Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչպե՞ս վարվել, երբ պապերն ու տատերը ցանկանում են շփվել թոռների հետ, իսկ ծնողներն արգելում են կամ արհեստական խոչընդոտ ստեղծում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընտանեկան հարաբերություններին վերաբերող ամենատարբեր խնդիրներին անդրադառնալու առիթներ «Փաստն» ունեցել է:

Օրինակ՝ փաստաբանների հետ քննարկել ենք ամուսնալուծության դեպքում երեխաների հետ տեսակցության հարցերը՝ ինչպես են դրանք լուծվում, եթե ծնողները չեն կարողանում համաձայնություն ձեռք բերել: Բայց պարզվում է, որ այս հարցում խնդիրներ են առաջանում նաև մյուս հարազատների հետ երեխաների շփման ժամանակ: Ինչպե՞ս վարվել, երբ պապիկները և տատիկները ցանկանում են շփվել իրենց թոռների հետ, իսկ ծնողները կամ նրանցից մեկն արգելում է կամ արհեստական խոչընդոտ ստեղծում:

Փաստաբան Վերոնիկա Ալեքսանյանը նշում է, որ հաճախ են հանդիպում դեպքեր, երբ ամուսինների ամուսնալուծությունից հետո այն ծնողը, ում հետ բնակվում են երեխաները, առերևույթ, կամայական արգելում է ամուսնու ծնողներին տեսակցություն կամ որևէ այլ հաղորդակցություն թոռների հետ կամ ստեղծում է խոչընդոտներ:

«Տվյալ պարագայում հարց է առաջանում՝ ինչպե՞ս լուծել ստեղծված իրավիճակը: Նշենք, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ երեխան ունի իր ծնողների, պապերի և տատերի, եղբայրների, քույրերի, ինչպես նաև այլ ազգականների հետ շփվելու իրավունք: Անգամ ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն ազդում երեխայի իրավունքների վրա: Ինչպես տեսնում ենք, երեխայի պապերը, տատերը, եղբայրները, քույրերը և այլ ազգականներն իրավունք ունեն շփվելու երեխայի հետ:

Նշենք նաև, որ ըստ ՀՀ ընտանեկան օրենսգրքի՝ մերձավոր ազգականների հետ երեխային շփվելու հնարավորություն տալուց ծնողների կամ նրանցից մեկի մերժման դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է պարտավորեցնել ծնողներին կամ նրանցից մեկին՝ չխանգարելու այդ շփմանը, իսկ եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն կատարում խնամակալության կամ հոգաբարձության մարմնի որոշումը, ապա երեխայի մերձավոր ազգականները կարող են երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու հայցով դիմել դատարան:

Ըստ ՀՀ օրենսդրության՝ երեխայի պապերը, տատերը, եղբայրները, քույրերը և այլ ազգականներն իրավունք ունեն շփվելու անչափահաս երեխաների հետ: Այն դեպքում, երբ ծնողները հրաժարվում են պապին կամ տատին հնարավորություն տալ շփվելու թոռների հետ, խնամակալության և հոգաբարձության մարմինները կարող են ծնողներին պարտավորեցնել՝ հնարավորություն տալու պապին ու տատին տեսակցելու թոռների հետ, այդ մարմինների կողմից սահմանված կարգով, եթե այդպիսի տեսակցությունները չեն խանգարի երեխայի նորմալ դաստիարակությանը և նրա վրա վնասակար ազդեցություն չեն գործի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է փաստաբանը:

Ընդգծում է՝ եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն կատարում խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը, երեխայի մերձավոր ազգականները կարող են երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու հայցով դիմել դատարան: «Դատարանը վեճը լուծում է` ելնելով երեխայի շահերից: Նշենք, որ երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն պետք է դարձվի հենց երեխայի լավագույն շահերին։ Եվ ի վերջո, ամուսնալուծված ամուսինները պետք է հասկանան, որ պապերը և տատերը նույնպես իրավունք ունեն շփվելու իրենց թոռների հետ, և վերջիններիս այդ իրավունքը տրված է ՀՀ օրենսդրությամբ»,-եզրափակում է Վերոնիկա Ալեքսանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов