Երևան, 22.Հոկտեմբեր.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում պետք են բարձր մակարդակի երկխոսության քայլեր. Արմեն Գրիգորյանը` Փաշինյան-Էրդողան գաղտնի երկխոսության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ե՛վ նախընտրական փուլում, և՛ ընտրություններից հետո մենք խոսել ենք ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության դարաշրջանը բացելու և կայունություն ապահովելու մասին։ Այդ տրամաբանության շրջանակում պետք է կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի ոչ պաշտոնական շփումների և հարաբերությունների մասին տեղեկությանը, ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական, և մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը բարձր մակարդակում երկխոսություն ունենալն է։ Բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, այդ տրամաբանության շրջանակներում էլ կատարվել են այդ քաղաքական քայլերը»,– ասաց նա։

Անդրադառնալով այս համատեքստում Ադրբեջանի նախագահի հայտարարություններին` կապված Արցախի կարգավիճակի  հետ, Գրիգորյանը նշեց. «Շատ կարևոր է հաշվի առնել, որ մենք հարաբերությունները կարգավորվում ենք Թուրքիայի հետ և տարանջատում մտցնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Ադրբեջանի հետ հարաբերությունների միջև։ Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, ԼՂ հարցի կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Երեք համանախագահների կողմից հայտարարություն է եղել, որ պետք է վերսկսել  բանակցությունները։ ԼՂ խնդիրը կարգավորված չէ, և կարգավիճակի հարցը սպասում է իր լուծմանը, որը տեսնում ենք Մինսկի խմբի շրջանակներում և անհասկանալի են Ադրբեջանի նման հայտարարությունները»։

Խոսելով հարաբերությունների կարգավորման համատեքստում Թուրքիայի կողմից առաջարկվող նախապայմաններին` Արմեն Գրիգորյանը նշեց․ «Բազմիցս հայտարարվել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, և հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների»։

Հարցին` անվտանգ է արդյոք Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ քաղաքացիների համար, Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ թեև նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ՀՀ-ն պետք է կարողանար առանց խոչընդոտի օգտագործել այդ ճանապարհը, սակայն հետագայում առաջացել են որոշակի խնդիրներ` անվտանգության հետ կապված։

Քովիդ վարակով երկու մանկահասակ երեխաներ Գյումրուց տեղափոխվել են ԵրևանՈւժեղ քամու պատճառով վնասվել է Կրեմլի ամրոցի պատը (տեսանյութ)Սերժ Թանկյանը վարակվել է կորոնավիրուսովԱդրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը․ Միրզոյանը՝ ԿԽՄԿ փոխնախագահինTeam Telecom Armenia-ն դարձավ SSSholidays-ի գլխավոր հովանավորՏղամարդը նետվել է Դավիթաշենի կամրջիցԿոտայքի մարզի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ծանր մարմնական վնաս պատճառելու համար Պուտին-Բենեթ հանդիպումը տևել է 5 ժամ Երեւանում իրար են բախվել «BMW»-ն ու «Nissan»-ը. կա վիրավորՊՆ-ն ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումիցԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է Պեսկովը պատասխանել է Հայաստանից փոխանցված 200 ռուբլու պատճառով «Գոլոս» շարժումն օտարերկրյա գործակալ ճանաչելու մասին հարցին Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող XIAOMI խելացի հավաքածուն Facebook-ը շուտով կփոխի իր անունը եւ բոլոր տարբերանշանները Բազմիցս ականատես ենք եղել, որ այս իշխանությունների հայտարարություններն ու իրականությունը իրար հակասում են. Սերգեյ ԱմիրխանյանՊատգամավորը հրաժարվել է մանդատիցԱռանց Հայաստանի ու Արցախի մարտունակ զորքերի որևէ բանակցություններում հաջողության հասնելու հնարավորություն չունենք. Տիգրան Աբրահամյան Եթե ձկնորսներին ամսական 200 հազար դրամ տրվի, նրանք չեն մտնի լիճ. Բարդուղ Գաբրիելյան ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով ՄԻՊ-ը դիմել է ՍԴ Գործուղել է ՌուսաստանԿորոնավիրուսի նոր 4155 դեպք Վրաստանում․ մահացել է ևս 40 մարդ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է Կընդլայնվի հայ-վրացական կրթական համագործակցությունը Նշված հասցեներում 34 ժամ գազ չի լինի Իրանի քաղաքականությունն է կանխել թշնամական դավադրությունները, որոնք միտված են խաթարել հարևանների միջև հարաբերությունները. Իրանի ԱԳ նախարար 1 մլրդ եվրո. ՆԱՏՕ-ն կստեղծի ռազմական տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամ Հայաստանում մեկնարկել են միացյալ զորախմբի մարտավարական զորավարժությունները Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական ինքնաթիռներ գնել Անթալիայում ռուս-թուրքական բարեկամության այգի կբացվի «Ես Չինաստանի հետ «սառը պատերազմ» չեմ ցանկանում». Բայդեն 47 մարդ է մահացել. կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Միայն օրհնանք վաստակելու խոստումներով իշխանության հասածներն այսօր ճնշում են իրենց անիծողներին. Արմեն ՆավասարդյանԱրտադրամասում պայթյուն է տեղի ունեցել. կա 7 զոհՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեցՄահացել է Շահեն ԽաչատրյանըԵրկրաշարժ Նոր Զելանդիայում. վարչապետը ստիպված է եղել ընդհատել ճեպազրույցը Խաչիկ Ասրյան. Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին Նավթի գները նվազել են Լույս չի լինիՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են Կա մեկ դրական կետ․ Մոուրինյուն՝ Ռոմայի ջախջախիչ պարտության մասին Օդի ջերմաստիճանը կնվազի Մոուրինյո․ Իմ մեղքն է Իսրայելում առաջին անգամ խաչակիրների ներխուժման ապացույցներ են հայտնաբերվել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը մեկուսացել է Ձկնագողերը «նոր Հայաստանում» ճանապարհ են փակումՕդի ջերմաստիճանը կնվազիԿորոնավիրուսի թեստերի գները կարող են հասնել մինչեւ 20000 դրամ. արդեն նկատվում է դեֆիցիտ. «Ժողովուրդ»Իշխանությունն իր ձախողումները փորձում է փաթաթել ուրիշների վզին. Ինչ կապ ունի գազի գինը 5-րդ էներգաբլոկի հետ, և ում մեղքով առաջացավ այդ խնդիրը.168.am«Հրապարակ».Նիկոլ Փաշինյանը մեկուսացել է թիմից