Ադրբեջանը Շուշիից հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 ծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Աճյունի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: