ մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի շինարարության պատճառով պատշարների պակաս կա, շինարարության ընթացքը դանդաղում է»:

Ընկերության ներկայացուցիչը նշում է՝ շենքերը հանձնվելու են տարեվերջին:«Բայց կարող ենք դա չանել, քանի որ, ըստ շինթույլտվության, իրավունք ունեմ դրանք հանձնել 2022 թվականի հոկտեմբերին: Այո, մենք էլ ենք ցանկանում շուտ հանձնել շենքերը, քանի որ դրանք վարկային միջոցներով են կառուցվում, մենք էլ պարտավորություններ ունենք կատարելու: Բնակիչներն ասում են՝ «մեզ խոստացել են…»:

Նորից կրկնեմ՝ մենք էլ ենք ցանկանում շուտ հանձնել այդ շենքերը, ասել ենք այդ մասին բնակիչներին, բայց կա նաև պայմանագիր, որտեղ հստակ ժամկետներ են նշված: Եթե բնակիչներն իրենց հարցերն ու պարզաբանումները սկսել են լուծել այս մակարդակում, մենք էլ մեր հերթին կարող ենք սեղանին դնել պայմանագրերը, որոնց տակ կա նրանց ստորագրությունը, այնտեղ հստակ նշված է, թե շենքերը երբ պետք է հանձնվեն շահագործման: Ընդ որում, օրենքի ուժով իրավունք ունեմ շենքերը «պլյուս վեց ամսվա» մեջ հանձնելու: Ի վերջո, բոլորս ապրում ենք այս երկրում, տեսանք, թե ինչեր եղան՝ համաճարակ, հետո պատերազմ:

Սրա մասին չենք ցանկանում խոսել, բայց այս ամենն, իհարկե, ազդել է բազմաթիվ հարցերի վրա, չնայած դրան՝ շենքերի հանձնման ժամկետների ուշացում չունենք: Պատերազմի փաստը երբեք չենք շահարկել, բայց չէ՞ որ մեր աշխատակիցներից շատերը կամավոր են մեկնել, շատերը՝ զորակոչվել: Չենք ուզում քննարկումներն ու պարզաբանումները զգացմունքային դաշտ տանել»,-ասում է մեր զրուցակիցը:

Առաջարկում է ուշադրություն դարձնել ևս մեկ հանգամանքի վրա: «Քաղաքապետարանի կողմից տրված ցանկացած թույտվության մեջ կա 50-50 հարաբերակցությունը, այսինքն՝ պետք է կատարել 50 տոկոս կառուցապատում և 50 տոկոս կանաչապատում ու բարեկարգում: Ի՞նչ ունենք մենք: 35 հազար քմ հողակտորի վրա 27 տոկոս կառուցապատում ենք իրականացրել:

Կարող էինք կրկնակի ավելի կառուցապատում իրականացնել այս հողատարածքի վրա, օրինակ՝ ևս վեց հատ շենք կառուցել: Բայց այդ տրամաբանությամբ չենք առաջնորդվել, ցանկացել ենք հաճելի միջավայր ստեղծել բնակիչների համար, չառաջնորդվել միայն մեր շահով: Շենքերի երկու կողմերում՝ հետևամասում և դիմացի հատվածում, ճանապարհներն են, դրանք շատ կարևոր են, քանի որ հսկա շենքերի հետ գործ ունենք, որոնց հակահրդեհային անվտանգությունը պետք է բարձր մակարդակի վրա լինի: Աստված չանի, հրդեհ եղավ, հրշեջ մեքենան պետք է կարողանա բոլոր կողմերից մոտենալ շենքին»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Բնակիչներն, ըստ մեր զրուցակցի, անընդհատ հղում են անում իրենց տեսած մակետին:«Բայց չէ՞ որ մակետն ու այն, ինչ ստանում ենք կառուցապատման արդյունքում, տարբերվում են իրարից: Եթե առաջնորդվեմ այդ սկզբունքով, ուրեմն պետք է շենքերի բակում տնկեմ այնքան ծառ, որքան պատկերված է մակետում: Կամ եթե առաջնորդվենք պայմանագրով, ապա այնտեղ ֆիքսված են միայն վաճառվող բնակարանի պարամետրերը: Նորից կրկնեմ՝ իրենց բնակարան ենք վաճառել, ոչ թե բակ»,-ասում է ընկերության ներկայացուցիչը:

Եզրափակում է՝ հանդիպել են բնակիչների հետ, զրուցել, լսել բոլորին, ինչ-որ հարցերում փոխզիջման գնացել, ի վերջո, իրենք գործում են իրենց ստանձնած պայմանագրային պարտավորությունների շրջանակում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում