Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Գործ ունենք պրոֆեսիոնալ ստախոսների հետ. գցում են մեր հոգևոր և մտավոր պոտենցիալը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Վրաստանի վարչապետի միջոցով Նիկոլ Փաշինյանից հանդիպման առաջարկ է ստացել: Հայտարարությունից առաջ ՀՀ իշխանությունը «Թուրքիայից դրական ազդակներ» էր ստացել՝ նշելով, որ պատրաստ է Թուրքիայի հետ խոսել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին: Իշխանությունների կողմից մինչ օրս, ըստ էության, չի հերքվել հանդիպման առաջարկի մասին տեղեկությունը: Ավելին՝ պաշտոնապես կրկին շեշտվել է նման շփման պատրաստակամության մասին: Ցանցային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Գագիկ Հարությունյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ դեպքերի նման զարգացումը զարմանալի չէ:

«Նորություն չէ այս ամենը: Ամեն ինչ ներկա իշխանությունների խնդրանքով է կատարվում, որոնք փորձել են Բաթումում ինչոր գաղտնի հանդիպումներ ունենալ և խնդրանքներ ներկայացնել: Սա այն ծրագիրն է, որի համատեքստում, այսպես կոչված, գունավոր տեխնոլոգիաների, «գունավոր հեղափոխության» արդյունքում իշխանությունը տրվել է Փաշինյանին: Հենց այնպես չեն նաև ձևակերպումներն ու հայտարարությունները: Նախօրեին էլ Փաշինյանն ասաց, թե «հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին»:

Ինքը երևի համոզված է, որ այդպիսով իր պլանը լավագույն կերպով է իրագործում: Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ «հեղափոխությունը» կատարելուց հաշվի են առել Փաշինյանի հոգեբանական ու մտավոր լուրջ խնդիրները: Ես չեմ բացառում, իհարկե, որ նա անգամ ինչ-որ տեղ համոզված է իր գաղափարների մեջ, բայց այդ գաղափարները նրան նույնպես ներշնչել են, նա ինքնուրույն չէ նաև այդ հարցում: Իրեն այդպիսի մտքերով, այդպիսի հոգեբանությամբ, այդպիսի տրամադրություններով պարզապես պատրաստել են: Սա է պատճառը, որ մենք գործ ունենք ոչ թե առանձին սխալների, հիմար իշխանության կամ բացթողումների հետ, այլ այս իշխանությունը գործում է հատուկ նշված ծրագրով: Այդ ծրագիրն իրենց պարտադրվել է, և գուցե չեն էլ հասկացել, որ պարտադրված է, քանի որ թերուս են»,-ասաց Գ. Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ շփումները չհաստատելու, Ադրբեջանի հետ նախապատրաստվող ինչ-որ համաձայնագրի գոյությունը հերքելու փորձերին՝ Գ. Հարությունյանը շեշտեց. «Պրոֆեսիոնալ ստախոսների հետ գործ ունենք: Առ այսօր թվում է, թե Ադրբեջանի հետ որևէ բանակցություն չի եղել, բացառությամբ, իհարկե, Մոսկովյան բանակցությունների: Մինչդեռ տեսնում ենք, որ մշտապես ընդհատակյա բանակցություններ են գնում, որոնք համաձայնեցվում են միմյանց հետ: Հերթական ստախոսությունն է այն, թե որևէ բանակցություն այս պահին չկա: Գուցե ամեն ինչ արվում է այլ եղանակներով, որոնք ավելի էֆեկտիվ են իրենց համար»:

Ըստ մեր զրուցակցի, իրականում ստեղծված իրավիճակը սպառնալիք է: «Եթե այս զարգացումները այս նույն տրամաբանությամբ շարունակվեն, մեր երկիրը ոչ շատ հեռու ապագայում թուրքական վիլայեթ է դառնալու: Մենք այդ պատկերը տեսնում ենք Աջարիայի օրինակով, որտեղ թուրքերը կարողացել են իրենց ձեռքը վերցնել տնտեսությունը, հաղորդակցությունները, իսկ ադրբեջանցիներն ամբողջությամբ իրենց ձեռքն են վերցրել Վրաստանի Մառնեուլի շրջանը: Վրաստանի ինքնիշխանության առումով այսօր նույնպես դժվար է հետևություններ անել: Վրաստանի պարագայում նման հետևանքը Սահակաշվիլու «հեղափոխության» արդյունքն է: Նույնն էլ Հայաստանում է կատարվում, ինչի հետևանքով մենք թուրքական ու ադրբեջանական ուժերի կողմից դաժան ճնշման տակ ենք լինելու: Այսպիսով, մեզ լիովին շրջափակում է սպասում այն ծրագրից, որը, չգիտես ինչու, ապաշրջափակում են կոչում»:

Հարությունյանի խոսքով, Թուրքիան Ադրբեջանի հետ շատ հետևողականորեն շարունակում է իր քաղաքականությունն իրականացնել: «Մենք ամեն օր գտնվում ենք հոգեբանական, տեղեկատվական ճնշումների ներքո: Գորիս- Կապան ավտոճանապարհին խայտառակություն է: Հիմա ուզում են այս ամենն օրինականացնել, ավելին՝ լայնացնել այդ միջանցքները և իրենց վերահսկողության տակ անցկացնել Սյունիքը: Իսկ եթե չկա Սյունիք, չի լինի նաև Հայաստան, ինչը հասկացել էին սկսած դեռ Դավիթ Բեկից: Իսկ խնդիրն, ըստ էության, ավելի գլոբալ է: Ընդհանրապես, Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է դրված»,- ասաց նա՝ շեշտելով, որ եթե ռուս խաղաղապահների աջակցությունը չլիներ, իրավիճակը բոլորովին այլ կլիներ:

«Մենք ունենք այն, ինչի մասին դեռ երկու տարի առաջ եմ ասել:Դեռ այն ժամանակ ասել եմ՝ եթե ռուս խաղաղապահները մտնեն, մենք կունենանք մոտավորապես նույն իրադրությունը, ինչպես Հարավային Օսիայում է, Աբխազիայում, որտեղ նրանք այդ ազգերի լինել կամ չլինելու հարցի երաշխավորն են: Այնպես որ, թուրքական պլանները շատ ավելի լայն են: Էրդողանը մի քանի ամիս առաջ ասում էր՝ «մեկ ազգ, երկու պետություն», հետո ավելացրեց Կիպրոսը, հիմա խոսում է արդեն վեց պետության մասին: Չեմ բացառում՝ այդ շարքը կարող է ավելանալ, նա մեծ պլաններ ունի: Էրդողանը թուրքերի համար անգամ Աթաթուրքից ավելի բարձր մակարդակի գործիչ է, քանի որ Թուրքիայում զարգացրել է գիտությունը, բանակը: Ու հիշենք թուրքերի մեջ դրված գենետիկ կոդը, հիշենք, որ մի քանի հարյուր տարի առաջ նրանք Եվրոպայի կենտրոնում էին, մարտեր էին վարում Վիեննայի տակ, Լեհաստանում և այլն: Այնպես որ, շատ վտանգավոր թշնամի է, որից, ի դեպ, օգտվում են անգլոսաքսերը: Վերջիններս թուրքերին ասում են՝ ինչ ուզում եք՝ արեք, միայն թե ուղղված լինի իրենց ռազմավարական թշնամիների դեմ: Իսկ այն, ինչ անում է Թուրքիան, առաջին հերթին ուղղված է նաև Ռուսաստանի դեմ: Մենք հիմա շատ ավելի լուրջ մարտահրավերների առաջ ենք»,- ասաց Գ. Հարությունյանը՝ նշելով, որ դրանք կարող են շատ ավելի երկարատև բնույթ կրել:

«Երբեմն լինում են պոռթկումներ, ինչպիսին 44-օրյա պատերազմն էր, բայց մարտահրավերները կարող են առանց որևէ պատերազմի, ռազմական լուրջ գործողության շարունակվել: Հիմա գործ ունենք ավելի շատ հիբրիդային բնույթի պատերազմների հետ: Հիմա ևս պատերազմ է, ուղղակի այժմ պատերազմներն ու կոնֆլիկտներն այդ ձևաչափն ունեն և այդպես են ներկայացվում հանրությանը», հավելեց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ վերոնշյալ սպառնալիքներից խուսափելու մի ճանապարհ կա. «Բացի փորձություններից, հայ հասարակությանը հիբրիդային պատերազմների տեխնոլոգիաներով, մասնավորապես նաև հոգեբանական ու տեղեկատվական միջոցներով հիմարացրել են, ինչի հետևանքով ընկել է մեր հոգևոր և մտավոր պոտենցիալը: Մինչդեռ նշվածները ազգային անվտանգության ամենակրիտիկական ուղղություններն են: Այդ ուղղությունների խաթարումն ազգային անվտանգության տապալում է նշանակում: Հույսը հայկական իմաստությունն է, որը վաղ թե ուշ զարթնելու է, և որի ուղղությամբ պետք է շատ աշխատել: Խոսքս հատկապես մեր ընդդիմադիրներին է ուղղված: Ռազմավարական գործողություններն ու ծրագրերը սպասել չեն սիրում: Չպետք է սպասել, տեսնել՝ սա էլ լինի, նա էլ, հետո նոր սկսել: Ռազմավարական ծրագրերի անհրաժեշտություն կա՝ ուղղված նախևառաջ մեր ժողովրդի մտավոր և հոգևոր ուղղություններին: Սա է միակ երաշխիքը, որը կօգնի խուսափել վերոնշյալ սպառնալիքներից»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի