Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Տարո խաղաթղթեր. սնահավատություն արվեստի գործերով. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սնահավատությունը մարդկությանն ուղեկցում է ի սկզբանե ու մինչ մեր օրերը: Դեռևս անտիկ դարերից մարդիկ ցանկացել են իմանալ իրենց ճակատագիրը, հետաքրքրվել, թե ինչ է սպասում ապագայում՝ կլինեն երջանի՞կ, թե՞ ոչ, աղքա՞տ, թե՞ հարուստ: Աղջիկներն ունեցել են իրենց առանձնահատուկ հարցերը՝ ե՞րբ են ամուսնանալու և քանի՞ երեխա են ունենալու: Հենց նմանատիպ հետաքրքրությունն էլ առաջացրել է մեծ թվով գուշակությունների մեթոդներ: Այսօր համացանցում կարելի է գտնել աստղագուշակության բազմաթիվ էջեր, որոնք կանխատեսում են, թե ինչպես կանցնի ձեր օրը, շաբաթը կամ տարին:

Անգամ կարելի է անձնական հորոսկոպ պատվիրել: Իսկ նախկինում այդ գուշակությունները այլ ձևերով են եղել, և դրանց մեջ իր ուրույն տեղն են ունեցել Տարո խաղաքարտերը: Պահպանված ամենահին Տարո խաղաքարտերը ստեղծվել են Միլանի դքսի հանձնարարությամբ՝ որպես հարսանիքի նվեր իր կնոջը: Այդ խաղաքարտերը իսկական արվեստի գործեր են համարվում, քանի որ դրանք ստեղծվել են իտալացի նկարիչ Բոնիֆացիո Բեմբոյի կողմից: Այդ պահից էլ սկսվել է Տարո խաղաքարտերի պատմությունը: Վերածննդի դարաշրջանում հայտնված Տարո խաղաքարտերը նոր մշակույթի արգասիք են համարվել՝ «վայրի դարաշրջանից» հետ:

Պատմության այդ ժամանակահատվածը բնութագրվում է ստեղծագործական և մտավոր վերելքով, մարդու գործունեության նկատմամբ հետաքրքրությամբ: Հայտնվել են մեծ թվով կրթված մարդիկ, որոնք հետաքրքրվել են գիտությամբ, մշակույթով, արվեստով և լավ տիրապետել են այդ ոլորտներին: Թերևս մարդու այս համակողմանի զարգացումն է նպաստել այն բանին, որ այդ ժամանակ հայտնված Տարո խաղաքարտերը համատեղել են մարդկային գործունեության տարբեր ոլորտներ և ուղղություններ: Խաղաքարտերի նկարներում կարելի է գտնել գեղարվեստական տարրեր, խորհրդանիշներ և նշաններ, որոնք կապված են աստղագիտության և օկուլտիզմի հետ:

Որոշ գիտնականներ փորձել են Տարո խաղաքարտերի արմատները փնտրել հին աշխարհում: Օրինակ՝ համարվում է, որ Հին Եգիպտոսում ընտրյալները, նախքան քրմեր ձեռնադրվելը, ստիպված են եղել անցնել երկար միջանցքով, իսկ միջանցքի պատերը նկարազարդված են եղել մարդկային գործունեության տարբեր ոլորտներ պատկերող զանազան նկարներով: Համարվել է, որ ընտրյալը, հասնելով միջանցքի վերջը, ստանում է սուրբ գիտելիքներ և ձեռք բերում իմաստություն: Միայն դրանից հետո է նա ձեռնադրվում քուրմ: Միջանցքի պատերին պատկերված հենց այդ նկարներն են համարվում Տարո խաղաքարտերի պատկերների նախատիպերը:

Ավանդական Տարո խաղաքարտերի կապոցը ունի 78 խաղաքարտ, որոնք բաժանված են երկու խոշոր խմբի՝ ավագ լասոն (դրանք 56-ն են) և կրտսեր (22), որոնք ներկայացված են չորս մաստերով: Տարո խաղաքարտերով բախտագուշակությունը ունի իր առանձնահատկությունները: Անհրաժեշտ է իմանալ ոչ միայն խաղաքարտերի նշանակությունը, այլև դրանք ճիշտ դասավորելու ձևը: Ահա մի քանի օրինակ: Նախ՝ անհրաժեշտ է խառնել խաղաքարտերը, ապա վերցնել դրանց անհրաժեշտ քանակը և դասավորել անհրաժեշտ հաջորդականությամբ:

Եթե ցանկանում եք հարց ուղղել սիրային հարաբերությունների մասին, երեք խաղաքարտն արդեն իսկ բավական է, իսկ ապագան իմանալու համար պետք է ինը խաղաքարտ: Խաղաքարտերը դասավորելուց հետո անհրաժեշտ է ճիշտ մեկնաբանել դրանք, ինչը բավականին ստեղծագործ գործընթաց է: Կախված գտնվելու վայրից՝ նույն քարտը կարող է բոլորովին այլ նշանակություն ունենալ: Օրինակ՝ մահվան խաղաքարտը միշտ չէ, որ կանխատեսում է հիվանդություն կամ սուգ, այն կարող է պատմել ձեր կյանքի՝ դեպի լավը մոտալուտ փոփոխությունների մասին:

Հետաքրքիր է, որ մեր ժամանակներում Տարո խաղաքարտերով գուշակություններն այնքան տարածված են եղել, որ արտացոլվել են ժամանակակից գրականության մեջ: 1994 թվականին սերբ գրող Միլորադ Պավիչը գրել է իր «Վերջին սերը Կոնստանդնուպոլսում» վեպը՝ հիմնվելով Տարո խաղաքարտերի վրա: Գրքի սյուժեն և կուլմինացիան կախված են նրանից, թե որ խաղաքարտերը դուրս կգան: Այսուամենայնիվ, ուզենք թե չուզենք, այս ամենը սոսկ սնահավատություն է...

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении