Ереван, 29.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կառուցապատողը վստահեցնում է՝ նախագիծը չեն փոխել, գնորդներին չեն խաբել․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներ անդրադարձել էին Դավիթաշեն վարչական շրջանի Միկոյան 64 հասցեում կառուցվող նորակառույց շենքերին, մասնավորապես՝ բնակիչների բողոքներին, որ «կառուցապատողը խաբել է բազմաբնակարան շենքի գնորդներին, փոխում է նախապես հաստատված նախագիծը, դա անում է իրենց առաջարկված կանաչապատ տարածքի հաշվին և այլն»: «Նևս քանսթրաքշն» ընկերությունից, սակայն, հավաստիացնում են՝ նախագիծը չեն փոխել, գնորդներին չեն խաբել, ինչպես իրենք են պնդում: Ընկերությունը հարցի վերաբերյալ ներկայացնում է իր մեկնաբանությունը: «Սա հողատարածքն է, որում կառուցվում են 6 հատ 18 հարկանի բազմաբնակարան շենքեր՝ մոտ 1000 բնակարան»,ցույց տալով նախնական նախագիծը՝ «Փաստի» հետ զրույցում ասում է ընկերության ներկայացուցիչը:

«Ըստ այս նախագծի, շենքերի բակում պետք է լինեին կանաչապատ փոքր տարածք, շատրվաններ, ամֆիթատրոն, թենիսի կորտ և մանկապարտեզ: Նախագիծը հետագայում փոփոխության է ենթարկվել, արդյունքում մնացել է մանկապարտեզը, խաղահրապարակը, կանաչ տարածքը, շատրվանը, չնայած նրա, որ դրա սպասարկումը բավականին մեծ գումարներ է արժենալու բնակիչների համար: Նույնը՝ նաև լողավազանի դեպքում, որը որոշվեց չկառուցել:

Բնակիչները մտածում են, որ, օրինակ՝ ամսական 1000 դրամ հավաքելով՝ կարող են լուծել նույն լողավազանի կամ էլ շատրվանի սպասարկման ծախսերը, բայց այդպես չէ: Ի վերջո, դրանք դառնալու են աղբավայրեր, բայց ինչո՞ւ արդյունքում ունենալ աղբավայր, եթե դրա փոխարեն կարելի է, օրինակ՝ կանաչապատ տարածքն ավելացնել: Չեն լինելու բակային ավտոկայանատեղիներ, դրա փոխարեն լինելու է կանաչապատ տարածք: Այո, նախնական նախագծում չեն եղել քոթեջները, բայց հիմա կառուցում ենք քոթեջներ, որոնք շենքերի հետ բացարձակ կապ չունեն: Ի վերջո, մենք իրենց բակ չենք վաճառել, մենք իրենց վաճառել ենք բնակարան»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ շատ հարցերում իրենք բնակիչների հետ գնացել են փոխզիջման, հիմա տպավորություն է, թե նրանք օգտվում են իրենց բարյացակամությունից: Բնակիչների խոսքով, «կառուցապատողը նաև գնորդներին խոստացել է շենքերը հանձնել այս տարվա ավարտին, սակայն այժմ պատճառաբանում է, որ մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի շինարարության պատճառով պատշարների պակաս կա, շինարարության ընթացքը դանդաղում է»:

Ընկերության ներկայացուցիչը նշում է՝ շենքերը հանձնվելու են տարեվերջին:«Բայց կարող ենք դա չանել, քանի որ, ըստ շինթույլտվության, իրավունք ունեմ դրանք հանձնել 2022 թվականի հոկտեմբերին: Այո, մենք էլ ենք ցանկանում շուտ հանձնել շենքերը, քանի որ դրանք վարկային միջոցներով են կառուցվում, մենք էլ պարտավորություններ ունենք կատարելու: Բնակիչներն ասում են՝ «մեզ խոստացել են…»:

Նորից կրկնեմ՝ մենք էլ ենք ցանկանում շուտ հանձնել այդ շենքերը, ասել ենք այդ մասին բնակիչներին, բայց կա նաև պայմանագիր, որտեղ հստակ ժամկետներ են նշված: Եթե բնակիչներն իրենց հարցերն ու պարզաբանումները սկսել են լուծել այս մակարդակում, մենք էլ մեր հերթին կարող ենք սեղանին դնել պայմանագրերը, որոնց տակ կա նրանց ստորագրությունը, այնտեղ հստակ նշված է, թե շենքերը երբ պետք է հանձնվեն շահագործման: Ընդ որում, օրենքի ուժով իրավունք ունեմ շենքերը «պլյուս վեց ամսվա» մեջ հանձնելու: Ի վերջո, բոլորս ապրում ենք այս երկրում, տեսանք, թե ինչեր եղան՝ համաճարակ, հետո պատերազմ:

Սրա մասին չենք ցանկանում խոսել, բայց այս ամենն, իհարկե, ազդել է բազմաթիվ հարցերի վրա, չնայած դրան՝ շենքերի հանձնման ժամկետների ուշացում չունենք: Պատերազմի փաստը երբեք չենք շահարկել, բայց չէ՞ որ մեր աշխատակիցներից շատերը կամավոր են մեկնել, շատերը՝ զորակոչվել: Չենք ուզում քննարկումներն ու պարզաբանումները զգացմունքային դաշտ տանել»,-ասում է մեր զրուցակիցը:

Առաջարկում է ուշադրություն դարձնել ևս մեկ հանգամանքի վրա: «Քաղաքապետարանի կողմից տրված ցանկացած թույտվության մեջ կա 50-50 հարաբերակցությունը, այսինքն՝ պետք է կատարել 50 տոկոս կառուցապատում և 50 տոկոս կանաչապատում ու բարեկարգում: Ի՞նչ ունենք մենք: 35 հազար քմ հողակտորի վրա 27 տոկոս կառուցապատում ենք իրականացրել:

Կարող էինք կրկնակի ավելի կառուցապատում իրականացնել այս հողատարածքի վրա, օրինակ՝ ևս վեց հատ շենք կառուցել: Բայց այդ տրամաբանությամբ չենք առաջնորդվել, ցանկացել ենք հաճելի միջավայր ստեղծել բնակիչների համար, չառաջնորդվել միայն մեր շահով: Շենքերի երկու կողմերում՝ հետևամասում և դիմացի հատվածում, ճանապարհներն են, դրանք շատ կարևոր են, քանի որ հսկա շենքերի հետ գործ ունենք, որոնց հակահրդեհային անվտանգությունը պետք է բարձր մակարդակի վրա լինի: Աստված չանի, հրդեհ եղավ, հրշեջ մեքենան պետք է կարողանա բոլոր կողմերից մոտենալ շենքին»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Բնակիչներն, ըստ մեր զրուցակցի, անընդհատ հղում են անում իրենց տեսած մակետին:«Բայց չէ՞ որ մակետն ու այն, ինչ ստանում ենք կառուցապատման արդյունքում, տարբերվում են իրարից: Եթե առաջնորդվեմ այդ սկզբունքով, ուրեմն պետք է շենքերի բակում տնկեմ այնքան ծառ, որքան պատկերված է մակետում: Կամ եթե առաջնորդվենք պայմանագրով, ապա այնտեղ ֆիքսված են միայն վաճառվող բնակարանի պարամետրերը: Նորից կրկնեմ՝ իրենց բնակարան ենք վաճառել, ոչ թե բակ»,-ասում է ընկերության ներկայացուցիչը:

Եզրափակում է՝ հանդիպել են բնակիչների հետ, զրուցել, լսել բոլորին, ինչ-որ հարցերում փոխզիջման գնացել, ի վերջո, իրենք գործում են իրենց ստանձնած պայմանագրային պարտավորությունների շրջանակում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Очевидно, что после 5 апреля в Армении будет создана новая политическая реальность։ Аршак КарапетянПогода в Армении: резкое потепление МИД Армении и Кореи обсудили перспективы двустороннего сотрудничества Пашинян отправляет группы в Тавушскую областьЛавров: Миссия ЕС в Армении превращается в миссию НАТО Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников В ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной Нефть Brent подорожала до $85,76 за баррель ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителей Глава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственности Вице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейки Институт Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армян